Ի՞նչ մար­դու իրա­վունք­ներ, ի՞նչ մի­ջազ­գա­յին իրա­վունք. Ադր­բե­ջա­նը ճա­նա­պարհ է հար­թում նոր ագ­րե­սի­ա­յի հա­մար, իսկ մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը լռում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախյան պատերազմից հետո ՀՀ իշխանությունները ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին խաղաղության դարաշրջանի կոնցեպտը, որի իրականացումը ենթադրում է, թե վերջապես հայ ժողովուրդը կապրի ու կստեղծագործի խաղաղության պայմաններում։ Ու այս համատեքստում, կարծես թե, միտում դարձավ յուրաքանչյուր նշանակալից ծրագիր խաղաղության հետ կապելը։ Դրանցից մեկն էլ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն է, ինչը ենթադրում է տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և տեղաշարժի ապահովում։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են ամեն կերպ ցույց տալ, թե օր առաջ պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Օրերս էլ ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում էր, թե պատրաստ են մեկ ամսում ամբողջացնել ու ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Բայց խաղաղություն քարոզելով հանդերձ՝ ՀՀ իշխանություններն արձանագրում են, որ Ադրբեջանը պատրաստվում է նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական COP 29 համաժողովից հետո նոր ագրեսիայի դիմել։ Մամուլում պարբերաբար հրապարակումներ են արվում այն մասին, թե ինչ մեծ արագությամբ է տարբեր երկրներից Ադրբեջանը սպառազինություններ ներկրում։ Իսկ ադրբեջանական զինուժը հաճախակի զորավարժություններ է իրականացնում, որտեղ խաղարկվում են նաև հարձակողական սցենարներ։ Ինչ ինչո՞ւ է Ադրբեջանը սպասում կլիմայական համաժողովն անցնի, որից հետո միայն լայնամասշտաբ ագրեսիան ձեռնարկի։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձելու է կլիմայական համաժողովին մեծ ներկայացուցչական կազմ ապահովել միջազգային դիվանագիտական շրջանակներից՝ սկսած տարբեր երկրների ղեկավարների մասնակցությունից։

Ու այդպես Բաքուն նախ կլեգիտիմացնի իր գործողությունները։ Ու չնայած որ տարբեր հանցագործություններ ու ագրեսիվ քայլեր է իրականացնում, այդուհանդերձ, միջազգային հանրությունը մտադիր չէ մեկուսացնել Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել։ Ավելին, տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Ադրբեջան, ինչի առիթն օգտագործելով՝ Բաքուն նրանց կարող է տանել նաև օկուպացված Արցախ այցելության։ Այսպիսի քայլերով Բաքուն ձգտում է հասնել նրան, որ իր ագրեսիայի համար միջազգային հանրության կողմից վառվի հերթական կանաչ լույսը։ Ընդ որում, նկատի ունենանք, որ COP 29 կլիմայական համաժողովը Բաքվում չէր անցկացվի, եթե Հայաստանի «խաղաղասեր» իշխանությունները համաձայնություն չտային դրան։

Ու այսքանից հետո էլ ՀՀ իշխանությունները հույսեր են կապում միջազգային հանրության և մասնավորապես Եվրոպայի հետ։ Անգամ խոսվում է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարի մասին, բայց նույն եվրոպական համայնքն անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկում Բաքվի սանձարձակությունների դեմ: ԵՄ-ից նույնիսկ փաղաքշում են Ալիևի բռնապետական ռեժիմին: Եթե մեկ այլ երկիր այդպիսի միջազգային ու պատերազմական հանցանքներ գործեր, ինչպես Ադրբեջանը, ապա առնվազն այդ կիմայական համաժողովը ԵՄ երկրները կբոյկոտեին ու այդ երկիրը կծածկեին պատժամիջոցներով, բայց հիմա դրա մասին ուղղակի խոսք անգամ չկա։ Դրա փոխարեն Եվրոպայից Ադրբեջանին խնդրում են ավելացնել գազի մատակարարումները և այդ նպատակի համար են փորձում ծառայեցնել ռուսական գազի մատակարարման համար նախատեսված խողովակները։ Ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ միջազգային իրավունք։

Դրանք երկրորդական պլան են մղվում՝ ի հակադրումն եվրոպական էներգետիկ շահերի։ Մյուս կողմից էլ՝ Եվրոպայից դատարկ կոչեր են հնչեցնում Արցախի հայերի իրավունքների պաշտպանության մասին։ Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը վերջերս նորից նշել էր, թե ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին՝ ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքները, այդ թվում՝ առանց ահաբեկման կամ խտրականության իրենց տները վերադառնալու իրավունքի իրացումը։ Բայց մինչ ԵՄ-ից դեկլարատիվ կոչեր են հնչում, Ադրբեջանը շարունակում է իրականացնել իր սև գործը և Արցախից ջնջել հայկական հետքը։ Եթե այսպես գնա, ապա արդեն Բաքվի կլիմայական համաժողովից հետո Հայաստանի մի շարք հատվածների բնակչությունը կարող է հայտնվել արցախահայության կարգավիճակում։ Ուղղակի հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները հանրությանը պատերազմի պատրաստելու փոխարեն վախեցնում են ժողովրդին պատերազմով, որպեսզի ինչ հնարավոր է՝ Բաքվին զիջեն։ Բայց, միևնույն է, Ադրբեջանը այդ զիջումներով էլ չի բավարարվելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս
Բրիտանական մասեր են հայտնաբերվել Ուկրաինան ռմբակոծող ռուսական անօդաչուներում. Զելենսկի Որոշումը գրեթե ընդունված է․ Թրամփ Խոշոր վթար Վաղարշապատում. վիրավnր կա Ջերմաստիճանը կնվազի Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Մերձավանի ծեծկռտուքով կա 5 ձերբակալված Չիկունգունյա տենդ, ի՞նչ է սա, որքա՞ն մարդ է վարակված Դե, մարդիկ այլ բանով են զբաղված. «Փաստ» «Վախեցողների» կենսաթոշակային պոպուլիզմը. «Փաստ» Ավելին, քան պարզապես «երկակի ստանդարտները». «Փաստ» «Այս իշխանության հակասոցիալական դեմքն ակներև է». «Փաստ» Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը. «Փաստ» Հասարակությունը մերժում է Արևմուտքի մասին իշխանության «հեքիաթները». «Փաստ» Դաշինքո՞վ, թե միայնա՞կ. ի՞նչ աժիոտաժ է Մարուքյանի կուսակցությունում. «Փաստ» Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին. «Փաստ» Արցախից տեղահանված 18-ամյա տղան հիվանդանոցում մաhшցել է Վեհափառն ընդունել է Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին Բանակցություններից հետո Իսրայելը համաձայնվել է զորքերի դուրսբերմանը․ Թրամփ Արարատում բախվել են «Mercedes»-ը, «Kia»-ն և «Skoda»-ն. կա 4 տուժած Վերջին 4 տարվա ընթացքում մենք արդեն տեսել ենք մեր երկրում «Մայդան» կազմակերպելու 5-րդ փորձը․ Կոբախիձե Լա Լիգա․ «Ռեալը» 3:1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին» Գեղարքունիքում «Լադա»-ն բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանն ու բետոնե արգելապատնեշին․ կա տուժած Մարոկկոյում անկարգությունների հետևանքով կան զnհեր և վիրավորներ Transfermarkt-ը թարմացրել է Լա Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկը Թրամփը հայտարարել է Միացյալ Նահանգների և թմրակարտելների միջև զինված հակամարտության մեկնարկի մասին. NYT
Ամենաընթերցվածները