Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը «Նոր ուժ» անունով կուսակցություն է հիմնում: Եվ ահա, ինչպես նախատեսված էր, երեկ կայացել է այդ կուսակցության հիմնադիր համագումարը, որը գրեթե միաձայն կուսակցության նախագահ ընտրեց Հայկ Մարությանին: Վերջինս նշել է, թե իրենք չեն կարող ոչ մի բան չանել, ուղղակի նստել ու նայել, թե ինչպես է քանդվում մեր պետությունը: «Սա վերջը չէ: Մենք արթնացնելու ենք մեր ժողովրդին թմբիրից և առաջնորդելու ենք մեր ժողովրդին: Մենք բեկում ենք մտցնելու այս ամեն ինչի մեջ»,-ասաց Երևանի նախկին քաղաքապետը:

Ի դեպ, «Նոր ուժը» ևս գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այլևս անելիք չունի, պետք է հեռանան: Հայկ Մարությանն ասում է, թե այն իշխանությունը, որը խոսք է տվել Արցախի անկախության երաշխավորում ու խոստացել է՝ նշաձողի իջեցման պարագայում ապահովել արցախցիների անվտանգությունը, հետո հրաժարվել է անգամ Արցախ բառից, այդ իշխանությունն այլևս կորցրել է Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերով զբաղվելու լեգիտիմությունը. «Այս իշխանությունները որևէ վստահություն չեն ներշնչում։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն»։

Ինչ վերաբերում է Տավուշում ծավալվող իրադարձություններին, ապա համագումարից հետո լրագրողների հետ կայացած հանդիպմանը Մարությանն ասաց. «Սա Տավուշով չի վերջանալու, Ադրբեջանը նոր պահանջներ է դնելու, այս իշխանությունն այլևս այդ լեգիտիմությունը չունի, որ զբաղվի Հայաստանի համար կարևոր հարցերով։ Մեր անելիքն այսօր այստեղ է, մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում է, մենք այս դահլիճում դնում ենք Տավուշի և ամբողջ սահմանամերձ գյուղերի խնդրի լուծման սկիզբը»:

Ի դեպ, հավելենք, որ «Նոր ուժ» կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն ունի: «Մենք համագործակցելու ենք բոլոր այն ուժերի հետ, որոնք այս ուղղվածությունն ունեն, բացի դրանից, մենք սահմաններ չենք դնելու համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք ազնվորեն միտված են երկրի զարգացմանը եւ չեն փորձում ուղղակի իրենց քաղաքական, կուսակցական շահերի համար երկրի ապագան խեղաթյուրել։ Ես եւ մեր թիմը աշխատել ենք երեք տարի, ապացուցել ենք դա, ցույց ենք տվել, որ հնարավոր է աշխատել մաքուր, ազնիվ, հնարավոր է արդյունք ունենալ։ Մեր ուժը ուզում է այդ արդյունքները ցույց տալ ամբողջ պետությունով»,ասաց Հայկ Մարությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ» Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ» Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ» Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, ապա նույնքան կնվազի Երազելը իզուր ա. Իրինա Այվազյանը հուզիչ հրապարակում է արել. բացառիկ Մանչեսթեր Սիթին կարող է ԱՊԼ-ում անընդմեջ չեմպիոնությունների քանակով ռեկորդ սահմանել Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Թրամփի օդանավը Ֆլորիդայում բախվել է մեկ այլ ինքնաթիռի Իշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ» Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ» «Պետության կործանումը կանխելու համար առաջին կարևոր քայլը պետք լինի իշխանափոխությունը. իրապարակում հնչած ուղերձները շատ կարևոր ու հստակ էին». «Փաստ» Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ» Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ» Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել. ՆԳՆ Բելգորոդում Ուկրաինայի գնդակոծման հետևանքով՝ 19 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բերման ենթարկվածների թիվը գերազանցում է 150-ը
Ամենաընթերցվածները