Լայանան՝ նոր ընտրյալի, ամուսնալուծության, նախկին ամուսնու նոր ընտրյալի մասին

«Արդեն մոտ 2 տարի է ամուսնալուծված եմ: Ամեն ընտանիք մութ անտառ է, շատ էին տարաձայնությունները, հասունացել էր այդ պահը, և կոնկրետ մեկ պատճառ չէր: Ընտանիքը երբեմն արտաքինից թվում է իդեալական, բայց ներսում կոնֆլիկտներ, տարաձայնություններ են: Մենք անհամատեղելի մարդիկ ենք, այսօր ժամանակներըը փոխվել են և այնպես չէ, որ հանուն ինչ-որ բանի 2 մարդ ապրեն միասին, ամուսնալուծությունն առաջին բանն է, որ անում են շատերը: Մենք դեռ 12 տարի ապրել ենք միասին, մարդիկ 3-4 ամիս են ապրում, ամուսնանում ու բաժանվում են: Փուլեր են եղել, որ բանը հասել է բաժանման, բայց չենք բաժանվել, բայց գալիս է մի պահ, որ անիմաստ է այլևս շարունակել: Փառք Աստծո, որ այդ ամուսնությունից այսօր ունենք 2 սիրուն ու հրաշք բալիկներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով իր և ամուսնու՝ պրոդյուսեր Ռոլանդ Պողոսյանի ամուսնալուծությունից, պատմեց երգչուհի Լայանան: 

 

Նա նշեց, որ նախկին ամուսնու հետ հարաբերությունները լավ են, ընկերական, իսկ երեխաների հետ շփումը կա:

 

«Երեխաների վրա միշտ էլ ծնողների բաժանությունն այդքան էլ լավ չի անդրադառնում: Ուղղակի, երբ փոքր տարիքում են լինում, հոգեբանական տրավմայի չեն ենթարկվում: Բաներ կան, որ բացատրում ենք երեխաներին, լսում ու տեսնում են, բայց ընտանիքում մեծանալը, բնականաբար, ըստ իս՝ ավելի լավ է»,- նշեց երգչուհին ու հավելեց, որ աղջիկն արդեն 9 տարեկան է, իսկ որդին՝ շուտով կդառնա 5 տարեկան:

 

Լայանան նաև նշեց՝ տեղյակ է, որ նախկին ամուսինն ընտրյալ ունի, սոցհարթակներում նկարներ կան հրապարակված:

«Ազատ մարդ է, պետք է իր կյանքը դասավորի, սա է իմ վերաբերմունքը: Իսկ, թե ես որքանով եմ պատրաստ նոր հարաբերությունների՝ ասեմ, որ ես էլ ունեմ իմ սրտի մարդուն, իմ ընտրյալին իմ կողքին, բայց առայժմ չեմ հանրայնացնելու նրա անունը»,- նշեց երգրուհին:

Երգելուն զուգահեռ հիմա նաև որպես հանդիսավար է աշխատում, տարբեր միջոցառումներ է վարում: Հիմա երեխաներին ավելի շատ եմ ժամանակ հատկացնում, քան առաջ»,- անկեղծացավ Լայանան:

Նա նշեց, որ որպես երգչուհի երազում է անհոգ լինելու մասին: «Չէի ցանկանա ավելի հայտնի լինել, կուզեի անհոգ լինել և՛ աշխատանքի առումով, և՛ երկրիս համար: Մենք այն բնագավառում ենք, կարծես ռումբի վրա լինենք, և ցանկացած իրադարձություն անմիջական կապ ունի մեր հոգեվիճակի հետ: Որպես քաղաքացի և մայր երազում եմ, որ Հայաստանում անհոգ ու խաղաղ ապրենք ու երբեք չմտածենք երկիրը լքելու մասին (թեև միշտ ծովափնյա քաղաքում ապրելու երազանք եմ ունեցել):

Այս ամենից բացի ուրիշ պլաններ էլ ունեմ: 3-4 տարի կարուձև եմ սովորել, հետագայում ուզում եմ նորաձևության կենտրոն բացել: Ուզում եմ, որ աղջիկս էլ նկարի, հող եմ նախապատրաստում նրա համար: Ես միշտ ստեղծագործական պրոցեսից հաճույք եմ ստանում, ինչ էլ անեմ՝ միշտ արվեստի շուրջ եմ պտտվում»,- ամփոփեց երգչուհին:

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York Post Եվգենի Գուլեցկին հեռացել է «Ալաշկերտից» Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած Թրամփի նախազգուշացմանը․ Reuters Վանաձորում այրվել է բնակելի տնակ ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համար ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցը ՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել Ռայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստի Թրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով «Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ» Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ» Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ» Նման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասին
Ամենաընթերցվածները