Իշխանությունները ոչ միայն չեն լուծում արցախցիների խնդիրները, այլև նորանոր խնդիրներ են ստեղծում նրանց համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ու հարձակման հետևանքով ավելի քան 100 000 արցախցի բռնի տեղահանման ենթարկվեց: Եվ հայրենի բնօրրանը, տունը, ապրուստի միջոցները և աշխատանքը կորցրած արցախցիները Հայաստանում կենսական հարցերի են բախվում։ Նրանցից շատերն այսօր, մեր ունեցած տեղեկություններով, ծանրագույն պայմաններում են ապրում, իսկ Հայաստանի իշխանությունները ոչ միայն ոչինչ չեն անում նրանց հոգսերը թեթևացնելու առումով, այլև ընդհակառակը՝ ամեն ինչ անում են արցախցի մեր հայրենակիցներին վնասելու համար: Մասնավորաբար, ի թիվս այլ խնդիրների, անորոշ է 2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրը։

Օրերս կառավարությունն օրենքի նախագիծ է ներկայացրել արցախցիների կենսաթոշակայինի գումարների հետ կապված, որ պարտադիր կերպով պետք է իրենք որևէ հիմնադրամ ընտրեն 3 ամսվա ընթացքում։ Այնինչ, մինչ այդ ներկայացվում էր այնպես, որ նրանք ազատորեն կարող են հիմնադրամ ընտրել կամ էլ իրենց գումարները հետ ստանալ, քանի որ դրանք Արցախում ստեղծված արժեքներից ձևավորված միջոցներ են։ Եվ, ըստ էության, Հայաստանի կառավարությունը գոնե այս գումարների դեպքում որևէ վաստակ չունի։ Ընդ որում, արցախցիների՝ գումարները հետ ստանալուն դեմ չեն արտահայտվել ո՛չ ԿԲ-ն, ո՛չ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, ո՛չ էլ կենսաթոշակային հիմնադրամները, որտեղ այդ գումարները դրվել են։ Բայց կառավարությունը հանկարծ որոշեց գնալ այլ ճանապարհով, որով, ինչպես իրավաբաններն են բնորոշում, կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները։

Մյուս կողմից էլ Արցախի մի քանի համայնքապետերի նկատմամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել, երբ խոսքը վերաբերում է տուգանքից խուսափելու նպատակով արագ կերպով մեքենաների անվանափոխությանը և Հայաստանի համարներով մեքենաներ դարձնելուն։ Այս գործերի համատեքստում էլ հիմա փորձ է կատարվում ներկայացնել, թե նրանք թալանում են Արցախի գույքը։ Ընդ որում, ուշագրավ է, որ վարույթներ են նախաձեռնվում հատկապես այն համայն ք ա պ ե տ ե րի նկատ մամբ, ով ք ե ր «հանդգնել» են մասնակցել Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը: Զուգահեռ իշխանությունները փորձում են կեղծիքի միջոցով թիրախավորել արցախցիներին։ Օրինակ՝ օրերս Հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ էր սարքել, որտեղ արցախցի տղամարդկանց՝ կոշիկի մասին խոսակցությունը ներկայացվում էր որպես «Հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման հավաքներին մասնակցելու համար գումարներ բաժանելու հիմք։

Բայց ոչ միայն Արցախի, այլև շատ այլ տարաքծների բարբառով «վըննաման» ուղղակի նշանակում է ոտնաման՝ կոշիկ: Ու կա՛մ կատարյալ տգետ պետք է լինել դա չիմանալու համար, կա՛մ պարզապես նման ակնհայտ կեղծիքը հանրայնացնելու հստակ դիտավորություն ունենալ։ Այլ տարբերակ չկա: Իհարկե, բարձրացված աղմուկից հետո Հանրայինը ստիպված էր ներողություն խնդրել խայտառակ ռեպորտաժի համար։ Բայց քարոզչական սուտն արդեն տարածվել էր, ու սև գործն արված էր։ Ավելին, հատուկ ուշադրության է արժանի, որ քպական պատգամավորները մեծ թափով լծվել էին այդ կեղծիքը տարածելու գործին։ Այս իրողությունները մի քանի եզրակացություն անելու տեղիք են տալիս։

Նախ՝ ՀՀ իշխանություններն, ըստ տրամաբանության, պետք է բոլոր ուժերով ձեռնամուխ լինեին արցախցիների համար ստեղծված խնդիրների լուծմանը, սակայն դրա փոխարեն նոր խնդիրների առաջ են նրանց կանգնեցնում։ Այսինքն, ՀՀ իշխանությունները շարունակում են այն գործը, ինչն իրականացրել է Ադրբեջանը արցախցիների նկատմամբ: Երկրորդ եզրակացությունն այն է, որ փորձ է կատարվում արցախցիների աչքը վախեցնել, որ նրանք հանկարծ ընդդիմադիր հավաքներին չմասնակցեն, բողոքի գործողություններ չանեն, առավել ևս՝ չմիանան «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» ընդդիմադիր շարժմանը։ Երրորդ եզրակացությունն այն է, որ հատկապես «գումարային» պատմությամբ իշխանությունները ձգտում են վարկաբեկել ընդդիմադիր շարժումը։ Եվ վերջապես չորրորդ եզրակացությունը վերաբերում է արցախցիներին վարկաբեկելուն։ Սա նորություն չէ, այս իշխանությունները միշտ էլ արշավ են իրականացրել Արցախի ու արցախցիների դեմ, փորձել սեպ խրել հայաստանցիների ու արցախցիների միջև:

Հիմա նրանք շարունակում են այդ քաղաքականությունը: Ի վերջո, հասկանալի է. գիտակցելով, որ իրենց մեղքով են արցախցիները տնավեր եղել, ՀՀ իշխանությունները կոնկրետ վախեր ունեն արցախցիների համախմբման ու նրանց կողմից պահանջներ ներկայացնելու հետ կապված։ Ու իշխող ուժը ջանքեր է գործադրում, որ այնպիսի պայմաններ ու հանրային ընկալում ստեղծվի, որպեսզի այդպիսի սցենարը բացառվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
«Գործող կառավարության կողմից վարվող տնտեսական և սոցիալական քաղաքականությունը նպաստում է մարդկանց եկամուտների կտրուկ նվազմանը». «Փաստ» Եղել են նաև չամաչելու ժամանակներ. «Փաստ» Պատմական հիշողությունը պետք է փոխանցել սերունդներին. ինչպե՞ս նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը Հայաստանում. «Փաստ» Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ. «Փաստ» Հանձնարարել է «մառոզ անել». «Փաստ» Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր. «Փաստ» Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև. «Փաստ» Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը. «Փաստ» Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման թեման. Ուշակով «Հայ ծնվելը օրհնություն է»․ Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքը ԱՄՆ-ն և Չինաստանը Ժնևում առևտրային բանակցություններ են սկսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել համաձայնել 30-օրյա hրադադարին Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարար ՖԻՖԱ-ն ցանկանում է, որ Ռոնալդուն խաղա ակումբային ԱԱ-ում. Marca Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք զորավարժություններին 1 շաբաթ առաջ մեքենայով Դեբեդն ընկած տղամարդու մարմինը հայտնաբերվել է ՌԴ-ն չի արձագանքի իր դեմ տրիբունալ ստեղծելու ԵՄ-ի ցանկությանը. Կրեմլ Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը մեր գործը չէ. ԱՄՆ փոխնախագահ «Չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել». Մենչը՝ դստեր նախահարսանեկան արարողության մասին Նորընտիր Հռոմի Պապն առաջին պատարագն է մատուցել Սիքստինյան կապելլայում Անչափ դժվար ժամանակներ ենք ապրում, ուղղակի պետք է ունենալ նպատակ և պայքարել անխնա. Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել ՌԴ իրավապահների կողմից գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է Դդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվի. մշտադիտարկում Գեղարքունիքի մարզի պատմության և մշակույթի հուշարձաններում Audi-ն ներկայացրել է նոր A6 plug-in հիբրիդային մոդելներ
Ամենաընթերցվածները