ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ
![](banners/solaron_s.gif?v=2)
![ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է Բարսելոնային և դուրս եկել կիսաեզրափակիչ](/timthumb.php?src=/disc/17-04-24/4ff98e794332ff67f7ddfc858f834406.jpg&w=708)
Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում համոզիչ հաղթանակ են տարել իսպանական «Բարսելոնայի» նկատմամբ։ Հանդիպումը կայացել է Բարսելոնայի Օլիմպիական մարզադաշտում և ավարտվեց 4։1 հաշվով։
Փարիզյան թիմի կազմում աչքի են ընկել Դեմբելեն, Վիտինյան ու Մբապեն (11մ), ով դուբլ է ձևակերպել այս խաղում։
Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։