«Ընթացքում սիրահարվում եմ հնդիկ աղջկա». Ռաֆայել Երանոսյանը «Ջիմի Ջիմի» սերիալի գլխավոր հերոսներից է

Շուտով Արմենիա TV-ի եթերում հեռուստադիտողը հնարավորություն կունենա դիտելու ևս մեկ նոր հեռուստանախագիծ՝ «Ջիմի Ջիմի» 16 մասից բաղկացած սերիալը, որտեղ հայ հայտնի դերասաններից բացի ներգրավված են նաև հնդիկներ: Նախագծի պրդյուսերներն են Ռաֆայել Երանոսյանն ու Վահան Թովմասյանը, դերասանական կազմում են Ռաֆայել Երնոսյանը, Արմուշը, Լևոն Հարությունյանը, Ժաննա Բուտուլյանը, Վահան Թովմասյանը և այլք: Tert.am Life-ը ներկա է եղել հեռուստասերիալի նկարահանումների ընթացքին, դերասանների ու ստեղծագործական թիմի հետ հարցազրույցներն ու բեքսթեյջ լուսանկարները պարբերաբար կներկայացնենք ընթերցողին:

Նախագծում նկարահանվելու համար Հայաստան է ժամանել դերասան, շոումեն Արմուշը, ում խոսքով՝ հրավերը ստանալուն պես առանց մտածելու համաձայնել է՝ հաշվի առնելով, թե ովքեր են այս նախագծում:

 

«Կերպարս ինձ շատ է դուր գալիս, իր աշխուժությունը համընկնում է իմ ապրելակերպին: Ռաֆայելի կերպարի մորաքրոջ տղան է, միշտ պատմությունների մեջ է ընկնում ու գլխացավանք է առաջացնում, մի քիչ էլ խաղամոլ է»,- մեզ հետ զրույցում ասաց դերասանը:

 

Արմուշի խոսքով՝ հնդիկների հետ աշխատելիս իրենց մշակույթի հետ են ծանոթանում, իսկ նկարահանումները շատ հետաքրքիր են անցնում:

«Հնդիկները շատ շուտ ինտեգրվում են: Ամեն օր կուրիոզ դեպքեր են լինում, հատկապես իմ ու Ռաֆոյի տեսարանների ժամանակ, երբ սկսում ենք իմպրովիզներ անել»,- ասաց Արմուշը:

Ֆիլմում Ռաֆայել Երանոսյանը մարմնավորում է Արթուրի կերպարը՝ շուտ սիրահարվող ու բարին գնահատող:

«Ապագա կնոջս մարմնավորում է Ժաննա Բուտուլյանը, աներս հարուստ է և նրա բիզնեսները տնօրինում եմ ես, բայց կերպարս ընթացքում սիրահարվում է հնդիկ աղջկա, իսկ ինչ է լինում վերջում, թող մնա գաղտնիք: Ամեն ինչ անում ենք, որ հեռուստադիտողը կլանված հետևի, թե հաջորդիվ ինչ է սպասվում»,- նշեց Ռաֆայել Երանոսյանն, ում խոսքով՝ հնդկական ֆիլմ նկարելու գաղափարը դեռ վաղուց է եղել: Հաջորդ եթերաշրջանի նկարահանումները հնարավոր է իրականացվեն Դելիում:   

Անդրադառնալով քննադատություններին ու վատ մեկնաբանություններին, դերասանը նշեց, որ անկախ նրանից ինչ ես անում, ինչպես ես անում, միշտ կա ինչ-որ մեկը, որ դժգոհ է:

«Եթե բոլորս լսենք այդ մեկին, ոչ մի բան չպիտի անենք: Տանն էլ մնամ, կասի՝ ո՞ւր ես, չկաս...Մենք անում ենք մեր գործը, մենք ժպիտ ենք պարգևում մարդկանց, ոչ մի վատ բան չենք անում, ինչ կխոսեն՝ թող խոսեն»,- ամփոփեց Ռաֆայել Երանոսյանը:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Կրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ Իսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. Նեթանյահու Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարություն Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտ Քրիստինա Ագիլերան ցնցել է համարձակ կաշվե զգեստով նոր կերպարով Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են «MAN»-ն ու «Opel Astra»-ն. կա տուժած Արտաշ Ասատրյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. Կալաս Երևանում բախվել են «Lexus»-ը, «Toyota»-ն և «Hyundai»-ն Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Laureus World Sports Awards. Լամին Յամալը՝ աշխարհի լավագույն երիտասարդ մարզիկ Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են երեք ավտոմեքենա Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 21-ի համար Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Իսրայելը և Լիբանանը բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն ապրիլի 23-ին Բժիշկը զգուշացրել է սրտի ծանր հիվանդության ասիմպտոմատիկ դրսևորումների մասին Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել Մահացել է 44-օրյա պատերազմում զոհված Գառնիկ Մալխասյանի մայրը՝ Սուսաննա Մալխասյանը Հարսանեկան քաոս․ երկու փեսա եկել են նույն հարսի հետևից Ապրիլի 20-ից մեկնարկել է Երևան-Աստանա-Երևան չվերթը Մենչի դուստրը հղի՞ է. Ինչ հրապարակում է արել Էլինան. Տեսանյութ Կենդանակերպի այս նշանները չեն զիջի ոչ մեկին հաջողության ճանապարհին Թեհրանը hարվածել է ԱՄՆ ռшզմական նավերին՝ ի պատասխան իրանական նավի զավթման. Tasnim Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ»
Ամենաընթերցվածները