1,5 տարեկան տղան 3-րդ հարկի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել

Այսօր՝ ապրիլի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում անհայտ անձի կողմից Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան գտնվում է ծանր վիճակում, բժիշկները տեղում առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա Հերացու հիվանդանոցի ռեոնիմոբիլով երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:  

Հիվանդանոց է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ երվանդ Նիկոյանը:

Ոստիկանները պարզել են, որ երեխան 1,5 տարեկան է և տղա:

Պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Ալեք Մանուկյան փողոցից:

Արդեն Ե. Նիկոյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի պետ Մառլեն Հակոբյանի գլխավորությամբ ոստիկանները պարզել են դեպքի վայրը, որտեղ հայտնաբերել են արնանման հետքեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան երրորդ հարկի իրենց տան պատուհանից անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան կազիրյոկի վրա, որտեղից էլ ընկել է գետնին:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում  փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

Ոստիկանությունը պարզում է երեխայի ինքնությունը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Մերկուրի հետընթացը 2024 թվականի օգոստոսին ամենաշատը կազդի կենդանակերպի այս 3 նշանների վրա Օբաման ակտիվորեն աջակցում է Հարրիսին Ռուսաստանում ցածր ծնելիությունը «աղետшլի» է ազգի ապագայի համար. Կրեմլ Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen Tuareg»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ ավելացել Սկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմն այդքան շատ անհանգստացած Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունից․ «Փաստ» Պետական համակարգի «բաբելոնյան խառնաշփոթը»․ «Փաստ» «Առաջիկա մի քանի հարյուր տարվա համար պետք է շրջագիծ գծվի, և ժողովուրդը դրանից դուրս չգա, որ մեզ հետ նորից նման ողբերգություն չպատահի»․ «Փաստ» Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա․ «Փաստ» «Փաշինյանը պայքարում է Հայ առաքելական եկեղեցու և ոչ թե հայ ազգի թշնամիների դեմ»․ «Փաստ» Փաշինյանն իրենց կողմնակից «սփյուռք» է ստեղծո՞ւմ. «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծումն օրհասական է․ «Փաստ» Ովքե՞ր են Հայաստանում օրակարգ թելադրում․ «Փաստ» Փարիզ-2024․ Արգենտինա - Մարոկկո․ մեկնարկային կազմեր Մակրոնը հրաժարական տալու մտադրություն չունի Շոլցը հայտարարել է, որ կրկին առաջադրվելու է կանցլերի պաշտոնում Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 13 մարդ Կիևը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. ՌԻԱ «Նովոստի» Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները՝ կօգնեք հրշեջներին. ՆԳՆ փրկարար ծառայություն Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում Լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում
Ամենաընթերցվածները