Եկեղեցին՝ ընդդեմ պարտվողականության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ ժողովրդի անցած բազմահազարամյա պատմությունը լի է բազմաթիվ փորձություններով։ Պատմության ընթացքում մենք ունեցել ենք թե՛ ծանր պարտություններ, թե՛ փառահեղ հաղթանակներ։ Եղել են այնպիսի պահեր, երբ հայերն ունեցել են անհրաժեշտ չափով ուժ, ռեսուրսներ ու զորաբանակ՝ հաղթանակ տանելու համար, բայց պարտություն են կրել՝ ընկնելով օտար նվաճողների ծանր լծի տակ։ Միևնույն ժամանակ, գրանցվել են այնպիսի դրվագներ, երբ թվացել է, թե այդ փոքրաթիվ ուժերով անհնար է կոտրել հակառակորդի դիմադրությունը, սակայն, ի հեճուկս հանգամանքների, հայկական ուժերը մեծ, վճռական ու նույնիսկ ճակատագրական նշանակություն ունեցող հաղթանակներ են տարել։ Այս օրինակները ցույց են տալիս, թե պայքարի ճանապարհին ինչքան մեծ նշանակություն ունեն առկա տրամադրությունները և բարոյահոգեբանական վիճակը։

Պարզ է, որ պարտվողական տրամադրված որևէ պետություն կամ զորաբանակ ընդունակ չէ հաղթանակ տանելու։ Իսկ այդ տրամադրությունները գալիս են նաև պետության կամ զորքի ղեկավարի տրամադրվածությունից ու դիրքորոշումից։ Ուստի պատահական չէ, որ վճռական պահերին զորապետները կամ թագավորները հատուկ ճառեր են կարդացել զորքին ոգևորելու համար։ Զորականներին առանձին բարոյահոգեբանական ուժ են տվել նաև եկեղեցականների ներկայությունը և ոգևորիչ խոսքերը։ Ու, ընդհանրապես, ողջ պատմության ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ուղին հիմնականում աչքի է ընկել հայապահպանության, պայքարի ու հայ ժողովրդի նվիրական երազանքների իրականացմանը միտված իր գործելակերպով։ Դրա համար էլ, երբ հայությունը պետականություն չի ունեցել, բազմաթիվ դրվագներում հենց եկեղեցու շուրջ է հավաքվել ժողովուրդը՝ դնելով ազգային պայքարի հիմքերը։

Այսօր էլ, թեև պետականություն ունենք, սակայն եկեղեցին պայքարի հարցում փորձում է նույն դերակատարությունը ստանձնել։ Հարցն այն է, որ ՀՀ իշխանություններն առաջնորդվում են պարտվողականության և զիջումների հետ համակերպվելու ուղեցույցով։ Իսկ պարտվողականությունը «պարզաջրվում» է վերջապես խաղաղության դարաշրջան բացելու և նոր պատերազմից խուսափելու հեռանկարով։ Փաշինյանն անընդհատ զիջումներ է կատարում հակառակորդին՝ նշելով, որ եթե չզիջեն, ապա հակառակորդը նոր պատերազմ կսկսի։ Նույն գործելակերպը կիրառվում է նաև Տավուշի 4 գյուղի հարցում։ Այսինքն, իշխանությունները վախ են սերմանում՝ որպես զիջումների այլընտրանք ներկայացնելով սարսափելի պատերազմը։ Պետք է նկատել, որ իշխանություններն ի սկզբանե որդեգրել էին «սկզբունքներ», թե՝ «Արցախը պահել չենք կարող», «Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք», «պայքարն իմաստ չունի» և այլն։ Եվ իրենց ծրագրերի ճանապարհին պատերազմի դուրս եկան բոլոր ազգային ուժերի, գործիչների, միավորների դեմ:

Ի մասնավորի, դրանով էր պայմանավորված այն իրողությունը, որ երկրի կառավարման ղեկը ստանձնելու պահից սկսած իշխանությունները անմիջապես ձեռնամուխ եղան եկեղեցին թիրախավորելուն, որը պատասխանատու պահին կարող է համախմբել հայությանը։ Բայց ինչքան շատ են իշխանությունները նետվում պարտվողականության գիրկն, այնքան եկեղեցու ձայնն ավելի բարձր է լսվում՝ չնայած այն հանգամանքին, որ փորձ է արվում լռեցնել այդ ձայնը։ Եկեղեցականները պարբերաբար քննարկում են և իրենց մտահոգությունն են հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Իսկ նախօրեին էլ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդներն ՀՀ իշխանություններին պարտվողական գործելաոճից հրաժարվելու ուղիղ կոչ արեցին։ Իշխանությունները փորձում են հոգևոր դասին մեղադրել նրանում, թե նրանք քաղաքականությամբ են զբաղվում այն պայմաններում, երբ պետությունը և եկեղեցին տարանջատված են։ Բայց երբ հարցը վերաբերում է հայ ժողովրդի կենսական շահերին, ապա եկեղեցին ուղղակի լռելու իրավունք չունի։ Եվ սա ոչ թե քաղաքականության հարց է, այլ գոյութենական, համազգային դիրքերից հանդես գալու։ Եվ եկեղեցին իրոք այն կառույցն է, որը կարող է ժողովրդին համախմբել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են 6 ավտոմեքենա. մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է՝ մասնակի փակելով ճանապարհը Կրակոց՝ Նոր Խարբերդում. 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ. «Անադոլու» Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է Թուրքիայում կործանվել է F-16 ռազմական ուսումնական ինքնաթիռ Վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից 318 գրամ մեթամֆետամին է առգրավվել․ 2 անձ կալանավորվել է Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը
Ամենաընթերցվածները