Հնարավո՞ր է վերջնականապես մարել... «մարած աբլիգացիան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին շատ տարածված մի արտահայտություն կար՝ «մարած աբլիգացիա»: Չէ, ֆինանսաբանկային առումով հիմա էլ դա շատ արդիական է՝ հենց «պարտատոմսերի մարում» իմաստով, սակայն տվյալ դեպքում խոսքը քաղաքական իմաստ ունի: Ընդ որում, սա ևս այսօր շատ արդիական է ու անթերի բնորոշում է Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժը: Թե ինչու, փորձենք հասկանալ ըստ հերթականության: Նախ՝ սրա մասին վկայում էր ԱԺ-ում Փաշինյանի երեկվա ելույթը, որը կարելի է համարել վերջին շրջանի նրա հայտարարությունների յուրատեսակ «ժողովածու»՝ սկսած «պատմական Հայաստանի» ու «իրական Հայաստանի» անհամատեղելիության մասին վտանգավորագույն, հակահայկական թեզից մինչև մեղքը բոլորի «գրպանը գցելը»:

Վերջինիս դեպքում՝ մի տարբերությամբ, որ ակնհայտորեն մեղսակից դարձրեց «հպարտ քաղաքացիներին»՝ մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ՝ մի քանի անգամ քվե եք տվել, ուրեմն, համաձայն եք այն ամենի հետ, ինչ անում եմ... Երկրորդ՝ հատկապես վերջին շրջանում նրա գրեթե բոլոր նախաձեռնությունները արժանանում են բուռն դիմադրության, ու որքան էլ նա խոսի «վստահության», «ընտրվածության» և այլնի մասին, ակնհայտ է, որ մեր հասարակության մեծամասնությունը կտրուկ դեմ է թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ նրա նախաձեռնություններին ու ոչ հայանպաստ քայլերին: Ընդ որում, դրա մասին վկայում են ոչ միայն սոցիոլոգիական հարցումները, այլև կոնկրետ օրինակները, ի մասնավորի՝ Տավուշի մարզից տարածքներ զիջելու Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պատրաստակամությունը: Հիմա՝ մի փոքր մանրամասն:

Նախօրեին խորհրդարանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է փակ նիստ, որտեղ քննարկվել է ընդդիմության առաջարկած՝ սահմանազատման և սահմանագծման հարցը: Երկու պաշտոնյաներն էլ փաստացի «սուխոյ ատկազ» են եկել, թե սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Տավուշից սկսելու, առավել ևս Տավուշից տարածքներ տալու հետ կապված բանակցություններ են վարել: Ընդ որում, Գրիգորյանը դա հստակ նշել է նաև հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: Նկատենք՝ խոսքը արտգործնախարարի և հենց սահմանազատման հարցերով զբաղվող փոխվարչապետի մասին է: Այսինքն, ստացվում է, որ սա բացառապես Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է՝ համաձայնեցված Ալիևի հետ: Այս մասին, ի դեպ, նշեցին նաև ընդդիմադիր պատգամավորները:

Ի մասնավորի, ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց. «Ո՞ւմ հետ է Նիկոլ Փաշինյանն առանձին բանակցում, եթե իր սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովը դրա մեջ չկա, արտաքին գործերի նախարարությունը չկա։ Թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է, ոչ թե Հայաստանի վարչապետը»։ Նույն Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում նշում էր, թե իրենք դեմ չեն սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց... դա չի երաշխավորում խաղաղություն. «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորում է արդյո՞ք անվտանգություն, ո՛չ, չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացումը»:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը իրեն բնորոշ մի «խուճուճ» միտք էլ է ասել. «Արդյո՞ք այդ գործելաոճը երաշխավորում է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի, չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա»։ Ի՞նչ է ստացվում. որոշ ժամանակ առաջ նա Տավուշում «վախ էր ծախում» տեղի բնակչության վրա՝ նշելով, որ եթե չտանք Տավուշի այդ տարածքները, «շաբաթվա վերջին պատերազմ կլինի»: Ընդ որում, մինչ մարզ այցելելը՝ մարտի 12-ին նա ասում էր, թե «դելիմիտացված սահմանը արդեն իսկ պետք է դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար»։ Հիմա ասում է, որ նույնիսկ այդ դեպքում պատերազմ չլինելը չի երաշխավորվում: Ըստ այդմ, հարց է ծագում՝ ի՞նչ շահ ունի Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ անունից է նա սպառնում հայ ժողովրդին, վերջապես՝ ի՞նչ խոստումներ է տվել միջազգային կենտրոններին ու հենց Ադրբեջանին...

Այս հարցերի պատասխանը, ինչպես հենց Փաշինյանն է սիրում ասել, «օդում կախված» է: Ժամանակի ընթացքում գուցե այդ պատասխանն արդեն «գետնի վրա» լինի: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ փաշինյանական հակահայկական հերթական այս նախաձեռնությունը բուռն դիմադրության արժանացավ Հայ առաքելական եկեղեցու, ի մասնավորի՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ապա և եկեղեցու եպիսկոպոսների ու թեմական առաջնորդների կողմից, «Հայաքվե» նախաձեռնության կողմից՝ Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից և այլն: Ընդ որում, ակնհայտ էր, որ այս հանգամանքը խիստ նյարդայնացրել է քպականներին, որոնցից մի քանիսը ջղագրգիռ հայտարարություններ էին անում: Ինչո՞ւ: Որովհետև ակնհայտ էր, որ ընդդիմադիր ուժերի, շարժումների հայտարարությունները, այցերը Տավուշ տեղի բնակչությանը վստահություն էին ներշնչել, որ իրենք հայաստանյան իշխանությունների ու Ադրբեջանի դեմ միայնակ չեն, ըստ այդմ, առավել մոբիլիզացվել ու առավել մեծ դիմադրություն են ցույց տվել: Կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանի հանձնողականության այս հերթական արարին դեմ է նաև բանակը:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այլ կերպ պարզապես չէր էլ կարող լինել, որքան էլ իշխանությունները հերթական անգամ փորձ անեն պատասխանատվությունը «կիսել» նաև բանակի հետ: Ի վերջո, մեր զինված ուժերում հիանալի հասկանում են, որ եթե նշյալ տարածքներից հետ քաշվենք, ապա Տավուշի ողջ պաշտպանական բնագիծը ճեղքվելու է, իսկ սահմանը հասնելու է Լոռու մարզ: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Նախ՝ այն մասին, որ ևս մեկ անգամ հաստատվում է նյութի սկզբում նշված տեսակետը Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի՝ «մարած աբլիգացիա» լինելու հետ կապված: Երկրորդ՝ նրա հակահայ, այսինքն՝ բոլոր նախաձեռնությունները գնալով ավելի բուռն դիմադրության են արժանանում, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական ուժերի, շարժումների, հասարակական միավորումների, այլև հենց հանրության շրջանում: Սա նշանակում է, որ այսպես շարունակվելու դեպքում, նշյալ դիմադրության տրամադրությունները հնարավորինս միավորելու դեպքում հնարավոր է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ ազատվել նրանից, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր փորձանքներից, նոր զոհերից, նոր ավերներից ու նոր զիջումներից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կանադան Ուկրաինային 587 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրելու Օրբանը Պուտինին առաջարկել է օգնել կարգավորել ռուս-ուկրաինական ճգնաժամը՝ հաշվի առնելով իր շփումներն արևմտյան առաջնորդների հետ «Ինձ մոտ ամեն ինչ ստացվեց». Լիանա Վանոյանը ցույց է տվել իր նոր կազմվածքը Թբիլիսիում անկարգությունների գործով ութ մարդ է կալանավորվել ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով Բելինգհեմը չի կարողացել ավարտել «Ատալանտայի» դեմ խաղը՝ ազդրի մկանների հետ կապված խնդիրների պատճառով Գերմանիան 8 մլն եվրո կհատկացնի Սիրիային մարդասիրական օգնության համար Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ» «Պետք է խելամիտ արտաքին քաղաքականություն վարել, պատրաստվել վատագույն սցենարներին՝ հուսալով, որ կլինի լավագույնը». «Փաստ» Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ» Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ» Ինչպե՞ս է ուզում գործող իշխանություններից երկիրը փրկել Միհրան Պողոսյանը. «Փաստ» Բազմադրվագ կեղծիք, այս անգամ՝ արտագաղթի հետ կապված. «Փաստ» Էրդողանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանային հարցեր, իրավիճակը Սիրիայում Մեսսին նշել է այն խաղացողին, ով ամենաշատն է զայրացրել իրեն իր կարիերայի ընթացքում Բելառուսում միջուկային զենք կա. Լուկաշենկո Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն առաջադրվել է հեղինակավոր «Ոսկե գլոբուս» մրցանակի Իսրայելն ավելի քան 300 ավիահարված է հասցրել Սիրիային՝ երկրում իշխանության տապալումից ի վեր Անթnւյլատրելի վարքագիծ ցnւցաբերած ուսուցիչն ազատվել է աշխատանքից Հայաստանում սարդերի ու սարդակերպերի, լվիճների նոր տեսակներ են հայտնաբերվել Առգրավվել է 257 կգ սիգ Սիրիայում իշխանության եկած զինված ընդդիմությունն արգելել է կանանց ստիպել հիջաբ կրել և հետապնդել ԶԼՄ-ների աշխատակիցներին «Իմ սիրելի հատվածը տուն գալն է կեսգիշերային խորտիկի համար». Ջեյ Լոն նոր հրապարակում է արել Մբապեն առաջին անգամ խոսել է բռնաբարության մեղադրանքի մասին Նոր, անհայտ ծագման հիվանդություն Կոնգոյում
Ամենաընթերցվածները