Ինչին «ձեռք են տալիս», տեղում փչացնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԱԳՆ-ն մի պարզաբանում է հրապարակել, որը, եթե շատ դիվանագիտորեն արտահայտվենք, ինչ-ինչ դիտարկումների տեղիք է տալիս: Ո՞րն է խնդիրը: Իսկ խնդիրը կամ բողոքն այն է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան: Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն բացատրում է, որ եվրոպական երկրները ճիշտ են վարվում, որ արգելում են, քանի որ ՀՀ տվյալ քաղաքացիները դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացնում են բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է:

Ստացվում է, որ ՀՀ տվյալ քաղաքացիները «անտեղյակ-միամիտներ» են, որ կարծում են, թե Շենգենյան համաձայնագրի երկրներից մեկի մուտքի թույլտվություն ստանալու դեպքում կարող են ազատորեն մուտք գործել (մեկնել, անցնել) նույն համաձայնագրի մեկ այլ երկիր: Սկզբունքորեն, «շենգենյան երկրի վիզայի» ամբողջ իմաստը դա է: Ավելին, պարզվում է, որ ՀՀ քաղաքացիները «պակաս հավասար են, քան մյուսները», այսինքն՝ պարտավոր են երկար-բարակ ներկայացնել, թե էլ որ երկիր (երկրներ) են մտադիր մեկնել, որ հյուրանոցում են պատրաստվում իջևանել, նախաճաշին ինչ են ուտելու, արդյոք կռուասանի համար վճարելու փող ունեն և այդպես շարունակ:

Հարկավ, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն էլ ծանոթանալ ԱԳՆ պարզաբանման մանրամասնություններին ու պատկերացում կազմել: Բայց, այ, թե ինչն է շատ ավելի հետաքրքիր: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԱԳՆ-ն, փոխանակ պաշտպանի իր երկրի քաղաքացիների շահերը, դեռ մի բան էլ մուննաթ է գալիս ու «դաս տալիս»: Այստեղ ոչ պակաս խորքային հարցեր կան: Փաշինյանական իշխանությունը, որի բաղկացուցիչ մասն է կազմում Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն, Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանի կենսական տարածքները թշնամուն հանձնելու, Ռուսաստանի հետ թշնամալու դիմաց հանրությանը «կերակրում» էր թեզերով, թե՝ «փոխարենը Եվրոպայի հետ կընկերանանք, առանց վիզա կգնանք եվրոպաներ...» ու նման բաներ:

Որոշ շարքային նիկոլականներ կենցաղային խոսքուզրույցի ժամանակ այդպես էլ ասում են. «Ձեզ պե՞տք էր էդ Ղարաբաղը, մի կերպ դրանից պրծանք, զատո հիմա Փաշինյանը վիզաների ազատականացում կանի, ազատ կգնանք Եվրամիության երկրներ»: Նրանք, որ ապրում են վիրտուալ Հայաստանում, միգուցե գոհ ու երջանիկ են:

Իսկ «գետնի վրա» ունենք մի իրավիճակ, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, Հայաստանի կենսական ու անվտանգային շահերի հաշվին կտրուկ շրջադարձ կատարելով դեպի Արևմուտք ու ԵՄ, վիզաների հարցում վիճակն ավելի է վատացրել, քան կար դրանից առաջ: Դուրս է գալիս, որ Փաշինյանն ու նրա իշխանությունները ինչին «ձեռք են տալիս», տեղում փչացնում են, ինչ խնդրով զբաղվում են, այն վերածում են գերխճճված թնջուկի: Որպես հետևանք՝ տուժում ու անախորժությունների մեջ են ընկնում Հայաստանի քաղաքացիները: Այդպես էլ ուզում ես ասել նրանց՝ կլինի՞, որ դուք ոչ մի բանի «ձեռք չտաք»: Ախր, ինչի դիպչում եք, չորանում է:

Հա, իսկ վիզաների ազատականացումը, հիշեցնենք, ամենևին էլ մի քանի օրվա ու մի քանի ամսվա հարց չէ, այլ տարիների, նույնիսկ շատ տարիների: Եթե, իհարկե, դա երբևէ հնարավոր լինի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ոչնչի հասնել դուք չեք կարող. «Փաստ» «Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ» Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ» Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. Պեսկով Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ»
Ամենաընթերցվածները