«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում շարունակվում են բողոքի ակցիաները, ընդ որում՝ ոչ միայն Տավուշում, մասնավորաբար Նիկոլ Փաշինյանի կողմից հանձնվող տարածքների շրջակայքում, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում, միջպետական տարբեր ճանապարհների վրա:

Ուշագրավ է, որ անընդհատ նոր միավորներ, անհատներ են միանում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժմանը, որը, Բագրատ Սրբազանի բնորոշմամբ, «ժողովրդական շարժում է». հոգևոր հայրեր, այդ թվում՝ թեմերի առաջնորդներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, քաղաքական, հասարակական մի շարք հայտնի գործիչներ, իրական մտավորականներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն: Կա տպավորություն, որ վերջապես համախմբվածության իրական հարթակ է դառնում այս շարժումը:

Ի մասնավորի, օրեր առաջ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն էր իր համերաշխությունը հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նրա հռչակած արժեքներին ու կարգախոսին: Նախօրեին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը միանալու մասին հայտարարեց «Որդիների կանչ» հասարակական կազմակերպությունը՝ նշելով, որ իրենք աջակցում են «Տավուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղված պայքարի առաջնորդությունը»:

Միհրան Պողոսյանի գլխավորած «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը ևս ապրիլի 28-ին հայտարարեց, որ միանում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը և սատարում է Տավուշի սահմանին կանգնած մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն:

Երեկ էլ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաքվե» նախաձեռնությունը՝ ներկայում պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին կոչ անելով ձևավորելու պայքարի միասնական ճակատ: Հայտարարության մեջ հատուկ ընդգծվում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բացառիկ դերը՝ որպես պայքարի հոգևոր առաջնորդ ու ոգեշնչող, և հույս հայտնվում, որ դա թույլ կտա արագացնել այս գործընթացը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ողբերգության մեղավորներից մեկը Միացյալ Նահանգներն է. Իրանի նախկին ԱԳ նախարար Բագրատ Սրբազանին հայկական գամփռի ձագ նվիրեցին Կիրանցում գիշերը 3 սյուն է տեղադրվել, կողքին դիմակավորված սահմանապահներն են Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին ՊՆ-ն հայտարարություն է տարածել Տարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Մայիսի 17-ի աստղագուշակ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել
Ամենաընթերցվածները