Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթել են ձախերը․ երկրի վարչապետը հրաժարական կտա

Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր Ժողովրդական ճակատ» ձախակողմյան կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ Ֆրանսիայի ԱԺ-ում ստանալով 182 մանդատ։ Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հաղորդում է Monde-ը՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը հղումով։

Երկրորդ տեղը զբաղեցրել Է նախագահ Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, իսկ երրորդ տեղը՝ Մարին Լը Պենի «Ազգային միավորումը», որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում ներկայացված կլինի 143 պատգամավորով։

Ընտրությունների արդյունքներով՝ հանրապետականները Ֆրանսիայի Ազգային ժողովում կստանան 45, իսկ մյուս բոլոր կուսակցությունները՝ 39 մանդատ։

Միևնույն ժամանակ, ավելի ուշ Parisien թերթը հաղորդել է, որ ՆԳՆ վերջնական թարմացված տվյալների համաձայն՝ «Նոր Ժողովրդական ճակատը» ստացել է 174 մանդատ, Մակրոնի կոալիցիան՝ 156, իսկ Մարին Լը Պենի «Ազգային միությունը»՝ 143: Հանրապետական կուսակցությունը և նրա դաշնակիցները, ըստ այս տվյալների, ստացել են 66 մանդատ, մյուս քաղաքական ուժերը՝ 38։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան հրաժարական կտա երկրի կառավարության ղեկավարի պաշտոնից՝ երկրում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով։

Քաղաքացիներին ուղղված ուղերձում Ատալը նշել է, որ իր կուսակցությունն ավելի հաջող հանդես եկավ, քան Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, սակայն դա բավարար չէր խորհրդարանում տեղերի մեծամասնություն ստանալու համար։

«Հավատարիմ մնալով հանրապետության ավանդույթներին և իմ սկզբունքներին՝ վաղն առավոտյան ես հրաժարականի դիմում կներկայացնեմ հանրապետության նախագահին», - ասել է Ատալը։

Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ պատրաստ է կատարել Ֆրանսիայի կառավարության ղեկավարի պարտականությունները «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»՝ նշելով, որ մի քանի շաբաթից երկիրը պետք է «հյուրընկալի ամբողջ աշխարհին»՝ նկատի ունենալով Փարիզի օլիմպիական խաղերը։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են 6 ավտոմեքենա. մի քանիսը վերածվել են մետաղե ջարդոնի Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Իրանն ու ԱՄՆ-ը շարունակում են փակ բանակցությունները. ՌԴ-ում Պակիuտանի դեսպան Բռնազավթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է՝ մասնակի փակելով ճանապարհը Կրակոց՝ Նոր Խարբերդում. 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է. shamshyan.com ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել 60-օրյա հրադադարի ռեժիմի երկարաձգման շուրջ. «Անադոլու» Վաղաժամ ծնված ու սառած հայտնաբերված նորածնի վիճակը բավարար է Թուրքիայում կործանվել է F-16 ռազմական ուսումնական ինքնաթիռ Վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. shamshyan.com Ալիև․ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծումը մեր նախաձեռնությունն էր, և մենք արդեն մոտ ենք այդ նպատակին Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակցի անունը «Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ» Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Նար-Դոս փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ մարմին Ոչ մի արտոնություն. Մոուրինյուն Ռեալում խիստ կանոններ և նոր արգելքներ է սահմանել Իտալիայի և Դանիայի վարչապետերը կոչ են անում ԵՄ տարածքից դուրս ստեղծել «վերադարձի կենտրոններ» Գելենջիկում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել Փրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը Կյանքից հեռացել է ռեգբիստ Սայմոնի Վունիլագին ջերմային հարվածից 318 գրամ մեթամֆետամին է առգրավվել․ 2 անձ կալանավորվել է Պենտագոնը պաշտոնից ազատել է Ուկրաինային և ՆԱՏՕ-ի թևին օգնության պատասխանատու գեներալին Թուրքիան սկսել է սահմանափակել Սև ծովում նավագնացությունը Դմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարը
Ամենաընթերցվածները