Անզեն աչքով էլ նկատելի է.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Հայաստանում հանցավորության առումով առկա իրավիճակը խայտառակագույն է, ակնհայտ է նաև առանց վիճակագրական տվյալների: Ճիշտ է, Փաշինյանի ՆԳ նախարարի ընկալմամբ, «ամեն ինչ լավ է, հրաշալի մարքիզուհի» վիճակ է, ավելին՝ Հայաստանը ապահովության առումով համարյա տարածաշրջանային չեմպիոն է, բայց վիճակն իրականում այնքան վատ է, որ նույնիսկ փաշինյանական գլխավոր դատախազությունը տարեկան հաղորդման մեջ ստիպված է եղել խոստովանել որոշ բաներ: Օրինակ՝ 2023 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40 հազար 666 դեպք, նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով: Եթե սա պաշտոնապես ընդունվող տվյալներն են, այսինքն՝ արդեն լավ «կոկիկացրած», ապա բուն իրականությունը անգամ պատկերացնել չես ցանկանա:

Թեպետ, ցանկանաս կամ չցանկանաս, լրահոսում սպանությունների, դանակահարությունների, ծեծկռտուքների, սպանությունների, կրակոցների մասին լուրերն ամենօրյա ռեժիմով անպակաս են: Հատկանշական է, որ եթե «ոչ մեծ ծանրության հանցագործությունների» նվազում է արձանագրվել, ապա նույն հաղորդման համաձայն, նախորդ տարի աճել են միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը: Համապատասխանաբար, միջին ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 23,9 տոկոսով, ծանր հանցագործությունների դեպքերը՝ 20,4 տոկոսով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 90,7 տոկոսով: Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի էական՝ 798 դեպքով աճը հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645-ով կամ 119 տոկոսով):

Իսկ հեքիաթները, թե 2014 թվին էլ այսպիսի մի բան էր արձանագրվել, 2015-ին էլ էնպիսի մի բան, այսինքն, նույն փաշինյանական հնամաշ «երգը» այն մասին, թե՝ «նախկիններն» այսպես-այնպես, չեն օգնում: Դուք արդեն 6 տարի իշխանություն եք: Ի՞նչ նախկին-մախկին: Դուք ձե՛ր վարքի ու գործունեության (անգործության) համար եք պատասխանատու: Իսկ ընդհանրապես, երևի սպասելի է նման վիճակը. եթե իրավապահներն իրենց գործը թողած հիմնական «զբաղմունք» են դարձրել խաղաղ բնակչությանը ճնշելը, իշխանությունից դժգոհների նկատմամբ հաշվեհարդար տեսնելը, սոցցանցերի մոնիտորինգը, թե՝ «էն ով նայեց լիսածակից», ընդդիմադիրներին լրտեսելն ու հետապնդելը, հազիվ էլ այսպիսի պատկեր ունենանք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Մերկուրի հետընթացը 2024 թվականի օգոստոսին ամենաշատը կազդի կենդանակերպի այս 3 նշանների վրա Օբաման ակտիվորեն աջակցում է Հարրիսին Ռուսաստանում ցածր ծնելիությունը «աղետшլի» է ազգի ապագայի համար. Կրեմլ Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen Tuareg»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ ավելացել Սկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմն այդքան շատ անհանգստացած Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունից․ «Փաստ» Պետական համակարգի «բաբելոնյան խառնաշփոթը»․ «Փաստ» «Առաջիկա մի քանի հարյուր տարվա համար պետք է շրջագիծ գծվի, և ժողովուրդը դրանից դուրս չգա, որ մեզ հետ նորից նման ողբերգություն չպատահի»․ «Փաստ» Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա․ «Փաստ» «Փաշինյանը պայքարում է Հայ առաքելական եկեղեցու և ոչ թե հայ ազգի թշնամիների դեմ»․ «Փաստ» Փաշինյանն իրենց կողմնակից «սփյուռք» է ստեղծո՞ւմ. «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծումն օրհասական է․ «Փաստ» Ովքե՞ր են Հայաստանում օրակարգ թելադրում․ «Փաստ» Փարիզ-2024․ Արգենտինա - Մարոկկո․ մեկնարկային կազմեր Մակրոնը հրաժարական տալու մտադրություն չունի Շոլցը հայտարարել է, որ կրկին առաջադրվելու է կանցլերի պաշտոնում Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 13 մարդ Կիևը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. ՌԻԱ «Նովոստի» Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները՝ կօգնեք հրշեջներին. ՆԳՆ փրկարար ծառայություն Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում Լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեթարգիական քուն՝ անդունդի եզրին. «Փաստ»
Ամենաընթերցվածները