Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենարանը մնացել են միայն ոստիկանական մահակներն ու կարմրասև բերետները, վաղուց նորություն չէ: Փաշինյանի ոստիկանության վայրագ, հակամարդկային, զուտ իշխանավարող մեկ անձի կույր գործիք լինելու «համբավն» արդեն աշխարհով մեկ է թնդում, այն աստիճան, որ նույնիսկ Փաշինյանին իշխանության բերելու գլխավոր շահառու աշխարհաքաղաքական կենտրոններն են ստիպված արձանագրել ու բարձրաձայնել դրանց մասին: Այս ամենը հայտնի է, ինչպես ասվում է, ամենօրյա ռեժիմով տեսնում ենք գործողության մեջ: Բայց վերջին օրերի անհնազանդության ժողովրդական դրսևորումները եկան վերահաստատելու, որ Փաշինյանի ոստիկաններն իրենց առանձնահատուկ ատելության մեջ ոչ մի «կարմիր գիծ» չունեն: Մաքսիմում՝ կարմիր բերետ:

Կանայք, դեռահասներ, ծերեր՝ նրանց համար ոչ մի նշանակություն չունի: Ի լրումն այդ ամենի, ինչպես երևում է, Փաշինյանի ոստիկանության համար լրագրողները դիտարկվում և ընկալվում են որպես «դասակարգային թշնամի»: Այն չարությունն ու բացահայտ ատելությունը, լրագրողներին անպայման որևէ վնաս կամ վնասվածք պատճառելու այն մարմաջը, որով համակված են փաշինյանական ոստիկանները, երևի աշխարհի նույնիսկ ամենաոչժողովրդավար երկրներում չկա: Նախօրեին բոլորը տեսան, թե «փառապանծ» ոստիկաններն ինչպես են քաշքշում «Հայելի.ամ»-ի խմբագիր Անժելա Թովմասյանին:

Ավելի վաղ Տավուշում ընթացող անհնազանդության ակցիաների ժամանակ մեկ այլ լրագրողի էին վնաս պատճառել, տվյալ պարագայում աշխատանքային գործիք հանդիսացող հեռախոսն էին միտումնավոր վնասել: Մեկ այլ տեղում՝ մեկ ուրիշ բան: Դեռ չենք խոսում նախկին դեպքերի մասին: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Առաջին հերթին այն անչափ վախի, այն սարսափի մասին, որով համակվում են ինչպես ոստիկանները, այնպես էլ նրանց քաղաքական ղեկավարությունը՝ ողջ քպաթիմով հանդերձ: Դե, վախ չափելուն չենք հավատում, մնացածը... կերևա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վաղը՝ համազգային հանրահավաք Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Հայտնաբերվել է մոլորված երեխան․ ՆԳՆ փրկարար ծառայություն Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ»
Ամենաընթերցվածները