Ասիայի ամենահարուստ մարդը որդու համար 2-րդ նախահարսանեկան ճոխ խնջույքն է կազմակերպում
![](banners/solaron_s.gif?v=2)
![Ասիայի ամենահարուստ մարդը որդու համար 2-րդ նախահարսանեկան ճոխ խնջույքն է կազմակերպում](/timthumb.php?src=/disc/29-05-24/92673f7745e22f990db81ca21bc38655.jpg&w=708)
Ասիայի ամենահարուստ մարդը՝ հնդիկ գործարար Մուկեշ Ամբանին, որդու՝ Անանտ Ամբանիի և նրա հարսնացուի՝ Ռադհիկա Մերչանտի համար 2-րդ նախահարսանեկան ճոխ խնջույքն է կազմակերպում. նախորդը տեղի էր ունեցել մարտին Հնդկաստանում և տևել էր երեք օր:
Ինչպես գրում է India Today-ը, միջոցառումը տեղի կունենա լյուքս դասի կրուիզային նավի վրա: Նախահարսանեկան տոնակատարությունները, որոնց կմասնակցեն մի քանի բոլիվուդյան աստղեր և համաշխարհային ճանաչում ունեցող անձնավորություններ, կսկսվեն Իտալիայում և կավարտվեն Շվեյցարիայում հունիսի 1-ին: Միջոցառմանը հրավիրված է շուրջ 300 VIP հյուր ամբողջ աշխարհից:
Անանտ Ամբանին և Ռադհիկա Մերչանտը ամուսնանալու են հուլիսի 12-ին: