Դանիբեկյանը ձգձգել է, որ արդարացման վճիռ չտա՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ մի սիրիր, ատել կա» հայկական ասացվածքը լիովին համապատասխանում է ՔՊ-Աննա Դանիբեկյան ներկա հարաբերություններին։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ն հուլիսի 16-ին դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները. պատճառը, ըստ հիմնավորման, ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված հայտնի «Սիլվայի գործի» իբր ձգձգումն է և Նիկոլ Փաշինյանի սրտով որոշում չկայացնելը։ Նիկոլ Փաշինյանի «սրտով» որոշումը, վստահաբար, Ռոբերտ Քոչարյանի՝ կա՛մ բանտում գտնվելն է, կա՛մ նրա նկատմամբ որևէ մեղադրական վճիռը։ Ու հիմա քպականները հարձակում են գործել մի դատավորի վրա, որին ժամանակին ծափահարում էին, գրառումներ նվիրում, երբ մեկուկես տարի շարունակ մերժում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու բոլոր միջնորդությունները։ Երկրորդ նախագահի նկատամբ, հիշեցնենք, երկու քրեական գործ կար Աննա Դանիբեկյանի տիրույթում։ Այդ նիստերը նա քննում էր հիմնականում մեկշաբաթյա ինտերվալով՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրը։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հումորով նշում էր, որ երեքշաբթին իր օրացուցից հանած է, որովհետև անիմաստ օր է։

Աննա Դանիբեկյանը մեկուկես տարի Ռոբերտ Քոչարյանին պահեց կալանքի տակ մի գործով, որը ճանաչվեց հակասահմանադրական։ Հիշենք, որ տևական ժամանակ դատական նիստերին հրավիրում էր քրեական գործի հետ կապ չունեցող՝ մարտի 1-ի զոհերի «հարազատներին» ու փաստաբաններին, ըստ երևույթին՝ շոու սարքելու համար։ Երբեմն էլ Աննա Դանիբեկյանը դատական նիստերը նշանակում էր խորհրդանշական օրերի, օրինակ՝ Հայաստանի համար հաղթանակի օրերին։ Երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կալանքը փոխելու միջնորդություն պետք է ներկայացնեին, Դանիբեկյանը ձգձգում էր քննությունը՝ մեկնելով արձակուրդ: Անգամ եղավ ժամանակահատված, երբ արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո մեկնեց դասընթացների, կամ գնում էր քիթը վիրահատելու։ Տպավորություն էր, որ նրան ուղղակի ստիպում են կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։ Ի վերջո, քրեական գործը կարճվեց, բայց ՍԴ որոշման արդյունքում։ Հետո Աննա Դանիբեկյանը շարունակեց նիստերը՝ այս անգամ քննելով «Սիլվայի գործը»։

Այս գործը ևս ուներ խնդիրներ, բայց արդեն՝ հանցակազմի որոշման հետ։ Սակայն դատավոր Դանիբեկյանը շարունակեց քննել սա, դատախազներն էլ՝ նույն էնտուզիազմով պաշտպանել։ «Սիլվայի գործը» ունեցավ անսպասելի ավարտ։ 2023 թվականի մայիսին լրացել էր վաղեմության ժամկետը, որից Ռոբերտ Քոչարյանը չէր օգտվում։ 7 ամիս անց երկրորդ նախագահը քանիցս դիմեց դատարանին՝ թույլ տալու մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Դանիբեկյանը շարունակաբար մերժում էր երկրից բացակայելու միջնորդությունը, թեև չէր նշանակում դատական նիստեր։

Հերթական մերժումից հետո Ռոբերտ Քոչարյանը որոշեց օգտվել իր իրավունքից և դիմել վաղեմության ժամկետ կիրառելու համար, որովհետև առողջություն կամ դատական կապրիզների միջից ընտրեց առողջությունը. առողջական խնդիրները, ի դեպ, որքանով մեզ հայտնի է, առաջացել էին հենց կալանքի ընթացքում։ Այո, քպականները, ԲԴԽ-ն ճիշտ են՝ Աննա Դանիբեկյանը ձգձգել է դատերը։ Բայց հարց՝ ինչո՞ւ է ձգձգել, ո՞ւմ պահանջով կամ սպառնալիքով։ Գուցե վախեցե՞լ է արագ քննել, որովհետև ի սկզբանե պարզ է եղել իր համար, որ այս գործով մեղադրական վճիռն անհնար է, իսկ արդարացման դեպքում գուցե տեղի ունենար Փաշինյանի կոչով դատարանների արդեն անժամկետ արգելափակում...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Կարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Բենզինի և դիզելային վառելիքի գները երկար ժամանակ բարձր կմնան Հորմուզի շրջափակման պատճառով․ Լեսկուր Քրեական ոստիկաններն ու պարեկները երիտասարդների մոտ 4 կիլոգրամ թմրամիջոց են հայտնաբերել Ադրբեջան են տեղափոխվել Հայաստանից վտարված 300 հազար էթնիկ ադրբեջանցի փախստականներ․ Հաջիև «Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Ջոն Լենոնը իր վերջին հարցազրույցում՝ սպանությունից մի քանի ժամ առաջ խոսել է մահվան մասին ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի Նեյմարի մեծ վերադարձը․ Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հայտացուցակն ԱԱ-2026-ի համար Վերա Բրեժնևան Կաննում ներկայացել էր նշանադրության մատանիով Իսրայելը 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Մերձավոր Արևելքում զբաղեցրել է շուրջ 1,000 քառ. կմ տարածք ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. Պուտին ԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»
Ամենաընթերցվածները