Պորտուգալացի մարզիչները կաշխատեն Նոայի ակադեմիայում

«Նոա» ֆուտբոլային ակումբը բացառիկ համագործակցություն է սկսել միջազգային պրոֆեսիոնալ մարզչական թիմի հետ, որոնք Հայաստան են ժամանել Պորտուգալիայից և կաշխատեն «Նոա» ակումբում ու ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մարզիկների և զարգացման գծով մենեջերներ Պաուլո Լեյտաուն, Նունո Մոտան, որակի ապահովման և գործառնությունների մասնագետ Խորխե Ռաֆայել Սանտոսն ու ֆուտբոլիստների հավաքագրման մենեջեր Պաուլո Մորեյրան փորձառու մասնագետներ են։

Նրանք համագործակցել են եվրոպական մի շարք երկրների ակադեմիաների և ակումբների հետ, կրթել և աշխատել են մի շարք անվանի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են՝ Լուիշ Ֆիգուն, Կրիշտիանու Ռոնալդուն, Ռիկարդու Կուարեժման, Ռաֆայել Լեաուն, Գոնսալու Գուեդեշը, Նունու Մենդեշը և այլք։

«Մենք միշտ համագործակցել ենք այնպիսի ակումբների սեփականատերերի հետ, որոնց հետ կունենանք ընդհանուր գաղափար ու նպատակին հասնելու տեսլական։ «Նոայի» հետ համագործակցության հիմքում հենց այս սկզբունքներն են։ Ակումբի ղեկավարության հետ քննարկել ենք ակումբի և հատկապես ակադեմիայի զարգացման ռազմավարությունն ու եկել ենք ընդհանուր հայտարարի։ Երկար տարիներ աշխատելով ֆուտբոլային էլիտար կառույցներում, ունենալով բարձր արդյունքներ՝ պատրաստ ենք մեր փորձն ու գիտելիքները ներդնել «Նոայի» ու հայկական ֆուտբոլի զարգացման համար»,-«Նոային» միանալուց հետո ասել է ֆուտբոլիստների զարգացման գծով պատասխանատու Նունո Մոտան։

«Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը նշել է. «Մենք հավաքագրել ենք այնպիսի միջազգային մասնագետների, որոնք մանկապատանեկան և պրոֆեսիոնալ ֆուտբոլի զարգացման ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելու լուրջ փորձ ունեն: Այս պահին նրանք ուսումնասիրում են Ակադեմիայի ներկայիս դրությունն ու երկարաժամկետ զարգացման ռազմավարություն կազմում մեզ հետ: «Նոան» միջազգային փորձը Հայաստան է բերում խելամիտ ձևով՝ հաշվի առնելով հայաստանյան իրավիճակը՝ բայց շարժվելով դեպի միջազգային գերազանցություն։ Վստահ եմ, որ մեր նոր գործընկերների ջանքերն ու գիտելիքն արդյունավետ կլինեն ոչ միայն «Նոայի», այլև ոլորտի համար առհասարակ»։

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբ 2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Օդանավակայանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ ՌԴ Ուկրաինան կորցնում է հողը մարտադաշտում, քանի որ Թրամփի թիմը մղում է հրադադարի. CN Ազատամուտցին պատահաբար քաշել է հրացանի ձգանը և վիրավորել համագյուղացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է Ճապոնիայի հարավ-արևմուտքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց «Վան» Պուտինը մտածում էր 3 օրում գրավել Կիևը, բայց ես էի Կիևի կենտրոնում, այլ ոչ թե նա. Բայդեն Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. սպասվում են տեղումներ Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ» Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ» «Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ» Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ» Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ» Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ» Ակտիվ կապի մեջ են. «Փաստ» Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ» Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»
Ամենաընթերցվածները