Կրթական խաբուսիկ գունագեղությունը՝ անգույն իրականության մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր տարի նախորդ տարիների փորձը գնահատելու, սխալներն ուղղելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու հնարավորություն է ստեղծում։ Դե, տրամաբանորեն գոնե այդպես պետք է լինի: Խոսքը վերաբերում է նաև ու հատկապես կրթության ոլորտին։ Ինչպես հիշում ենք, անցյալ տարի ուսումնական տարին մեկնարկեց առանց երկրորդ, հինգերորդ և յոթերորդ դասարանցիների որոշ դասագրքերի, ինչն անհարմարություններ էր ստեղծում աշակերտների համար՝ ազդելով նաև կրթության որակի վրա։ Ավելին, որոշ դասագրքեր այդպես էլ մինչև տարեվերջ չտպագրվեցին (օրինակ՝ 7-րդ դասարանի «Ռուսաց լեզու» առարկայի դասագիրքը):

Թվում էր, թե նոր չափորոշիչների կիրառման հետ կապված անփորձությունն էր պատճառը, և նույն պատմությունը չի կրկնվելու հաջորդ տարի, բայց, արի ու տես, որ այս տարի ևս ուսումնական տարին մեկնարկում է առանց դասագրքերի։ Դեռ ավելին՝ այս անգամ դպրոցականները 13 դասագիրք չեն ունենա՝ նախորդ տարվա 11-ի փոխարեն։ Ու այդ գրքերից 5-ը 10-րդ դասարանի համար են։ Այսինքն, 10-րդ դասարանում դասապրոցեսն ու կրթական մակարդակն էապես տուժելու են։ Հատկապես լուրջ է խնդիրը 10-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի պարագայում, որովհետև այդ առարկայի համար լիովին նոր չափորոշիչ է հաստատվել, նոր պահանջներ են դրվել, ու այդ դեպքում հին դասագիրքը հնարավոր չէ օգտագործել։

Եվ ուշագրավ է, որ խնդիրը ոչ թե տպագրութան ուշացումն է, այլ ընդհանրապես այդ դասագիրքը գոյություն չունի։ Բայց հայագիտական համայնքի ներկայացուցիչները հայտ ներկայացրել էին դասագրքի տպագրության համար, իսկ ԿԳՄՍ նախարարությունը այդպես էլ չէր երաշխավորել այն։ Ու հիմա նախարարությունը պատասխանատվությունը փորձում է գցել գիտնականների վրա, բայց հայագիտության համայնքի ներկայացուցիչներն ուղղակի պարտավոր չեն դասագիրք գրել, դրա համար նախ կրթության ոլորտի պատասխանատուները պետք է ստեղծեն համապատասխան միջավայր։ Դասագրքի բացակայության պայմաններում շատ դժվար է պատկերացնել, թե 10-րդ դասարանի աշակերտները կարող են անհրաժեշտ չափով գիտելիքներ ստանալ «Հայոց պատմություն» առարկայից։ Թեպետ գուցե իշխանություններն այդպես էլ ցանկանում են: Ընդ որում, ինչ-որ առումով էլ կանխատեսելի էր այսպիսի իրավիճակը, քանի որ իշխանությունները կոնկրետ արշավ են նախաձեռնել հայագիտական առարկաների դեմ, իսկ վերջերս էլ նախաձեռնեցին, որ «Հայոց պատմություն» առարկան փոխարինեն «Հայաստանի պատմությամբ»։

Բայց խնդիրը միայն հայագիտական առարկաներով չի սահմանափակվում։ Դասագրքեր չկան նաև «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայից՝ նախատեսված 7–րդ և 8–րդ դասարանների համար։ Գոնե այս առարկայից ուսուցիչները կարող են որոշակի ստեղծագործական մոտեցում որդեգրել, բայց իրավիճակը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել աշակերտների համար, երբ նրանք չունեն համակարգիչներ ու նախընտրում են դասերը սերտել՝ թղթային տարբերակից սովորելով։ Ընդհանրապես, կրթության նկատմամբ հարգանքն ու ուշադրությունը բացակայում են, քանի որ մատաղ սերնդի աչքի առաջ է այն փորձը, երբ սոցցանցերում բույն դրած դիլետանտները մեկը մյուսի հետևից բարձր պաշտոնների են նշանակվում։ Ու կրթության փոխարեն հարգի է նյութապաշտությունը կամ ձևականությունը։

Կրթության մակարդակի ապահովման խնդիրը նաև կառավարման հարց է, սակայն կառավարության ղեկավարի մակարդակով ավելի շատ ուշադրություն է դարձվում մակերեսային հարցերի։ Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանը փոխանակ խոսի դասապրոցեսի արդյունավետության ու դասագրքերի տպագրության հարցից, հատուկ կարևորում է այն թեման, որ դպրոցը լինի գունագեղ, իսկ ցանկապատը՝ գույնզգույն։ Ու նրանց համար հոգ չէ նաև այն, որ հանրակրթական համակարգում կոորդինացումն ուղղակի կոլապսի առաջ է կանգնած։

Դպրոցներում վարչատնտեսական կառավարման նոր մոդել է ներդրվում, փոխվում է դպրոցների տնօրենների նշանակման կարգը: Իբր մեկ տնօրենի առկայության պայմաններում կարողացել էին լուրջ արդյունքներ ապահովել, հիմա էլ արդեն երկու տնօրենով մոդելին են անցել, որոնցից մեկն էլ վարչատնտեսական հարցերով է զբաղվելու։ Ու այս պարագայում հանրապետության ավելի քան 300 դպրոցներ չունեն տնօրեններ: Նախարարությունը և ոլորտի պատասխանատուները թերանում են իրենց աշխատանքում, սակայն ուսուցիչների վրա բարձր պահանջներ են դրվում այն պարագայում, երբ նրանց վարձատրությունը անհամապատասխան է։ Իսկ պարտադիր ատեստավորումն ընդհանրապես դասապրոցեսի ու նյութի մատուցման հետ կապ չունեն։ Դրա համար էլ բազմաթիվ ուսուցիչներ լքում են կրթական համակարգը, իսկ նրանց բացը լրացնելը տարիներ է պահանջելու։ Բուհերի մանկավարժական ֆակուլտետների տեղերն էլ թափուր են մնում, քանի որ այդ աշխատանքը հեռանկարային չի դիտվում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
ՌԴ-ն, Իրանը և Ադրբեջանը տրանսպորտի հարցով հանդիպում կանցկացնեն Լոռիում «Opel»-ը 3 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հայտարարությամբ 2024 թվականի լավագույն և ամենահուսալի սմարթֆոնները Երբ տարածաշրջանից հեռու երկրները հայտարարում են, թե ԵՄ առաքելությունն ապահովելու է Սյունիքում անվտանգությունը, ես դա իսկապես չեմ հասկանում. Լավրով Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները պետք է ընթանան Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև՝ առանց Արևմուտքի․ Պատրուշև Վահան Բիչախչյանը հեռացել է «Պոգոն»-ից Ինչո՞ւ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինայի նոր անալոգը՝ Pro և Contra Օդանավակայանում անհայտ անձը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ ՌԴ Ուկրաինան կորցնում է հողը մարտադաշտում, քանի որ Թրամփի թիմը մղում է հրադադարի. CN Ազատամուտցին պատահաբար քաշել է հրացանի ձգանը և վիրավորել համագյուղացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է Ճապոնիայի հարավ-արևմուտքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց «Վան» Պուտինը մտածում էր 3 օրում գրավել Կիևը, բայց ես էի Կիևի կենտրոնում, այլ ոչ թե նա. Բայդեն Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. սպասվում են տեղումներ Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ» Հայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ» Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ» «Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ» Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ» Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ» Համբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ» Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ» Ակտիվ կապի մեջ են. «Փաստ» Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»
Ամենաընթերցվածները