ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարությունը, արձագանքելով հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին և Ադրբեջանից հնչած հայտարարություններին, շեշտել է, որ «Միացյալ Նահանգները երկարամյա գործընկերություն ունի Հայաստանի հետ, որի օրինակն է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ կայուն համագործակցությունը՝ (ԱՄՆ) պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի շրջանակներում»։ Այս մասին Պետքարտուղարությունից ասել են «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը:

Պետքարտուղարությունը հավելել է, որ «ԱՄՆ-ն առանձին պաշտպանական և անվտանգային հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ներառյալ՝ համագործակցությունը բազմազգ զորավարժություններում՝ Վրաստանում վերջերս տեղի ունեցած Agile Spirit, ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության և մի շարք այլ երկկողմ ձևաչափերով՝ (ԱՄՆ) պաշտպանության նախարարության Պետական գործընկերության ծրագրի նման»։

Անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային կայունության վերաբերյալ հարցին՝ ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը ընդգծել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի վերջնական ձևակերպման ուղղությամբ»:

«Մենք հանձնառու ենք այդ գործընթացի աջակցմանը։ Եկել է խաղաղության ժամանակը», - ասել են գերատեսչությունից:

Պատասխանելով ամերիկյան վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխության մասին հարցին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտնել է. «Պետքարտուղարությունը անկուսակցական հաստատություն է։ Միացյալ Նահանգների կառավարության արտաքին քաղաքականությունը կարող է փոխվել տարբեր նախագահական վարչակազմերի օրոք։ Այնուամենայնիվ, ԱՄՆ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքները մնում են անփոփոխ, որոնք ներառում են անվտանգության, ժողովրդավարության, բարգավաճման և զարգացման խթանում Միացյալ Նահանգներում և ողջ աշխարհում»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ռուսաստանից եկող վտանգը չի անհետանա Ուկրաինայում պшտերшզմի ավարտով. Ռյուտե Այսօր այս տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկն է լինելու Արագածոտնի մարզի պարեկները 24-ամյա երիտասարդի մոտ մարիխուանայի նմավող զանգված են հայտնաբերել COVID-19-ը երեխաների սրտերի վրա ավելի երկարատև հետք է թողնում, քան պատվաստանյութը․ LCAH Ոստիկանները 63-ամյա գյումրեցու տանը հայտնաբերել են «Ֆ1» տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, «Մակարով»–ի փամփուշտներ Ռուսաստանը 2026 թվականին Իրանում կսկսի Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը Հայտնի է ուսուցիչների 2025 թ. կամավոր ատեստավորման ժամանակացույցը Bitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է Հնդկաստանում բախվել են ուղևորատար գնացքը և բեռնատար մեքենան. կան զnհեր «Ադրբեջանից և Թուրքիայից աջակցության ակնկալիք ունեն». «Փաստ» Ոչ միայն անհատի, այլև գլոբալ անվտանգային խնդիր. զեղծարարությունները «կատարելագործվում» են, իսկ դրանց դեմ պայքարի միջոցնե՞րը. «Փաստ» Չափազանց բարդ իրադրություն, «մուսկուլների» ցուցադրում տարածաշրջանում. «Փաստ» Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու». «Փաստ» Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա. «Փաստ» «Սա միջանկյալ հաղթանակ է. եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հայտարարագրման համակարգը սկսելու է գործարկել այլ եղանակով». «Փաստ» Իշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ» Սկանդալ Սևանի շուրջ. ինչո՞ւ նույնիսկ Փաշինյանի կողմնակիցները չկարողացան լռել. «Փաստ» Արտաշատում բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. կա տուժած Նոր Նորքի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել Ռոնալդուն և Մեսսին Չեմպիոնների լիգայի պատմության մեջ խաղացած րոպեների քանակով առաջատարներն են Շնչառական վարակներից շրջանառվում են ռինովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի և կորոնավիրուսային հիվանդության` SARS-Cov-2 հարուցիչներ. ԱՆ Իտալիայի ԱԳՆ-ն Զախարովայի մեկնաբանությունները որակել է «վուլգար» «Ես տեսա իրական մրցակցություն, իրական ընկերություն». Մարիամ Ալեքսանյան Իսակովի պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «BMW X6»-ը, վերջինն էլ բախվել է ծառին 86 մարդ թnւնավորմամբ հոսպիտալացվել է սրճարանում կազմակերպված խնջույքից հետո
Ամենաընթերցվածները