Փաշինյանը կյանքում պարտվող է՝ լուզեր, և նրան իշխանության են բերել այն ուժերը, որոնք նրան գնահատել են հենց այդ որակի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ukraina.ru-ն «Եվ կրկին Հայաստանի դասերը. նուրբ կապեր» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը՝ հարուստ պատմություն ունեցող այդ փոքրիկ երկիրը, կարծես թե, իր առաքելությունն է դարձրել շրջապատին դասեր տալը: Ընդ որում, թե՛ դրական, թե՛ բացասական առումներով։ Եվ կապ չունի, թե ինչ տեսքով՝ լինի դա «Հայկական ռադիոյի» հումորի, թե Երևանի փողոցային բողոքի դրամայի տեսքով։ Երբ իմացա Ալավերդի սքանչելի անունով քաղաքում աննախադեպ ջրհեղեղի մասին, հասկացա, որ սկսվել է։ Որովհետև հայերի առաջին դասերից մեկը համարում եմ բնական և սոցիալական աղետների միաժամանակյա դրսևորումը։

Հիշու՞մ եք, թե ինչպես Սպիտակի մահաբեր երկրաշարժն ու Ղարաբաղյան ռազմական ողբերգությունը համադրվեցին։ Այն ժամանակ դա ակնարկ էր սեյսմոլոգիայի և քաղաքագիտության միջև նուրբ կապերի մասին։ Հիմա էլ ավելի առեղծվածային ենթադրություններ են առաջացնում իշխանության խելագարության վրա գետերի վարարումների անգիտակից ազդեցության մասին։ Բայց դա գործընթացի չերևացող խորությունն է: Խոսենք այն մասին, թե ինչ կա բուն գետնի վրա: Մի շարք փորձագետներ ներկայիս լայնածավալ փողոցային բողոքի ակցիաների հետ կապված իրավիճակը միակողմանի են գնահատում։ Օրինակ՝ դրանք որակվում են որպես պայքար իշխանության և ընդդիմության միջև։ Այսինքն, զուտ քաղաքական հարթության վրա։ Բայց հետո հարց է առաջանում ընդդիմադիրների ծրագրերի, նպատակների ու բողոքի ակցիաների պատճառների մասին։

«Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այդ մասին ավելի քան վերացական է արտահայտվել՝ ասելով, որ «Փաշինյանն իր պարտականությունները չի կատարում»։ Ոչ մի մանիֆեստ, ոչ մի կարգախոս, ոչ մի մտադրությունների հայտարարություն: Բայց այնպես, ինչպես Հայաստանում է, քաղաքականության մեջ չի լինում, հետո միշտ առաջանում է մանրամասնում: Մյուս կողմից՝ կան վերլուծաբաններ, որոնք ինֆանտիլ կերպով համոզում են, որ ցույցերում քաղաքականություն չկա։ Այսինքն, սա ամեն վատի (ի դեմս Փաշինյանի) և ամեն լավի (ի դեմս Գալստանյանի) բախում է։ Բայց այդպես նույնպես չի լինում, հետո նման մեկնաբանության պարագայում ևս մանրամասնում է պահանջվում: Այսպիսով, եկեք խոսենք մանրամասների մասին:

Կարծում եմ, որ այս դասը չի կարելի սովորել, եթե չհասկանանք այն հիմնականը, որն ակնհայտորեն պաշտպանում է գործող իշխանության ղեկավարը, և որի դեմ, հավանաբար, պայքարում է ապագա իշխանության հավանական ղեկավարը։ Այսպիսով, Փաշինյանը կյանքում պարտվող է՝ լուզեր, դպրոցական ու համալսարանական երկարամյա անձնական պարտություններից մինչև տարածքային ու բարոյական պետական կորուստներ ու պարտություններ։ Բայց, թերևս, չկա ավելի վատ բան, քան պարտվողական բարդույթով պետության ղեկավարը։ Սակայն նրան իշխանության են բերել այն ուժերը, որոնք նրան գնահատել են հենց այդ որակի համար։ Ինչ-որ փուլում անդրազգային մոդերատորները եկել են այն եզրակացության, որ հաղթողները վատ սպառողներ են:

Հավանաբար այն պատճառով, որ բարձր արժեքների և իդեալների առկայությունը դժվար է համատեղել կենցաղային հեդոնիզմի հետ: Եվ ամբողջ հետխորհրդային տարածքում սկսվել է ներարկվել պարտվողականության բարդույթ, որը յուրովի է դրսևորվել Հայաստանում։ Ակնհայտ է, որ հենց դրա համար էլ Փաշինյանը չի հանդուրժում «ղարաբաղյան կլանը»։ Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ նրանք խանգարում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ աշխարհաքաղաքական սակարկություններին, և ոչ նույնիսկ կոռուպցիոն սխեմաներում նրանց իբր տոտալ ներգրավվածության պատճառով: Այլ որովհետև հենց Ղարաբաղի պատմությունն է դարձել հերոսության դպրոց նոր սերունդների համար։ Ակնհայտորեն այդ նույն «սոցիալական պատվերն» է որոշել վարչապետի վերաբերմունքը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որը նա փորձում է ոչնչացնել նախանձելի եռանդով։ Չէ՞ որ քրիստոնեությունը հաղթողների հոգևոր հիմքն է։ Պետք է արմատախիլ անել այն հավատքը, որտեղ հիմնական մեղքը հուսահատությունն է, իսկ գլխավոր առաքելությունը՝ «փրկելն ու պահպանելը»։

Նման կրեդոյի տակ էր Յուշչենկոն, իսկ հիմա՝ Փաշինյանը, քաղաքական գործիչներ, որոնք անդեմությունը, բթությունը և պարտությունը հասցրել են քաջության և արժանապատվության աստիճանի։ Այլ կերպար է արքեպիսկոպոս Գալստանյանը։ Դեռ պատանի Վազգենը (որը հետո դարձավ Բագրատ) կյանքով անցել է հաղթողի պես՝ վաղ հաջողություններ դպրոցում, ճեմարանում, աստվածաբանական հայտնությունների բարդ խնդրի վերաբերյալ ատենախոսության փայլուն պաշտպանություն, «Էջմիածին» ազդեցիկ ամսագրի հրատարակություն, կարևոր թեմերի առաջնորդություն... Բացի այդ, այդ տպավորիչ հոգևորականը իրականում է տեսել պարտության ողջ դառնությունն ու ճակատագրական հետևանքները, երբ օգնում էր պարտված և ավերված Իրաքը լքած հայ փախստականներին ։ Նրանք, ովքեր կարծում են, որ մեր գլոբալ թշնամիները փորձում են Ռուսաստանը շրջապատել «անակոնդայի գոտիով»՝ խարիզմատիկ և եռանդուն թշնամիներով, սխալվում են: Ավելի շուտ, նրանք փորձում են «շրջապատել» մեզ թուլակազմ, ձանձրալի, քայքայված հարևանների ապակեբամբակով։

Ինչպե՞ս կդասավորվի խենթ արքեպիսկոպոսի ճակատագիրը: Առայժմ վտանգն այն է, որ միշտ չէ ճիշտ մեկնաբանվում նրա առաքելությունը։ Օրինակ՝ ասում են, որ նրա խնդիրն է փրկել պետությունը: Բայց հոգևորականի առաքելությունը իշխանության նույնիսկ ամենակարևոր ինստիտուտները փրկելը չէ։ Նրա անմիջական խնդիրն է լուսավորել հոգիները: Նաև պետք է հուսալ, որ նրան չեն վերագրի Արևելքին կամ Արևմուտքին մերձենալու ծրագրեր։

Մի խոսքով, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նեղ քաղաքական կամ գռեհիկ էթիկական, այլ գաղափարական բնույթ են կրում։ Դա Հայաստանի դասն է աշխարհի համար: Դա ուժի քիմիայի և երջանկության մետաֆիզիկայի նուրբ կապերի ակտուալացումն է։ Եվ խոնարհ խորհուրդ հնագույն երկրի հասարակական կարծիքի առաջնորդին. իշխանություն ունեցող «լուզերից» վատ բան էլ կա, դա առանց իշխանության հաղթողն է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ Արմավիրի մարզում սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 10 օր է հարս են բերել, սակայն նա գողացել է ոսկյա զարդերն ու փախել Կրծքազարդը վերադարձել է. ինչու է այս «հնաոճ» աքսեսուարը 2026 թվականի գլխավոր միտումը դարձել Խուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված Հույս ունեմ Ուկրաինայում շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալլա Պուգաչովային քննադատել են չափազանց շատ ու անբնական պլաստիկ վիրահատությունների համար ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համար Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում 56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարել Քուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ» «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակը Հարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի
Ամենաընթերցվածները