Տեսանյութ. Նիկոլական քարոզչամեքենայի «սիրելի հերոսները» ձևավորվում են ըստ իշխանությունների օրվա վախերի

Նիկոլական քարոզչամեքենայի «սիրելի հերոսները», պարզվում է, ձևավորվում են ըստ իշխանությունների օրվա վախերի։ Մի օր դրանք արտահայտվում են Երևանում ընթացող Բագրատ Սրբազանի շարժման և նրա առաջնորդի նկատմամբ, մեկ այլ օր վարչախմբի պարագլխի վախերի կշեռքը թեքվում է և ընտրվում է քարոզչամեքենայի նոր թիրախը։

Այս դեպքում նրանց վախերի աղբյուրը Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն է։ Ինչո՞ւ հատկապես այս երկու պաշտոնները դրեցինք իրար կողքի, չէ՞ որ մինչ այդ Կարապետյանը հասցրել էր բազմաթիվ այլ պաշտոններ զբաղեցնել։ Որովհետև այժմ իշխանական քարոզչամեքենան նրան բնորոշելով բոլոր հնարավոր ու անհնար բացասական գծերով մոռանում է բացատրել, որ եթե նա այդքան վատ նախարար էր և Նիկոլ Փաշինյանը դրա համար էր պաշտոնանկ անում, ապա այդ ի՞նչ արժեքավոր խորհուրդներ պետք է տար, որ խորհրդականի պաշտոն առաջարկեց։ Կամ, հակառակը, եթե վատ խորհրդական էր ինչպե՞ս կարող էր պաշտպանության նախարար աշխատել։

Ավելին, մեր տեղեկություններով, Փաշինյանը նեղ շրջապատում խոստովանել է, որ Կարապետյանին Պաշտպանության նախարար է նշանակել, որովհետև կարծել է, որ նա սովորական գեներալ է։ Հետագայում բարդագույն իրավիճակում Կարապետյանը իրեն դրսևորել է որպես վճռական և լավ նախարար, և նրա ռեյտինգի բարձրացումը վախեր է առաջացրել Փաշինյանի մոտ, ինչը դարձել է ազատման պատճառներից մեկը։

Սա ուղղակի վկայություն է, որ քարոզչամեքենան ստում է և գործ ունենք քաղաքական ընդդիմախոսի վրա ցեխ նետելու պրիմիտիվ գործելաոճի հետ։

Իսկ վերջին օրերի ցեխարձակումների հիմնական պատճառը ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներում Արշակ Կարապետյանի հարցազրույցների տեղատարափն է։ Հատկապես հնարավոր ամերիկյան բիոլաբորատորիաների մասին նրա ակնարկն իշխանական մամուլը շատ ծանր է տարել, անգամ ստիպված էին ԱՄՆ դեսպանության մակարդակով հերքում տարածել։ Իսկ մենք շատ լավ գիտենք, թե ինչպիսի ավարտ են ունենում ամերիկյան հերքումները։ Վառ օրինակը, երբ նույն փութաջանությամբ հերքում էին Ուկրաինայում ամերիկյան բիոլաբարատորիաների գոյությունը, սակայն հետագայում արդեն պաշտոնապես խոսում էին դրա մասին։ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պատասխանելով կոնգրեսականների հարցին Ուկրաինայում կենսաբանական կամ քիմիական զենքի առկայության մասին, ստիպված եղավ հաստատել դրանց գոյությունը։
«Ուկրաինայում կան կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ», - խոստովանեց նա: - Մենք այժմ շատ մտահոգված ենք, որ ռուս զինվորականները կարող են փորձել իրենց վերահսկողության տակ վերցնել։ ՈՒստի մենք աշխատում ենք ուկրաինացիների հետ, որպեսզի նրանք կարողանան կանխել այս հետազոտական նյութերից որևէ մեկի անցնումը ռուսական ուժերի ձեռքը»։

Ի դեպ, հավանաբար նույն դեսպանության պահանջով քարոզչամեքենայի հրապարակումներից մեկը հեռացվել է կայքէջից, հավանաբար թեմայի շուրջ առավել հետաքրքրություն չբորբոքելու մղումով։

Այս և այլ թեմաներով առաջիկայում, ջրերը, իհարկե կպարզեն, սակայն աջ ու ձախ մեղադրանքներ շաղ տալու իշխանական մղումը գործող վարչախմբի հոգեվարքի է նման։ Հակառակ պարագայում երկրի բարդագույն խնդիրները թողած չէին զբաղվի ընդդիմախոսների պիտակավորմամբ և գեբելսյան քարոզչությամբ։

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագիրը Կիևի նոր հնարքն է, որը պատրաստ է վաճառել երկիրը կամ այն ​​դարձնել բրիտանական նոր գաղnւթ․ Զախարովա Մենք ստանդարտ, հայկական ընտանիք ենք, ավանդապաշտ. Գոռ Հակոբյան Իսպանիայում լեռնադահուկային վերելակի փլուզման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել Իրանն ու Ռուսաստանն Արևմուտքի կարիքը չունեն. Փեզեշքիան Սանկտ Պետերբուրգում տեղեկություն են գտել Պուտինի եղբոր մասին Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումներն «Ինտերի» ընդհանուր խմբում (տեսանյութ) Թուրքական շուկայում տարածվել է կեղծ ոսկու նոր տեսակ Գոհար Ավետիսյանը ծովափնյա հանգստից լուսանկարներ է հրապարակել Եկել է վրեժի ժամանակը․ Ծառուկյանը՝ Մախաչևի դեմ մենամարտի մասին Բեռնատարն ընկել է փոսը Վրաստանի համար առաջնահերթություն է իր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը. Կոբախիձեն Ալիևին Վրաստան է հրավիրել Կլինեն իմ աչքերն ու ականջները. Թրամփը դերասաններ Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին, Սիլվեստր Ստալոնեին նշանակել է Հոլիվուդում իր դեսպաններ Մեր դիրքորոշումները համընկնում են․ Պուտինն ու Փեզեշքիանը համաձայնագիր ստորագրեցին «Թիրախում են ոչ միայն ծայրահեղ աղքատները, այլև մարդիկ, որոնք աղքատության շեմին են և կարող են համալրել աղքատների շարքերը». «Փաստ» Առանց կոնկրետ չափելի սպասելիքների, բայց ռիսկերի բարձրագույն վտանգով. «Փաստ» Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ» Դասական իրավիճակ. «վերևները» չեն կարողանում, «ներքևներում»... ակտիվ խմորում է. «Փաստ» «Դժվար է համաձայնել այդ տեսակետի հետ, թե Հայաստանը փոխում է վեկտորը». «Փաստ» Արդեն բոլորն են մեղավոր. «Փաստ» Համընդհանուր հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս Հայաստանի քաղաքացիների գլխին. «Փաստ» Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» Փաստեր են ստուգվո՞ւմ, թե՞ քաղաքական հարցեր են լուծվում. «Փաստ» «Այստեղ է երջանկության իրական տեսքը». Արամ MP3-ին դստեր հետ լուսանկարներ է հրապարակել Առաջիկա օրերին սառն օդի լճացում չի կանխատեսվում
Ամենաընթերցվածները