Պարտությամբ հպարտացողների շարունակական «ցնծությունը».... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տարածքները, ընդգծենք՝ արյամբ ազատագրված ու տասնամյակներ շարունակ, բազմաթիվ արժանավոր հայորդիների կողմից նաև կյանքի գնով պաշտպանված տարածքները գրիչի մի շարժումով թշնամուն նվիրած ՔՊ-ի ներկայացուցիչները «ցնծության էքսկուրսիաների» են մեկնում իրենց աղետած բնակավայրեր: Օրերս, նշենք, մի ամբողջ խումբ քպական պատգամավորների պատվիրակություն էր մեկնել Կիրանց, որի զգալի տարածքներ բառացիորեն վերջերս Նիկոլ Փաշինյանը հանձնեց թշնամուն, այդ թվում՝ իր ոստիկանության միջոցով տեռորի ու բռնությունների ենթարկելով այդ հողատվությանն ընդդիմացող կիրանցցիներին ու նրանց աջակցող քաղաքացիներին:

Առանձնապես ուշադրություն գրավեց այն դրվագը, որ քպական պատգամավորուհիներից մեկը, այդ թեմայով մեկ այլ քպական քարոզիչի ֆեյսբուքյան դիտարկմանը արձագանքելով, հայտարարել է, թե անսահման հպարտ է Կիրանցում իր տեսածով: Նրան, իհարկե, նմանապես հակադարձել են, բայց այստեղ այլ բան էլ է հետաքրքիր: Այդ ի՞նչ է տեսել քպական պատգամավորուհին Կիրանցում, որ անսահման հպարտ է: Կիսված գյո՞ւղը, գյուղի դպրոցին համարյա արդեն կպած ադրբեջանաթուրքական դիրքերն ու զորքե՞րը, սահմանային փշալա՞րը, թե՞ իրենց այդքան սրտամոտ ադրբեջանական դրոշը: Ինչի՞ց է, էլի, ուրախացել, ինչի՞ համար է հպարտ: Միգուցե հպարտ է հայ մարդկանց քանդված տների ու շինությունների տեսարանի՞ց: Այն շինությունների, որ գտնվում էին այն հայկական հողերի վրա, որոնք իր «պարտիական» շեֆ ու կուռք Նիկոլ Փաշինյանը նվիրել է Ալիևին: Դրա՞ համար է հպարտ:

Առհասարակ, գուցե մի առանձնահատուկ հոգեբանական երևո՞ւյթ է պարտության համար հպարտանալը: Թեպետ, դրան դեռ կվերադառնանք: Այստեղ այլ բան է հետաքրքիր: Կիրանցի մատույցներում ՔՊ պատգամավորական «դեսանտը» ավելի շուտ թեթևակի «հետախուզական մանևր» էր՝ պարտությամբ գլխավոր հպարտացողի այցից առաջ: Այսինքն, նախ՝ պատգամավորական «հետախուզական խումբ» են ուղարկել, տեսնեն՝ հո բան-ման չի լինում: Մի քանի կադր նկարվեն: Զարմանալի է, ի դեպ, որ նույն պատգամավորուհին, օրինակ՝ մի քանի հատ դեղձ կամ սև սալոր բռնած չի նկարվել ու գրել. «Կիրանցն իմ հայրենիքն է», ինչպես մի 4 տարի առաջ Ակնայում (Աղդամ) արել էին նրա սիրելի կուսակցական ընկերները: Կարծում ենք՝ հիշում եք, որ գնացել ու Արցախում նկարվել էին: Իսկ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ գոռում էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»: Իսկ հիմա, ինչպես հայտնի է, այդպես չի բղավում, սակայն շարունակ այն է ասում, թե Կիրանցի կեսը Հայաստան չի, այլ ադրբեջանական է, Ոսկեպարի այս ու այն կողմերը ադրբեջանական են...

Իսկ ով էլ դրա դեմ է արտահայտվում, իր անմիջական ենթակայության տակ մտած ոստիկանական ստորաբաժանումներով բզկտում են, թե դուք ո՞վ եք, որ մեզ խանգարեք, որ ձեր հողերը հանձնենք ադրբեջանցիներին... Մի խոսքով, այն բանից հետո, երբ քպական պատգամավորները գնացել ու Կիրանցում բոլ-բոլ հպարտացել էին, նրանց «ոտնահետքերով» ու «աշխատանքային այցով» գլխավոր ՔՊ-ականն էլ էր մեկնել այնտեղ: Հիմնականում՝ նկարվելու. իբր, տեսեք-տեսեք, թե ինչ մեծածավալ աշխատանքներ են կատարվում, էլ ճանապարհներ սարքել, էլ այս, էլ այն: Էլ զինվորական համազգեստով «չեստ տվողներ», եթե կուզեք՝ «պատվի առնողներ»: Պարտությամբ... հպարտացողները: Լավ, այնուամենայնիվ հարց է ծագում: Իսկ ո՞ւմ համար են այս էժանագին շոուները: Ո՞ւմ են, էլի, ուզում հիմարի տեղ դնել Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակցական ենթակաները:

Իբր ի՞նչ: Եվ ո՞ւր էին բոլոր նրանք մայիսին, ինչո՞ւ կիրանցցիների, ոսկեպարցիների բողոքի ցույցերի ժամանակ նրանք այդպես էլ չերևացին այդ սահմանապահ ու, ի դեպ, ասես ճակատագրի դաժան, բայց անողոք ծաղրով՝ 2021-ին հենց ՔՊ ընտրած գյուղերում ու գյուղացիների աչքերին: Կամ հիմա, որ գնում են, ինչո՞ւ են միայն սահմանային փշալարերի հետ նկարվում: Ի՞նչ է, դժվա՞ր է մի քիչ «փող թափել» ու նկարահանել սրտաճմլիկ տեսարաններ, օրինակ՝ առ այն, թե ինչպես են սահմանամերձ գյուղերի բնակիչները ջերմառատ երախտագիտություն հայտնում Նիկոլ Փաշինյանին ու նրա քպականներին, որ վերջապե՜ս ադրբեջանական դիրքերը կտրուկ մոտեցրեց իրենց տներին, դպրոցներին, մանկապարտեզներին: Այս նույն այցերին անդրադառնալով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, կարծում ենք, միանգամայն դիպուկ է բնորոշել, նկատելով՝ երբ այդ ամենը (նկարներ, հպարտության ժայթքումներ և այլն) ֆիլտրում ես, տակը մնում են հող, ունեցվածք, անվտանգություն կորցրած մարդիկ և խաբված հասարակություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար 2026 թ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ. նախարար Գետիկ բնակավայրում այրվել է անանսագոմի տանիքի մի հատված և մոտ 300 հակ անասնակեր Հարցը փակված է. Խաբի Ալոնսոն հայտարարել է Վինիսիուսի վերաբերյալ իր որոշման մասին ԱՄՆ-ն չեղարկել է Պուտին-Թրամփ հանդիպումը՝ Ուկրաինայի հարցում Մոսկվայի կոշտ դիրքորոշման պատճառով. Financial Times Աֆղանստանը և Պակիստանը համաձայնության են եկել երկարաձգել հրադադարը Չինաստանը հաստատել է «TikTok» հավելվածն ամերիկացի ներդրողներին փոխանցելը «Դուետ, որին սպասել եմ դեռ մանկուց». Տաթև Ասատրյանն ու Թաթան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել Չորրորդ արդյունաբերական հեղափոխության հնարավորությունները. ի՞նչ կարող է անել Հայաստանը. «Փաստ» Փոփոխություններ՝ միայն թվաբանորեն. բացակայում են տնտեսական քաղաքականության մեխանիզմները. «Փաստ» «Սա արշավ է մեր Եկեղեցու, ոչ թե հոգևորականների դեմ, սա թշնամու պահանջն ու հրահանգն է». «Փաստ» Երբ «մանդատն» արդեն վաղուց ժամկետանց ու իմաստազուրկ է. «Փաստ» Մեր երկրի տարածքում մեր Եկեղեցին ստիպված է պաշտպանվել հալածանքներից. «Փաստ» Բրիտանացիները փորձում են իրենց ազդեցությունը մեծացնել Հայաստանի շուրջ. «Փաստ» Հայաստանի իշխանությունները «քաղբանտարկյալներ ունենալու» հարցում քարտ - բլանշ չունեն. «Փաստ» Թրամփ կրտսերն այցելելու է Հայաստան. «Փաստ» «Օվերտոնի պատուհանը». մանիպուլյացիայի տեխնոլոգիան՝ ընդդեմ սրբությունների. «Փաստ» ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից Եթե որևէ մեկը հրաժարվի միջուկային զենքի փորձարկումների սառեցումից, Ռուսաստանը կգործի համապատասխանաբար. Պեսկով Արմավիրի մարզի քրեական ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել Ալիևը մերժել է Երևան այցելելու հրավերը. ադրբեջանական ԶԼՄ Լուվրի կողոպուտի դեպքով կան կալանավորվածներ․ գողոնը թանգարանին դեռ չի վերադարձվել Մադրիդի «Ռեալը» ՈւԵՖԱ-ից պահանջում է 4,5 միլիարդ եվրո․ ակումբը դատական հայց է պատրաստում Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը Ուկրաինայի և ԵՄ խորհրդականները կհանդիպեն՝ քննարկելու պшտերшզմը դադարեցնելու ծրագիրը. Զելենսկի Ամերիկյան և ճապոնական ընկերությունները կստորագրեն 490 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր
Ամենաընթերցվածները