Ինչին «ձեռք են տալիս», տեղում փչացնում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ԱԳՆ-ն մի պարզաբանում է հրապարակել, որը, եթե շատ դիվանագիտորեն արտահայտվենք, ինչ-ինչ դիտարկումների տեղիք է տալիս: Ո՞րն է խնդիրը: Իսկ խնդիրը կամ բողոքն այն է, որ ՀՀ քաղաքացիները ՀՀ-ում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն տվյալ երկիր ժամանելիս նրանց մուտքն արգելվում է, և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան: Այնուհետև ՀՀ ԱԳՆ-ն բացատրում է, որ եվրոպական երկրները ճիշտ են վարվում, որ արգելում են, քանի որ ՀՀ տվյալ քաղաքացիները դիմում-հարցաթերթիկում և հարակից փաստաթղթերով ներկայացնում են բացառապես տվյալ երկիր մեկնելու նպատակ, սակայն հետագայում՝ վիզան ստանալուց հետո, այցելության նպատակը (ուղղությունը, ծրագիրը) կամ հյուրանոցի ամրագրումը փոփոխվում կամ չեղարկվում է:

Ստացվում է, որ ՀՀ տվյալ քաղաքացիները «անտեղյակ-միամիտներ» են, որ կարծում են, թե Շենգենյան համաձայնագրի երկրներից մեկի մուտքի թույլտվություն ստանալու դեպքում կարող են ազատորեն մուտք գործել (մեկնել, անցնել) նույն համաձայնագրի մեկ այլ երկիր: Սկզբունքորեն, «շենգենյան երկրի վիզայի» ամբողջ իմաստը դա է: Ավելին, պարզվում է, որ ՀՀ քաղաքացիները «պակաս հավասար են, քան մյուսները», այսինքն՝ պարտավոր են երկար-բարակ ներկայացնել, թե էլ որ երկիր (երկրներ) են մտադիր մեկնել, որ հյուրանոցում են պատրաստվում իջևանել, նախաճաշին ինչ են ուտելու, արդյոք կռուասանի համար վճարելու փող ունեն և այդպես շարունակ:

Հարկավ, յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն էլ ծանոթանալ ԱԳՆ պարզաբանման մանրամասնություններին ու պատկերացում կազմել: Բայց, այ, թե ինչն է շատ ավելի հետաքրքիր: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԱԳՆ-ն, փոխանակ պաշտպանի իր երկրի քաղաքացիների շահերը, դեռ մի բան էլ մուննաթ է գալիս ու «դաս տալիս»: Այստեղ ոչ պակաս խորքային հարցեր կան: Փաշինյանական իշխանությունը, որի բաղկացուցիչ մասն է կազմում Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն, Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանի կենսական տարածքները թշնամուն հանձնելու, Ռուսաստանի հետ թշնամալու դիմաց հանրությանը «կերակրում» էր թեզերով, թե՝ «փոխարենը Եվրոպայի հետ կընկերանանք, առանց վիզա կգնանք եվրոպաներ...» ու նման բաներ:

Որոշ շարքային նիկոլականներ կենցաղային խոսքուզրույցի ժամանակ այդպես էլ ասում են. «Ձեզ պե՞տք էր էդ Ղարաբաղը, մի կերպ դրանից պրծանք, զատո հիմա Փաշինյանը վիզաների ազատականացում կանի, ազատ կգնանք Եվրամիության երկրներ»: Նրանք, որ ապրում են վիրտուալ Հայաստանում, միգուցե գոհ ու երջանիկ են:

Իսկ «գետնի վրա» ունենք մի իրավիճակ, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, Հայաստանի կենսական ու անվտանգային շահերի հաշվին կտրուկ շրջադարձ կատարելով դեպի Արևմուտք ու ԵՄ, վիզաների հարցում վիճակն ավելի է վատացրել, քան կար դրանից առաջ: Դուրս է գալիս, որ Փաշինյանն ու նրա իշխանությունները ինչին «ձեռք են տալիս», տեղում փչացնում են, ինչ խնդրով զբաղվում են, այն վերածում են գերխճճված թնջուկի: Որպես հետևանք՝ տուժում ու անախորժությունների մեջ են ընկնում Հայաստանի քաղաքացիները: Այդպես էլ ուզում ես ասել նրանց՝ կլինի՞, որ դուք ոչ մի բանի «ձեռք չտաք»: Ախր, ինչի դիպչում եք, չորանում է:

Հա, իսկ վիզաների ազատականացումը, հիշեցնենք, ամենևին էլ մի քանի օրվա ու մի քանի ամսվա հարց չէ, այլ տարիների, նույնիսկ շատ տարիների: Եթե, իհարկե, դա երբևէ հնարավոր լինի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ Արմավիրի մարզում սկեսրայրը դիմել է ոստիկանություն և հայտնել՝ 10 օր է հարս են բերել, սակայն նա գողացել է ոսկյա զարդերն ու փախել Կրծքազարդը վերադարձել է. ինչու է այս «հնաոճ» աքսեսուարը 2026 թվականի գլխավոր միտումը դարձել Խուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված Հույս ունեմ Ուկրաինայում շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալլա Պուգաչովային քննադատել են չափազանց շատ ու անբնական պլաստիկ վիրահատությունների համար ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համար Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում 56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարել Քուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ» «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակը Հարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի
Ամենաընթերցվածները