Իսրայելին Իրանի հարվածից հետո Բայդենը միտումնավոր հանդես չի եկել ուղերձով. Politico

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները քննարկել են Իսրայելին Իրանի հարվածից հետո նրա հեռուստատեսային ելույթի հնարավորությունը, սակայն հրաժարվել են այդ գաղափարից՝ էսկալացիայից խուսափելու նպատակով։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին։

Ինչպես գրում է թերթը, «Սպիտակ տան աշխատակիցները կիրակի քննարկել են ԱՄՆ ժողովրդին Բայդենի՝ ուղերձով դիմելու հնարավորությունը» այն բանից հետո, երբ «Իսրայելը ամերիկյան ուժերի հետ միասին խոցել է Իրանից արձակված անօդաչու սարքերի և հրթիռների ճնշող մեծամասնությունը»։ Սակայն նման տեսաուղերձ կազմակերպելու կոնկրետ ծրագրեր չեն եղել, ընդգծում է թերթը։

Միևնույն ժամանակ, Բայդենը «միտումնավոր չի հայտնվել հանրության առաջ Իրանի հարվածից հետո»՝ հուսալով, որ դա «կնպաստի իրավիճակի դեէսկալացմանը»։

Ըստ աղբյուրներից մեկի՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից Բայդենի ուղերձը միայն «կթեժացներ» իրավիճակը։

«Եվ դրանից ավելի լավ է խուսափել», - նշել է Politico-ի աղբյուրը:

Իրանը շաբաթ գիշերն իր տարածքից ավելի քան 300 հարվածային անօդաչու թռչող սարք և հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչն Իսլամական Հանրապետության առաջին ուղիղ հարձակումն էր Իսրայելի վրա: Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին ասել է, որ ընդհանուր առմամբ Իրանը ավելի քան 300 զինատեսակ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ 170 անօդաչու թռչող սարք, 30 թևավոր և 120 բալիստիկ հրթիռ, և որ դրանց 99%-ը որսացել է Իսրայելի հակաօդային պաշտպանությունը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ զրույցում ասել է, որ Իրանի հարձակnւմն անհաջող էր և որ դա Իսրայելի համար հաղթանակ էր:

Մինչդեռ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ցանկացած նոր արկածախնդրություն կարժանանա ավելի ծանր պատասխանի:

«Հետևելով մեր երկրի զինված ուժերի պատմական, հզոր և հաղթական գործողությանը՝ ապրիլի 13-ի ռազմական հարձակմանը, որը ծրագրվել և իրականացվել է ի պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների և շահերի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիվ գործողությունների, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, երկրի բոլոր պաշտպանական և քաղաքական հատվածների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, երեկ երեկոյան նոր էջ է բացել Իրանի հեղինակության պատմության մեջ և դաս տվել սիոնիստ թշնամուն», - ասել է Իրանի նախագահը:

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, մեկնաբանելով Իրանի գիշերային հարձակումն Իսրայելի վրա, հայտարարել է, որ իրենք այս գործողությունը դիտարկում են որպես արդյունք և իրենց տեսանկյունից այն ավարտվել է, այն շարունակելու մտադրություն չկա:

«Բայց եթե սիոնիստական ռեժիմը որևէ քայլ ձեռնարկի նաև մեր դեմ, մեր հողի վրա կամ Սիրիայում կամ այլ երկրում մեզ պատկանող օբյեկտներում, մեր հաջորդ գործողությունն ավելի մեծ կլինի», - նախազգուշացրել է Բաղերին:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում բոլոր կառուցողական առաջարկներն արել է Ռուսաստանը․ Զախարովա Կարևոր է Անգլիայի գավաթը նվաճելը․ մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հաղթենք եզրափակչում․ Հոլանդ Լոռու մարզում 29-ամյա երիտասարդի են կյանքից զրկել Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների փոխանակում իրականացնել՝ 1,000-ը 1,000-ի դիմաց բանաձևով Արագածոտնում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Nissan Versa»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս «Վերջին տարիներին ավելի շատ ֆիլմերում եմ համբուրվել, քան իրական կյանքում». Սոս Ջանիբեկյանը՝ նոր ֆիլմի նկարահանումների մասին ԱՄՆ-ը բաց է Իրանի հետ առևտրի համար. Թրամփ Յամալը Լա Լիգայում պատմական ռեկորդ է սահմանել Սպիտակ տունն ակնկալում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա շատ շուտով Պաղեստինցի փախստականների թիվը գերազանցել է 7 միլիոնը. Մահմուդ Աբաս Շինարարության և անշարժ գույքի ոլորտների բազմաշերտ խնդիրների համայնապատկերը. «Փաստ» Տեսարաններ և... ուրիշ ոչինչ. «Փաստ» «Հատուցման, պատասխանատվության, իշխանությունը կորցնելու վախը նրանց նյարդային է դարձնում, կորցնում են ներքին և արտաքին հենարանները». «Փաստ» Տարածաշրջանում իր տեսակի մեջ միակ թանգարանը հրավիրում է ժամանակի միջով ճամփորդելու. «Փաստ» «Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի.... «Փաստ» Նիկոլ Փաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ» Էդմոն Մարուքյանն արդեն դիմում է գրել. «Փաստ» Աշխարհի ավելի քան 120 երկրում երթեր են անցկացվել. շարժման գլխավոր համակարգողը հայ է. «Փաստ» Դժգոհություններ կահույքի արտադրության և ներմուծման ոլորտում. ինչո՞ւ են տուժում օրինական դաշտում գործողները. «Փաստ» ՌԴ-ում թռչնաբուծարանում հրդեհի հետևանքով 166,000 հավ է վшռվել Զելենսկին կհանդիպի Էրդողանի հետ
Ամենաընթերցվածները