Բելգիայի վարչապետը հայտնել է հրաժարականի մասին
![](banners/solaron_s.gif?v=2)
![Բելգիայի վարչապետը հայտնել է հրաժարականի մասին](/timthumb.php?src=/disc/10-06-24/3d69649b15fc7a0a208e76c721368028.jpg&w=708)
Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն հայտարարել է հրաժարականի մասին՝ իր «Բաց ֆլամանդական լիբերալների և դեմոկրատների» (Open VLD) կուսակցության ազգային և Եվրախորհրդարանի ընտրություններում կրած խոշոր պարտությունից հետո։ Այս մասին հայտնում է dw.com-ը:
«Մենք պարտվել ենք այս ընտրություններում: Ես էի քարոզարշավի դեմքը: Սա այն արդյունքը չէ, որը մենք ակնկալում էինք: Ես ստանձնում եմ ողջ պատասխանատվությունը: Վաղը հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից, բայց լիբերալներն ուժեղ են, մենք կվերադառնանք», - ասել է Դե Կրոն:
Ինչպես հայտնում է dpa գործակալությունը, այս հայտարարության ժամանակ վարչապետը հուզվել է և արտասվել։