«Տանը մենակ» ֆիլմի տունը 5,25 մլն դոլարով գնորդ է գտել

Տունը, որտեղ տեղի են ունեցել «Տանը մենակ» ֆիլմի նկարահանումներն Իլինոյս նահանգի Ուինետկա քաղաքում, վաճառքի հանվելուց կարճ ժամանակ անց գնորդ է գտել: Այս մասին հաղորդում է Wate պարբերականը։

Տունը վաճառքի է հանվել մայիսի 24-ին, 5,25 մլն դոլարով, իսկ մայիսի 31-ին հայտարարվել է, որ վաճառողն ու գնորդը պայմանագիր են կնքել, սակայն գործարքի կայացման համար դեռ որոշակի պայմաններ պետք է կատարվեն։

Դրսից տունը դեռ որոշակիորեն պահպանում է ՄաքՔալիստերների տան արտաքին տեսքը, սակայն ներսից այն լիովին փոխվել է։

Տունը կառուցվել է 1921 թվականին, իսկ 2018 թվականին այն ամբողջովին վերանորոգվել և ընդլայնվել է։ Այժմ տան մակերեսը կազմում է 9126 քառ. ֆուտ (մոտավորապես 848 քառ. մ.)։ Տունն ունի հինգ ննջասենյակ, վեց լոգասենյակ, նկուղ, երեք ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ, մարզասրահ, կինոթատրոն, բասկետբոլի փակ խաղահրապարակ։

Տունը երկրորդ անգամ է վաճառվում 1990 թ. «Տանը մենակ» ֆիլմի թողարկումից հետո։ 2012 թ. այն գնվել է 1,58 մլն դոլարով այն դեպքում, երբ վաճառքի էր հանվել 2,4 մլն դոլարով։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
ԱՄՆ գաղտնի ծառայությունը ձերբակալել է տղամարդու, որը լազերային ցուցիչն ուղղել է Թրամփին տեղափոխող ուղղաթիռի վրա Չգործող քարհանքում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու զինամթերք․ մանրամասներ Առեղծվածային դեպք, գերեզմանների մոտով անցնող գնացքի գծերի տարածքում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ Հարավային Կովկասում ամենավատ oդի որակը Երևանում է. ՄԱԿ Անդրեի նախկին կինը նոր հրապարակում է կատարել Միացյալ Նահանգները և Ղազախստանը համաձայնության են եկել 4 միլիարդ դոլարի լոկոմոտիվային գործարքի շուրջ Գոգիդ նստեմ, միրուքդ փիտեմ. ի՞նչ են արժենում ժողովրդին նախընտրական «խոնարհումները». «Փաստ» «Գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կա՛մ Հայաստան չի լինելու». «Փաստ» Թշնամանքի, ատելության և մանիպուլյացիաների «գեներատորները» բողոքում են դրանցից. «Փաստ» Մուրճով ու «պողպատե մանդատով» հարված պետության իրավական ու պատմական հիմքերին. «Փաստ» Քննիչների «կարած» քրեական գործերը հենց իրենց համար դառնալու են դատավճիռ. «Փաստ» Արևմուտքում էլ շատ լավ տեսնում են, թե ինչ «բողկեր է ցանում» օրվա իշխանությունը. «Փաստ» Ինչպե՞ս է լուծվելու հայկական գյուղմթերքի արտահանման խնդիրը. «Փաստ» Երևանում բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան տուժածներ Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության. կան զոհեր և վիրավորներ․ Զելենսկի Ասպիրինը կիսով չափ կրճատում է աղիների քաղցկեղի կրկնության ռիսկը․ հետազոտություն Ինդոնեզիայի արևելքում հրաբուխ է ժայթքել․ իշխանությունները տագնապի մակարդակը հասցրել են առավելագույնի ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ «Մի օր դու կարթնանաս և ոչինչ չես ունենա». Քիմ Քարդաշյանի նախազգուշացումը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին Արարատում «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղից 2 աշխատակիցներ ընկել են Ի՞նչ եղավ Հ1 ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու իմ առաջարկը. Դավիթ Ղազինյանի արձագանքը Ռոմանոս Պետրոսյանին Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ Սի Ծինփինը կոչով դիմել է Թրամփին
Ամենաընթերցվածները