Ալիևը, Էրդողանի հրավերով, այսօր կմեկնի Թուրքիա
![](banners/solaron_s.gif?v=2)
![Ալիևը, Էրդողանի հրավերով, այսօր կմեկնի Թուրքիա](/timthumb.php?src=/disc/10-06-24/41e7bcb7993762dc6c782250d057cdcb.jpg&w=708)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կայցելի Անկարա՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն այն քայլերը, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել համագործակցության հետագա խորացման համար։
Մտքերի փոխանակում տեղի կունենա նաև տարածաշրջանային և գլոբալ արդի խնդիրների շուրջ։