Բարիում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

2024 թվականի սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության (իրավասությունը՝ ողջ Պուլիայի շրջանում) հանդիսավոր բացումը։ Հյուպատոսության գրասենյակը գտնվում է Corso Vittorio Emanuele 30 հասցեում, Բարի քաղաքի սրտում և Պուլիայի շրջանի քաղաքական և մշակութային հաստատությունների գլխավոր շենքերի հարևանությամբ։ Այս մասին տեղեկացնում են Իտալիայում ՀՀ դեսպանությունից:

«Բացման արարողությունը մեկնարկեց Պետրուցելիի թատրոնի տենոր Ռաֆաելե Պաստորեի կողմից Հայաստանի և Իտալիայի օրհներգերի կատարմամբ, ինչպես նաև Դոն Մարիո Պերսանոյի աղոթքով և օրհնությամբ։

Բացման խոսքով հանդես եկան Իտալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, Բարիի պրեֆեկտ Ֆրանչեսկո Ռուսսոն, Բարիի քաղաքապետ Վիտո Լեչեզեն, Իտալիայի վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Պիետրո Կուրցիոն, պատվավոր հյուպատոս Դարիո Ռուբեն Թիմուրյանը։

Բոլոր ելույթներում հիշատակվեցին Պուլիայի որակյալ հայ համայնքը, որը հարյուրավոր տարիներ աչքի է ընկել հայ ժողովրդի բարոյական և նյութական արժեքներին իր հավատարմությամբ, ինչպես նաև այն մեծ կարևորությունը, որ Բարին ունեցել է ողջ հայության համար ի դեմս բանաստեղծ Հրանտ Նազարյանցի։

Բանաստեղծին հիշատակեցին և՛ դեսպան Համբարձումյանը, և՛ Բարիի քաղաքապետ Լեչեզեն որպես անցած դարում լայն հանրությանը հայտնի իտալահայ մտավորական։ Ելույթ ունեցողները հիշատակեցին նաև Նոր Արաքս գյուղի մասին, որտեղ հայերը հյուրընկալվել և սկիզբ են դրել գորգագործության ավանդույթներին։ Դեսպանն իր խոսքում հիշեց, որ պատվավոր հյուպատոսի ընտանիքը սերում է հենց Նոր Արաքս գյուղից և Բարի է ժամանել Հայոց ցեղասպանությունից հետո, դարձել Պուլիայի սոցիալական և ձեռնարկատիրական համակարգի մասը՝ հետագայում ծավալվելով նաև տարածաշրջանային սահմաններից դուրս:

Ինչպես նշվեց ՀՀ դեսպանի և պրեֆեկտի կողմից, Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը դառնալու է Պուլիայում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի և Պուլիայի շրջանի միջև գիտական, մշակութային, կրթական, տնտեսական և առևտրային համագործակցության խթանմանն ուղղված նախաձեռնությունների հղման վայրը:

Պատվո հյուպատոսության բացմանը Պուլիայի հայ համայնքի ներկայացուցիչներից բացի ներկա էին նաև Իտալիայի խորհրդարանի պատգամավորներ Ջանմաուրո Դել Օլիոն, Աննա Ռիտա Տատեոն, Բարի քաղաքի քաղաքային խորհրդի անդամներ, հեղինակավոր մտավորականներ, այդ թվում՝ Բարիի պոլիտեխնիկի ճարտարապետ պրոֆեսոր Ջուլիա Աննա Լինդա Նելիան, Մոնոպոլիի «Նինո Ռոտա» կոնսերվատորիայի դոցենտ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նախկին հրավիրյալ պրոֆեսոր Մարկո Միշանյան, «Նիկոլաոս» հիմնադրամի նախագահ Վիտո Ջորդանոն, Պուլիայի, Բազիլիկատայի և Մոլիզեի շրջանների բազմաթիվ պատվո հյուպատոսներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամերիկացիները ցանկանում են հասնել լիակատար հրադադարի ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ այս շաբաթ. The New York Post Եվգենի Գուլեցկին հեռացել է «Ալաշկերտից» Աֆղանստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իսրայելը կարող է առաջիկա ամիսներին հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին՝ չնայած Թրամփի նախազգուշացմանը․ Reuters Վանաձորում այրվել է բնակելի տնակ ԱՄՆ-ն պատրաստ է Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս․ Bloomberg Ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի՞ մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ Փաշինյան Կառավարությունը 60 տոկոս եկամտահարկ կվերադարձնի՝ օտարերկրացի միգրանտներին Հայաստանում աշխատանքի ընդունելու համար ՌԴ-ն Ուկրաինային է հանձնել 909 զինծառայողի դի և ստացել 41-ը Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ նշում է Սուրբ Զատիկը ՌԴ-ն կկարողանա պահպանել ուկրաինական որոշ շրջաններ, բայց ոչ բոլորը. Թրամփի բանագնացը Պուտինի հետ քննարկել է տարածքային հարցը ՄԱԿ-ի ԳՎ-ն ռուսական ագրեuիան դատապարտող բանաձևի նախագիծ է ընդունել․ ՀՀ-ն կողմ է քվեարկել Ռայան Գոսլինգը նկարահանվելու է «Աստղային պատերազմներ»-ի նոր ֆիլմում Մեսսին նշել է իր երեխաների սիրելի խաղացողներին, այդ թվում՝ «Ռեալի» երկու ֆուտբոլիստի Թրամփը կայցելի Մեծ Բրիտանիա Չառլզ 3-րդի հրավերով «Հին աշխարհամասը»՝ աշխարհաքաղաքական նոր փոփոխությունների հոլովույթում. «Փաստ» Ջայլամային քաղաքականությունը և զիջումների ճանապարհը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանն է քանդել բանակցային գործընթացը և Հայաստանը տարել պատերազմի. տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի սպասարկում Հայաստանի գործող իշխանությունների կողմից». «Փաստ» Այս իշխանության պարագայում չկա ոչ միայն ապագա, այլև անցյալ. «Փաստ» Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի. «Փաստ» Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն. «Փաստ» Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Հյուսիս-Հարավ ֆորմատի հետ. ի՞նչ մեսիջներ է հղում Մոսկվան դեպի ԵՄ ձգտող ՀՀ իշխանություններին. «Փաստ» «USAID-ն ՀՀ-ում հակառուսական քարոզչությամբ էր զբաղվում, պատերազմում մեր դեմ». «Փաստ» Այս տեմպերով մի օր էլ կժխտեն Ցեղասպանության փաստը. «Փաստ» Նման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասին
Ամենաընթերցվածները