Իսկ «ձեռքը կտրելն» ի՞նչ եղավ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի մեջ նշվում էր անկլավների վերադարձի մասին, սակայն այն հանվեց հայտարարության վերջնական տարբերակից։ 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզի բնակավայրերում Նիկոլ Փաշինյանը խոսում էր անկլավային գյուղերի մասին՝ հերքելով այն պնդումները, թե նոյեմբերի 9-ին հրադադարի հայտարարությունը ստորագրելիս իշխանությունը պատրաստ է եղել դրանք հանձնել Ադրբեջանին։ Նրա դիտարկմամբ, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է անկլավների հարց, բայց այդ կետն ընդհանրապես մերժվել է։ Ավելին՝ նա հատուկ ընդգծում էր, թե ինքն ասել է, որ իր ձեռքերը կկտրի, բայց չի ստորագրի «Ղազախի շրջանի» գյուղերի հանձնման տակ։ Դրանից հետո Փաշինյանը փորձում էր այնպիսի տպավորություն ստեղծել, թե անկլավների հարցը փակված է։

Ըստ այդմ, ընդգծում էր, թե անկլավը պետք է փոխանակվի անկլավի հետ։ Այսինքն, տարածքներ չեն հանձնվելու։ Բայց 2023 թվականի վերջին ամիսներին Փաշինյանը սկսեց հայտարարել, թե բանակցությունների սեղանին Տավուշի շրջանի անկլավների հարցն իսկապես կա։ Իսկ ահա այս տարի նա այցելեց Տավուշ և, փակ հանդիպումներ ունենալով, համոզում էր, որ եթե անկլավները չհանձնեն, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ Տավուշի շրջանի գյուղերը հանձնվելու են Ադրբեջանին արդեն Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքի հիման վրա, այսինքն՝ վերականգնվելու են 1991 թվականի դրությամբ եղած սահմանները։ Ու փաստացի ստացվում է այնպես, որ Փաշինյանը ցույց է տալիս, թե հրաժարվում է Տավուշի գյուղերը հանձնել, որի համար պատրաստ է նույնիսկ իր ձեռքերը կտրել, բայց մյուս կողմից էլ փորձում է այդ հանձնումը հիմնավորել Ալմա-Աթայի հռչակագրով ու Հայաստանի՝ սահման ունենալու անհրաժեշտությամբ։

Բայց Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող այս հարցում իրավական հիմք լինել, քանի որ այն չի պարունակում սահմանային որևէ նկարագիր, հռչակագրին կցված չեն որևէ տեսակի քարտեզներ, իսկ դրա մեջ ընդամենը նշված է միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու հարցը: Ինչպես փորձագետներն են ընդգծում, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների միջև սահմանների որոշման հարցի վերաբերյալ տեղի է ունեցել ընդամենը երկու օրինական գործընթաց: Առաջինը 1928-29 թթ. երկու հանրապետությունների գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է, երկրորդը 1984-87 թթ. հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի կողմից երկուստեք ստորագրված որոշումները, մյուս բոլոր փաստաթղթերը չունեն իրավական հիմք։ Բայց Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից որպես 2023 թվականի մայիսի 14-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը և 2023 թվականի հուլիսի 15-ի Բրյուսելի եռակողմ հանդիպմանը փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք։

Սակայն Բաքվից չի հնչել որևէ հայտարարություն, որով իրենք ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այն էլ՝ 1991 թվականի սահմաններով։ Դրա փոխարեն պաշտոնական Բաքուն հետևողականորեն առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» թեման։ Այդպիսով, Ադրբեջանը փորձում է հիմնավորումներ ստեղծել Հայաստանի նկատմամբ հետագա ագրեսիայի իրականացման համար։ Իսկ ներկայում ընթացող սահմանազատման գործընթացն Ալիևը ներկայացնում է որպես նվաճումների շարունակություն։ Դրա համար էլ նա հպարտորեն նշում էր, թե խաղաղ ճանապարհով և առանց մեկ զինվորի արյուն թափելու կարողացան 4 գյուղ վերադարձնել։ Ու պատահական չէ նաև, որ ինչպես ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են մեկնաբանում, Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքը ներառվի խաղաղության պայմանագրի տեքստում։

Այսինքն, եթե խաղաղության պայմանագիրը նույնիսկ կնքվի, ապա ներկայում իրականացված սահմանազատումը չի կարող իրավական հիմք ունենալ։ Իսկ ինչո՞ւ է դա Ադրբեջանին անհրաժեշտ։ Դրանով Բաքվի համար ճանապարհ է բացվում նոր տարածքային հավակնություններ ներկայացնելու ուղղությամբ։ Եվ Ալիևը մի օր էլ իր գրպանից կարող է հանել, ասենք, 1920 թվականի ինչոր ադրբեջանական քարտեզ ու նշել, որ դրա հիման վրա նոր սահմանազատում պետք է իրականացվի։

Ուղղակի մինչ այդ հիմա կատարվող սահմանազատման արդյունքում ադրբեջանական դիրքերն ավելի կբարելավվեն, իսկ Ադրբեջանի զինված ուժերն էլ Հայաստանից օկուպացված տարածքներից դուրս չեն գա։ Սա Հայաստանի երկրորդ կապիտուլ յացիայի ճանապարհն է։ Իսկ Ադրբեջանի կողմից պարբերական դարձած զորավարժություններն ու արագ զինվելը վկայում են այն մասին, որ իրենք հետևողականորեն պատրաստվում են նոր պատերազմի ու ընթացքում էլ բարելավում դիրքերը։ Իսկ Հայաստանը պատրաստվո՞ւմ է նման սցենարի։ Հայաստանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է «թղթե շերեփին», այն է՝ «խաղաղության դարաշրջանին»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Անահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան Թրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումար Արժանի էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն․ Ֆլիկ Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան ՌԴ այցի նպատակը Խամենեիի գրավոր ուղերձը Պուտինին փոխանցելն է. Իրանի ԱԳ նախարար Երկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել է Ի հեճուկս բոլոր դժվարությունների, չենք շեղվելու Խաղաղության օրակարգից․ Փաշինյան Ոսկու գինը 1 ամսում 3-րդ անգամ է հասել պատմական առավելագույնին Խաչիկ Ասրյանի կոշտ արձագանքը՝ Սամվել Կարապետյանին վիրավորած Ստյոպիկ Սաֆարյանին Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ» Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ» Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ» Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարների Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ «Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ Սեփխանյան Եթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. Զելենսկի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները