Ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի կլիմայի կրիտիկական փոփոխության

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Երկրի վրա ջերմաստիճանի բարձրացումը լուրջ կլիմայական փոփոխություններ կառաջացնի մոլորակի վրա։ Այդ մասին գիտնականների միջազգային թիմը խոսել է Nature Communications ամսագրում հրապարակված իրենց աշխատության մեջ։

Հետազոտության մեջ դիտարկվում է չորս բնական համակարգեր, որոնք վճռորոշ են Երկրի կլիմայի համար՝ Ատլանտյան հոսանքները, Ամազոնի անձրևային անտառները և Արկտիկայի և Անտարկտիկայի սառցադաշտերը: Գլոբալ ջերմաստիճանի բարձրացման արդյունքում այդ համակարգերից առնվազն մեկի ոչնչացումը կհանգեցնի դոմինոյի էֆեկտի և մոլորակի կլիմայի զարգացման բեկումնային պահի։

Հաստատվել է, որ եթե ներկայիս կլիմայական միտումները շարունակվեն, ապա այս հարյուրամյակում բերկումնային պահի 45% վտանգ կա: Ռիսկը կավելանա նաև 1,5° շեմից բարձր ջերմաստիճանի յուրաքանչյուր 0,1° բարձրացման դեպքում:

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ բեկումնային պահից խուսափելը կպահանջի մինչև 2100 թվականը հասնել և պահպանել ջերմոցային գազերի զուտ զրոյական արտանետումներ: Հետազոտության արդյունքներն ընդգծում են, որ ընթացիկ տասնամյակում միայն արտանետումների ագրեսիվ կրճատումները կարող են կարևոր նշանակություն ունենալ համաշխարհային անվտանգության համար:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի վաղ ասել էր, որ մինչև դարավերջ Երկրի ջերմաստիճանը կարող է բարձրանալ 2,8 աստիճանով, եթե երկրները չարմատականացնեն դեկարբոնիզացման իրենց ռազմավարությունը։ Այս ոլորտում հիմնական համաձայնագիրը 2015 թվականի Փարիզի կլիմայի համաձայնագիրն է, որը կոչ է անում միջոցներ ձեռնարկել սահմանափակելու գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը մինչև 1,5 °C, մինչև 2100 թվականը առավելագույնը 2 °C»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբ 2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Օդանավակայանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ ՌԴ Ուկրաինան կորցնում է հողը մարտադաշտում, քանի որ Թրամփի թիմը մղում է հրադադարի. CN Ազատամուտցին պատահաբար քաշել է հրացանի ձգանը և վիրավորել համագյուղացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է Ճապոնիայի հարավ-արևմուտքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց «Վան» Պուտինը մտածում էր 3 օրում գրավել Կիևը, բայց ես էի Կիևի կենտրոնում, այլ ոչ թե նա. Բայդեն Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. սպասվում են տեղումներ Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ» Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ» «Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ» Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ» Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ» Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ» Ակտիվ կապի մեջ են. «Փաստ» Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ» Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ» Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես
Ամենաընթերցվածները