Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները
![](banners/solaron_s.gif?v=2)
![Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իրանի գրոհի պատճառով սահմանված սահմանափակումները](/timthumb.php?src=/disc/15-04-24/45821b22acd84d7e6bfb2ede9189237c.jpg&w=708)
Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) թիկունքի հրամանատարությունը չեղարկել է հասարակական սահմանափակումները, որոնք մտցվել էին Իրանի գրոհի կապակցությամբ: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Այս փոփոխությունների շրջանակներում որոշվել է վերականգնել կրթական գործունեությունը ողջ Իսրայելում»,-ասվում է Իսրայելի զինվորականների Telegram ալիքում զետեղված հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հյուսիսային սահմանի շրջաններում և Գազայի հատվածին մոտ գտնվող համայնքներում կվերսկսվեն կրթական միջոցառումները, սակայն՝ սահմանափակումներով։
Հրահանգը վերաբերում է նաև մանկապարտեզներին, համալսարաններին, դպրոցական էքսկուրսիաներին և ճամբարներին:
Բացի այդ, հանվում է հազարից ավելի մարդկանց ներկայությամբ հավաքների սահմանափակումը։