«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի պահանջով միակողմանի զիջում են Հայաստանի Հանրապետության տարածքները»,- «Փաստի» հետ զրույցում Տավուշի մարզում տեղի ունեցող սահմանագծումն ու սահմանազատումն այսպես է բնութագրում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Հաջորդ կարևոր հարցն է՝ հնարավո՞ր է իրավիճակը փոխել: «Հնարավոր է, եթե լինի իշխանափոխություն: Սա նախանշված ծրագիր էր, որը սկսվել է 2018 թ.-ին, երբ քաղաքական այս ուժին բերեցին իշխանության երեք խնդիր լուծելու համար՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, որը չեզոքացնում է Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը, ինչը կասեցվեց Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի շնորհիվ, և Ռուսաստանի հետ բոլոր կապերի խզում ու ամեն գնով «Խաղաղության պայմանագրի» կնքում, որպեսզի Ռուսաստանը Հայաստանից դուրս գա: «Խաղաղության պայմանագիր» կնքելու համար պետք է Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվեն, ինչը և կատարվում է: Դա Արևմուտքի ծրագիրն է, ինչը քայլ առ քայլ իրականացվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սահմանագծումը և սահմանազատումը երկարատև գործընթաց է: «Խնդիրը շատ շտապ է դրված, որ ամեն գնով Ադրբեջանի բոլոր պահանջները պետք է կատարվեն: Այս գործընթացը սահմանազատման հետ որևէ կապ չունի»: Տավուշյան սահմանազատումը իր հետ նաև մարդկանց ընդվզումն է առաջ բերում, տեղի ունեցող գործընթացներն ընկալելի չեն մարդկանց համար: Կարծիքներ են հնչում, որ մարդիկ արթնացել են թմբիրից: «Մարդիկ երբևէ թմբիրի մեջ չեն եղել, մարդկանց գիտակցությունն է փոխվել: Ասում են, թե մարդիկ թմբիրի մեջ են, «քնած» են, պետք է ոտքի կանգնեն, սա նշանակում է, որ նման կարծիք հայտնողները հասարակության տրամադրություններին անիրազեկ են: Ուղղակի հասարակության մեծ մասի գիտակցությունը փոխվել է նախորդ երեսուն տարվա ընթացքում վարված քաղաքականության արդյունքում, երբ հասարակության դիմադրողականությունը սիստեմատիկ և ծրագրավորված ջարդում էին: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք: Տավուշի իրադարձություններում ամսի 25-ին ընդվզման գործընթացներ տեղի ունեցան, որոնք ոստիկանական ուժերը ջարդեցին, և վերջացավ»,-կարծիք է հայտնում քաղտեխնոլոգը:

Ստացվում է, որ ընտրություններով ու փողոցում ընդվզման տարբերակով հնարավոր չէ իշխանություններին հեռացնել: Այդ դեպքում ի՞նչ անել. «Տեղի ունեցող գործընթացները լրիվությամբ հասկանալի ու ընկալելի են ժողովրդի համար, այդ պատճառով մարդկանց մի մասը փորձում է ընդվզել, մյուս մասն էլ չի փորձում, քանի որ գիտակցության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ անել, դա թող ընդդիմությունը մտածի: Պետք է նստեն ու մտածեն՝ ինչ անել, որ արդյունք լինի»: Իսկ հնարավո՞ր է, որ սեփական թիմում ևս ոչ բոլորն են աջակցում Նիկոլ Փաշինյանին՝ իշխանափոխությունից հետո «ալիբի» ունենալու համար: Բադալ յանը, սակայն, հակադարձում է սրան: «Չկա այդպիսի բան, հեքիաթներ են տարածում: Իշխանության բոլոր ներկայացուցիչները՝ սկսած խորհրդարանական խմբակցությունից, բուռն կերպով պաշտպանում են վարչապետին: Հակառակ դեպքում պետք է տեսնեինք հակառակ արձագանքը, եթե չենք տեսնում, ուրեմն պաշտպանում են նրան: Մանկամիտ խոսակցություններ են, թե Փաշինյանի ելույթի ժամանակ ականջներն են փակում կամ էլ այլ կետի են նայում»: Ոստիկանական ուժերի կողմից բիրտ ուժի կիրառման մասին խոսելիս մեր զրուցակիցն ասում է՝ սա ոչ թե ներքին վախի դրսևորում է, այլ լավ մոռացված հնի կրկնություն:

«Հայաստանում ոստիկանությունը միշտ էլ եղել է ոչ թե իրավապահ, այլ իշխանապահ մարմին: Ցանկացած իշխանություն հենվել է ոստիկանության վրա: Դա սկսվեց 1992-93 թթ.ին, երբ ներքին գործերի նախարար դարձավ Վանո Սիրադեղյանը ու երկրում հիմնեց ոստիկանապետություն: Հիմա ոստիկանները, լինելով այս իշխանությունների ջերմ պաշտպանները, իրականացնում են նրան պահպանելու իրենց քաղաքականությունը, հատկապես, որ դրա համար բավականին մեծ պարգևավճարներ են ստանում: Ոչ մի տարօրինակ բան չկա: Եթե նրանց վաղն ասեն, որ պետք է ադրբեջանցի վերաբնակիչների պաշտպանել, հավատացեք՝ նույն եռանդով ադրբեջանցիներին են պաշտպանելու: Նրանք ուսադիր են կրում և պարտավոր են կատարել ցանկացած հրաման, որ կգա վարչապետից՝ անկախ նրանից՝ օրինական է, թե ոչ: Նրանք ուսադիր են կրում, ուրեմն ենթակա են վարչապետին:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, որոնք արձագանքում են իրավապահ համակարգի գործադրած ուժին, ձերբակալություններին ու կալանավորումներին, ապա միջազգային կառույցները նրանց լուրջ էին ընդունում մինչև 2018 թ.-ը, երբ կարծում էին, որ իրենցից իրոք կախված էին: Դրանից հետո, երբ իրենց բերած ուժը Հայաստանում խայտառակություններ իրականացրեց, լռում էին: Հիմա էլ նշանակություն չունի, թե միջազգային կառույցները կամ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինչ ելույթ է ունենում՝ դրական, թե բացասական, քննադատում է վարչապետին, թե ոչ: Օրեր առաջ Freedom House-ը և ԱՄՆ Պետդեպը զեկույցներ հրապարակեցին, քննադատեցին, բայց ի՞նչ: Քննադատելը քիչ է, պետք է պատժամիջոցներ լինեն: Եթե սրանից հետո գա ազգային իշխանություն, նա հաշվի չի առնելու, թե ԱՄՆ Պետդեպն ինչ զեկույց է հրապարակելու, ոստիկանական նույն բռնություններով ջարդելու է այսօրվա քպական մեծամասնությանը, որը կդառնա ընդդիմություն: Նա այլևս հաշվի չի առնելու, թե միջազգային կառույցները ինչ են քննարկում կամ չեն քննարկում», - եզրափակում է Արմեն Բադալյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Դոլարը թանկացել է Վթար՝ Արմավիրում. «BMW»-ն 20 մետր գլորվել է ձորը, վիրավորներ կան Բոլոր թեմերից էլ միացել են, բնական ընթացքով գնում ենք․ Բագրատ Սրբազան Վաղը՝ համազգային հանրահավաք Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ողբերգական դեպք․ Նուբարաշենի նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա. ՊՆ Հայտնաբերվել է մոլորված երեխան․ ՆԳՆ փրկարար ծառայություն Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Ինչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Ամենաընթերցվածները