Իրավական ի՞նչ հետևանք կունենան ստուգումները քաղաքապետարանի ենթակա կառույցներում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ պաշտոնից հեռացել է իր դիմումի համաձայն:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սակայն, Մանուկյանի՝ աշխատանքից ազատվելը, մեղմ ասած, այնքան էլ կամավոր չի եղել: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է իրականացրել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում, որի տնօրենը 2022 թ. փետրվարից մեկ տարի եղել է նույն Հովհաննես Մանուկյանը: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են լուրջ թերացումներ, որոշ տեղեկություններով՝ հնարավոր է նաև ենթադրյալ չարաշահումների փաստեր, որից հետո Մանուկյանն ազատվել է աշխատանքից:

Ընդհանրապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերահսկողության ծառայության առջև «կանաչ լույս» է վառել՝ մանրամասն ստուգումներ իրականացնել քաղաքապետարանի ենթակա կառույցներում և արդյունքների մասին զեկուցել իրեն: Մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ վերահսկողության վարչությանը տրված նման «դաբրոյից» կան նաև դժգոհություններ, որովհետև ծառայության աշխատակիցները «քիթները խոթում» են ամեն մի մանրամասնի մեջ: Թերթի տեղեկություններով, հիմա ստուգումներ են իրականացվում մի քանի այլ միավորներում:

Ի դեպ, առաջիկայում, մեր աղբյուրի փոխանցմամբ, այս և այլ ստուգումների արդյունքները ոչ միայն կհրապարակայնացվեն քաղաքապետարանի կողմից, այլև չեն բացառվում իրավական հետևանքները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60֊ամյակը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին մտածելու կարիք դեռ չկա․ Թրամփ Ֆրանսիան շարունակում է վճռականորեն աջակցել Ուկրաինային. Մակրոն Նեթանյահուն ինքնին խնդիր է դարձել․ Դանիայի վարչապետ Արագածոտնում բախվել են «Opel»-ն ու «Kamaz»-ը. կա 2 տուժած Վերջին երկու օրվա ընթացքում Պակիստանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել Սաուդյան Արաբիայում կառուցում են աշխարհի ամենաբարձր երկնաքերը՝ Jeddah Tower-ը, որը կգերազանցի Բուրջ Խալիֆային Կարեն Խաչանովը կդառնա Ռուսաստանի առաջին ռակետ Իսպանիայում անտառային հրդեհների զnhերի թիվը հասել է 3-ի Ադրբեջանը կրկին մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա Ալյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերшզմի ընթացքում ամենավտանգավոր պահն է. The Telegraph ՌԴ-ում «Էլաստիկ» գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ է զոհվել Արարատ-Արմենիան նոր հարձակվող ունի. պաշտոնական Թրամփը բացառել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա է հայտնաբերվել Հայր–դուստր ջերմ հանդիպում. Կիրկորովն ու Ալլա-Վիկտորիան Հունաստանում Սևանա լճից ոռոգման համար 127.5 մլն մ³–ի փոխարեն 170 մլն մ³ ջուր բաց կթողնվի Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի մրցաշարում․ Grand Chess Tour Գողերը որսում են Labubu. «Շքեղ» հանցագործության նոր թիրախ Վրաստանի դատախազությունը հրապարակել է «օրենքով գող» Մերաբ Սուխումսկու եղբոր սպանության պատվիրատուների անունները Թուրքիան նոր ռազմական համաձայնագրի շրջանակում Սիրիային զենք և զինտեխնիկա կտրամադրի Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով Ներգաղթյալներով նավակ է շրջվել Իտալիայի մոտակայքում, զոհվել է առնվազն 20 մարդ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 8 մարդ, նրանց թվում՝ երեք երեխա Ուսումնասիրություններ են կատարվել Ահնիձորում․ մատուռից ոչինչ չի պահպանվել
Ամենաընթերցվածները