«Ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքական լիդերներն ու հասարակական բոլոր գործիչները, ինչպես նաև խոշոր գործարարները, գիտության, մշակույթի ու սպորտի ականավոր ներկայացուցիչները պարտավոր են իրենց գնահատականը հնչեցնել ինչպես համաժողովրդական շարժման, այնպես էլ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության վերաբերյալ։ Նման տեսակետ է հայտնում «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը՝ Արման Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում կարևորում է այն հանգամանքը, որ այս համաժողովրդական շարժումը հստակ հասել է այն կետին, որ երկրի քաղաքական օրակարգը որոշվում է փողոցում, և ոչ ոք չի կարող դա անտեսել։ Ինչ վերաբերում է ներկա գործընթացներին, ապա Վարդանյանը կարծում է, որ դժվար թե իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը դավաճանի Փաշինյանին։

«Առաջին պատճառը ՔՊ-ի կտրուկ հրաժարումն է իր հեղափոխական գաղափարախոսությունից։ Երկրորդը սեփական թիմի դեմ կոմպրոմատների մեծ թղթապանակներն են, որոնք կենտրոնացած են վարչապետի ուժայինների ձեռքում: Երրորդը աշխարհաքաղաքական բաղադրիչն է, այն է՝ ԱՄՆ-ի դեմոկրատների ներկայության պահպանումը տարածաշրջանում նույնիսկ ներքաղաքական ցնցումների պայմաններում։ Դրա վառ ապացույցն են Վրաստանում տեղի ունեցող բողոքի երկարատև ակցիաները ընդդիմության կողմից։ Աշխարհաքաղաքական մյուս խաղացողների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի համար կարևոր են տարածաշրջանում կայունությունն ու Հայաստանում ազգային, պետական արժեքներ կրող իշխանության առկայությունը:

Իսկ ռեգիոնալ ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից»,-նշում է «Միասնություն» շարժման ղեկավարը։ Արման Վարդանյանը նաև կարծում է, որ եթե ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական գործընթացները տապալվեն, ապա խորհրդարանական ընդդիմությունը պետք է սկսի ՀՀ ԱԺ-ի լուծարման և ապալեգիտիմացման պրոցես՝ հրաժարվելով մանդատներից՝ պայմանով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ցուցակների հաջորդ բոլոր համարները նույնպես հրաժարվեն վերցնել մանդատը։

«Իսկ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների հայտարարմանը հասնելուց հետո Փաշինյանը չպետք է լինի վարչապետի պաշտոնակատար։ Ոչ մի դեպքում չի կարելի երկրորդ անգամ նմանատիպ սխալ թույլ տալ,-ասում է Վարդանյանը՝ շեշտելով.Բավական է ծանրութեթև անել: Բոլոր ազգային, պետական մտածողություն ունեցող մարդիկ պարտավոր են աջակցել համազգային շարժմանն ու կանգնել ժողովրդի կողքին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Արա Սադոյանը՝ Հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի նախագահ Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային Մերկուրի հետընթացը 2024 թվականի օգոստոսին ամենաշատը կազդի կենդանակերպի այս 3 նշանների վրա Օբաման ակտիվորեն աջակցում է Հարրիսին Ռուսաստանում ցածր ծնելիությունը «աղետшլի» է ազգի ապագայի համար. Կրեմլ Նոր Հաճնի կամրջի վրա բախվել են «Volkswagen Tuareg»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ ավելացել Սկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմն այդքան շատ անհանգստացած Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցությունից․ «Փաստ» Պետական համակարգի «բաբելոնյան խառնաշփոթը»․ «Փաստ» «Առաջիկա մի քանի հարյուր տարվա համար պետք է շրջագիծ գծվի, և ժողովուրդը դրանից դուրս չգա, որ մեզ հետ նորից նման ողբերգություն չպատահի»․ «Փաստ» Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա․ «Փաստ» «Փաշինյանը պայքարում է Հայ առաքելական եկեղեցու և ոչ թե հայ ազգի թշնամիների դեմ»․ «Փաստ» Փաշինյանն իրենց կողմնակից «սփյուռք» է ստեղծո՞ւմ. «Վերակառուցման և զարգացման հայկական բանկի» ստեղծումն օրհասական է․ «Փաստ» Ովքե՞ր են Հայաստանում օրակարգ թելադրում․ «Փաստ» Փարիզ-2024․ Արգենտինա - Մարոկկո․ մեկնարկային կազմեր Մակրոնը հրաժարական տալու մտադրություն չունի Շոլցը հայտարարել է, որ կրկին առաջադրվելու է կանցլերի պաշտոնում Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 131 դեպք. գրանցվել է 12 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 13 մարդ Կիևը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. ՌԻԱ «Նովոստի» Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները՝ կօգնեք հրշեջներին. ՆԳՆ փրկարար ծառայություն Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում
Ամենաընթերցվածները