Ազգային հպարտության տրիբունալի որոշումը` լակմուսի թուղթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ ամիսներ առաջ արած առաջարկությունը «միս ու արյուն» է ստացել։ Համանուն կուսակցության առաջին հիմնադիր համագումարում՝ ապրիլի 5-ին, Արշակ Կարապետյանը հայտարարել էր Ազգային հպարտության տրիբունալ ստեղծելու մտադրության մասին։ Այդ տրիբունալը պետք է աշխատեր ներկայացուցչական կազմով, մասնագետ իրավաբաններով, տարբեր երկրների հայտնի հայազգի մասնագետներով և հրապարակեր իրավական մի փաստաթուղթ՝ Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած թիմի կատարած հանցագործությունների վերաբերյալ։

Ազգային հպարտության տրիբունալն, ի վերջո, սեպտեմբերի 25-ին հրապարակել է իր որոշումը, որը ներկայացրել է Արշակ Կարապետյանը։ Տրիբունալը, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության գործունեությունը իշխանությանը գալուց ի վեր, պարզել է, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ «Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալն ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։

Վարչապետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով խախտել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Թաքուն, առանց հանրաքվեի և ժողովրդի համաձայնության որոշեց հայկական բուն հողերը փոխանցել Ադրբեջանին և իրագործեց այս որոշումը՝ Արևմուտքի հավանությունը ստացած Բաքվի և Անկարայի աջակցությամբ»,- նշվում է Ազգային հպարտության տրիբունալի որոշման մեջ։ Որոշումն առանձնահատուկ կանգ է առնում ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումների վրա, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, փաստում, որ միանգամից մի քանի առանցքային հոդվածներ են խախտվել գործող իշխանության և նրա պարագլխի կողմից։ Ազգային հպարտության տրիբունալը հիմնավորում է՝ Փաշինյանը ոչ միայն դավաճանություն է արել, այլև խախտել Սահմանադրությունը թե՛ Արցախի հայաթափման, թե՛ Ադրբեջանի հետ կեղծ սահմանազատման գործընթաց իրականացնելու հարցերում։

«Արդյունքում, առանց հայ ժողովրդի համաձայնության և առանց հանրաքվեի, մեղադրյալը թշնամուն զիջեց ռազմավարական նշանակություն ունեցող հողեր՝ փոխարենը ոչինչ չստանալով։ Սա լուրջ վնաս է հասցրել մեր երկրի պաշտպանունակությանը։ Նույնանման քայլեր են նախապատրաստվում նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Ադրբեջանին սահմանակից այլ հատվածներում»,- նշում է Ազգային հպարտության տրիբունալը։

Ազգային հպարտության տրիբունալն արձանագրում է՝ Փաշինյանը Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հիմքեր է նախապատրաստում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջով և որպեսզի արդարացնի ու օրինականացնի իր կատարած հանցագործությունները։ Փաստարկները ներկայացնելով՝ տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ, կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։

Փաշինյանը, իհարկե, ապաշխարելու որևէ միտք չունի։ Նրանից, մեղմ ասած, բարոյականություն ակնկալելու հիմքեր էլ չկան։ Գնդակն այսօր հայ ժողովրդի ներկայացուցիչների դաշտում է։ Կկանգնե՞ն նրանք, արդյոք, Արշակ Կարապետյանի կողքին, ի կատար կածե՞ն տրիբունալի կայացրած որոշումը, թե՞ կնախընտրեն անարժանապատիվ կեցվածքը, կոմֆորմիզմը, կհամակերպվե՞ն օրվա իշխանությունների դավաճանության, հայության հիմքերը խարխլելու գործողությունների հետ, թե՞ ոտքի կկանգնեն Հայաստանը թշնամուց և նրա կամակատարներից փրկելու համար։ Այս որոշումը, ինչ-որ տեղ, հասարակության համար լակմուսի թղթի դեր կարող է ունենալ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ժողովրդագրական «ձմեռը»՝ որպես համաշխարհային և տեղական մարտահրավեր. «Փաստ» Վաղարշապատի ընտրությունները. պայքար ճնշումների, վարչական ռեսուրսի և հանրային կամքի միջև «Կուտ տալ» ասվածը դեռ երբեք այդքան բառացի չէր հնչել. «Փաստ» «Այն, ինչ Նիկոլ Փաշինյանն անում է ներքին դաշտում, ուղղակիորեն շաղկապված է այն պահանջների հետ, որոնք նա ստանում է Ադրբեջանից». «Փաստ» Հայաստանում Ozon-ի շրջանառությունը աճել է ավելի քան մեկուկես անգամ. «Փաստ» Դիվադադար եղած, քունը կորցրած իշխանություն. «Փաստ» Արշակ Կարապետյանը զգուշացնում է բոլորին. «Փաստ» «ՔՊ-ն իրավունք չունի հավակնել ազգի հոգևոր մայրաքաղաքի կառավարմանը». «Փաստ» Վաղարշապատը որոշելու է՝ կմնա՞ Եկեղեցին հարվածի տակ. «Փաստ» Մոլորակները կարող են ինքնուրույն ջուր արտադրել. այս բացահայտումը ընդլայնում է բնակելի աշխարհների որոնման սահմանները Ֆիլիպիններում «Ֆունգ Վոնգ» սուպերթայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 18-ի. ABS-CBN Չինաստանը մտադիր է սահմանափակել ԱՄՆ պաշտպանական ընկերությունների համար հազվագյուտ հողերի մատակարարումները․ WSJ Ռուսաստանցիներին սկսել են տուգանել Telegram-ի ալիքներին բաժանորդագրվելու համար Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեությունը Տավուշի համայնքային ոստիկանները բացահայտել են ապօրինի անտառահատման դեպքը Գազան կարող է բաժանվել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև. Reuters Վաղարշապատի ընտրությունները՝ Փաշինյանի քաղաքական դիմադրության քննություն Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը Աշխարհում միայն մի կետ կա, որը միացնում է միանգամից երեք օվկիանոս «Աստղիկ» ԲԿ-ում նորածին է մահացել Dalan Technopark-ը թողարկում է իր առաջին պարտատոմսերը․ տեղաբաշխողը՝ Cube Invest-ն է Հայաստանում Ozon-ի շրջանառությունը 2025 թվականի 3-րդ եռամսյակում աճել է ավելի քան 1.5 անգամ Արտակարգ դեպք, «Կյանքի խոսք» եկեղեցում 32-ամյա կինը դանակաhարել է 57-ամյա մորաքրոջը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենաընթերցվածները