Զելենսկին և Իսպանիայի վարչապետն անվտանգության համաձայնագիր են ստորագրել
![](banners/solaron_s.gif?v=2)
![Զելենսկին և Իսպանիայի վարչապետն անվտանգության համաձայնագիր են ստորագրել](/timthumb.php?src=/disc/27-05-24/568af1c1a1a584715d6d6521706e4042.jpg&w=708)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Մադրիդում անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել։ Արարողության հեռարձակումն իրականացվել է Իսպանիայի նախարարների կաբինետի կայքում։
Այս համաձայնագիրը նման է այն համաձայնագրերին, որոնք Կիևն արդեն ստորագրել է մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և Իտալիայի հետ։ Ենթադրվում է, որ իսպանական իշխանությունները Կիևին կխոստանան ռեկորդային 1,129 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ:
Նշվում է, որ սա Զելենսկիի առաջին այցն է Իսպանիա։ Ուղևորությունը նախատեսված էր մայիսի 17-ին, սակայն հետաձգվել էր 10 օրով՝ ռազմաճակատում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով, որը ստեղծվել էր մայիսի կեսերին Խարկովի մարզում ռուսական հարձակման մեկնարկից հետո։Մադրիդի օդանավակայանում Զելենսկիին անձամբ դիմավորել է Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը։