Բլինկենը ժամանել է Մերձավոր Արևելք՝ Գազայի հատվածում հրադադարի ջանքերին նպաստելու

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն օգոստոսի 18-ին ժամանել է Թել Ավիվ՝ մեկնարկելով մերձավորարևելյան իր հերթական ուղևորությունը, որի նպատակն է Գազայի հատվածում հրադադարի հաստատումը։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կասկածի տակ է դրել Բլինկենի առաքելությունը՝ Իսրայելին մեղադրելով միջնորդների ջանքերը խաթարելու, համաձայնության կնքումը հետաձգելու մեջ։

2023 թ. հոկտեմբերին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր սա Բլինկենի իններորդ այցն է տարածաշրջան։ Օգոստոսի 19-ին նա պետք է հանդիպի Իսրայելի ղեկավարների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այնուհետև ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Եգիպտոս։ 

Միջնորդ երկրները՝ ԱՄՆ-ն, Կատարը և Եգիպտոսը, առայժմ չեն կարողացել հարթել կողմերի տարաձայնությունները և ամիսների բանակցություններից հետո հասնել համաձայնության, իսկ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգոստոսի 18-ին Իսրայելի հարվածից, ըստ պաղեստինյան առողջապահական իշխանությունների, Գազայի հատվածում զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ 6 երեխա և նրանց մայրը։

Այս շաբաթ հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվելու են Կահիրեում՝ Դոհայում անցկացված երկօրյա բանակցություններից հետո։ 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս Անահիտ աստվածուհու արձանի մասերի ցուցադրության եկամուտը կազմել է շուրջ 122 մլն դրամ, իսկ ծախսված ընդհանուր գումարը՝ շուրջ 159 մլն դրամ Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան Թրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումար Արժանի էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն․ Ֆլիկ Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան ՌԴ այցի նպատակը Խամենեիի գրավոր ուղերձը Պուտինին փոխանցելն է. Իրանի ԱԳ նախարար Երկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել է Ի հեճուկս բոլոր դժվարությունների, չենք շեղվելու Խաղաղության օրակարգից․ Փաշինյան Ոսկու գինը 1 ամսում 3-րդ անգամ է հասել պատմական առավելագույնին Խաչիկ Ասրյանի կոշտ արձագանքը՝ Սամվել Կարապետյանին վիրավորած Ստյոպիկ Սաֆարյանին Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ» Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ» Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ» Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարների Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ «Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ Սեփխանյան Եթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. Զելենսկի
Ամենաընթերցվածները