«Դավիթ Հակոբյանը ոչինչ չիմացող Անահիտի ձեռքը բռնեց, տարավ թատրոն, հավատաց իմ ուժերին». Անահիտ Կիրակոսյան

Այսօր ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանի ծննդյան 67-ամյակն է: Tert.am Life-ը զրուցել է դերասանի մտերիմ ընկերոջ, գործընկերոջ և ուսանողի՝ Անահիտ Կիրակոսյանի հետ, ում խոսքով՝ նրա հետ հանդիպումը շատ բան փոխեց իր կյանքում և կարիերայում:  

«Դավիթ Հակոբյանն այն մարդն էր, ով դեռ ոչ մի բան չիմացող Անահիտին տվեց թևեր, ձեռքը բռնեց ու տարավ թատրոն, տվեց թատրոնում առաջին դերն ու բացեց այդ աշխարհի դռներն ինձ համար, հավատաց ինձ, իմ ուժերին»,-մեզ  հետ զրույցում ասաց դերասանուհին:

Անահիտ Կիրակոսյանի խոսքով՝ նա այն անձնավորությունն է, ում մասին խոսելիս բոլորը կոչում են վարպետ, անկախ նրանից իրենց դասավանդել է, թե ոչ:

«Ասում են՝ մեր վարպետը, որովհետև նա կարծես բոլորինն է: Եթե նրա հետ շփվում ես, կամ խոսք ես փոխանակում, ընթացքում սովորում ես: Ինձ համար նրա ասած յուրաքանչյուր տող կարծես աֆորիզմ լինի, ու մենք նույնիսկ ուսանողական տարիների ընթացքում, երբ լսում էինք նրան վարպետության դասի ժամանակ, քաղում էինք ամեն տողատակն ու բառը, որովհետև նա ուղղակի չէր խոսում: Նրա ամեն ասածի մեջ այնքան ասելիք կա, որ պարզապես պիտի լսել, սովորել ու շնորհակալ լինել:

Նա մեծատառով դասախոս է, դերասան, ռեժիսոր, արարող ու դրա հետ մեկտեղ՝ շատ հայրենասեր մարդ է, ով երբեք չլքեց իր հողն ու ջուրը, իր արմատները: Նա կրթել է մեզ, դաստիարակել, ուղորդել ու խմորել որպես մարդ:

Շատ ուրախ եմ, որ այսօր նրա ծննդյան տարեդարձն է, շնորհավորում եմ ու երջանիկ եմ, որ եղել եմ նրա ուսանողը, պատիվ եմ ունեցել 4 տարի շարունակ շփվել նրա հետ, խաղալ նրա իսկ ստեղծած թատրոնում ու ներկայացումներում: Ինքը իմ հավերժական սեր, մարդ, դասախոսն է: Ուզում եմ, որ միշտ լինի մեր կողքին»,- ամփոփեց Անահիտը:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Նոստրադամուսի մարգարեությունները 2026 թվականի համար՝ պատերազմներ, ճգնաժամեր և վերածննդի հույս Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, այլ ոչ թե հրադադարի. Պեսկովը՝ Զելենսկու էներգետիկ հրադադարի պատրաստակամության մասին «Նույնիսկ սև գույնով եղիր լույսը». Հասմիկ Կարապետյանի նոր ֆոտոշարքը Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան անվանափոխվել է Իշխանական քաղաքականության երկդիմությունն ու մանիպուլյատիվ դարձերեսը. «Փաստ» «Գործ ունենք ավտորիտար ռեժիմի անցման հետ. ժողովրդավարությունն ավարտվում է այնտեղ, որտեղ վտանգ կա ռեժիմի հաստատունության համար». «Փաստ» Շատ ավելին, քան սխալը.... «Փաստ» Փոքր մարդը մեծ պաշտոնում իրական սպառնալիք է. «Փաստ» Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը. «Փաստ» Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանները լուրջ մտահոգություն են հայտնում Հայաստանի անօրինական ձերբակալությունների վերաբերյալ Անհանգստացած Եվրոպան միացնում է ձայնը. միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են». «Փաստ» Ալիևն ընտրություններին չի սպասում, նա պահանջում է հիմա. «Փաստ» ՌԴ Իվանովոյի մարզում է АН-22 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել Google-ը հեղափոխություն է պատրաստում կրելի սարքերի շուկայում. առաջին ԱԲ-ակնոցները կթողարկվեն 2026 թվականին Գազայի իշխանությունները Իսրայելի կողմից հրադադարի խախտման ավելի քան 730 դեպք են արձանագրել Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժշկական ապահովագրությունը պարտադիր կլինի Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու մարմին Ջրային պարեկներն արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտել Որքան երկար շարունակվի պատերшզմը Ուկրաինայի դեմ, այնքան ավելի թանկ կնստի այն Մոսկվայի համար. Ուրսուլա Ֆոն Դեր Լեյեն Սևանա լճի մակարդակը դեկտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 1 սմ-ով իջել է Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը Պայթյուն-փլուզում՝ Արմավիրում․ վիրավոր կա Ողբերգական դեպք՝ Երևանում․ 20-ամյա Դավիթ Պ․-ն մահացավ Ոսկու գինը նվազել է. մանրամասներ
Ամենաընթերցվածները