Իսկ ո՞վ է մեղավոր.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԵԿՄ ղեկավար կարգված Սասուն Միքայել յանը հայտարարում է. «Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև մենք որևէ հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվել»: Դեռ մի կողմ դնենք հարցի բարոյական ու էթիկական կողմը. նման բան է ասում մեկը, որն աջուձախ ներկայանում է որպես սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակից: Այսինքն՝ Վազգեն Սարգսյանի հիմնադրած ԵԿՄ ներկայիս ղեկավարն ուղղակիորեն տրորտակ է տալիս ամենը, հանուն ինչի նա պայքարում էր: ԵԿՄ նախագահի անձը մեզ անհետաքրքիր է: Դա էլ դնենք մի կողմ: Պարզապես հիշեցնենք ու արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի երդվյալ ու բացառապես նրա անձին նվիրյալ այս անձը փաշինյանական իշխանության կազմում յուրօրինակ «խոսափողի» դերում է:
 
Ուրեմն, շատ հնարավոր է, որ նա ասում է այն, ինչը Փաշինյանը կուզենար հնչեցնել, բայց՝ ոչ անձամբ: Չմոռանանք՝ ժամանակին նույն Սասուն Միքայել յանն ասում էր, թե իրենց արած իշխանափոխությունն ավելի կարևոր իրադարձություն է, քան Արցախյան ազատամարտն է եղել: Ու, բնականաբար, առանց աչք թարթելու, հանձնեցին Արցախը: Իսկ նախօրեին էլ փաշինյանական իշխանության սույն «կարկառուն» ներկայացուցիչը հայտարարեց թշնամու դեմ կռվելու անկարողության մասին: Ու այստեղ ծանր հարցեր են ծագում: Առաջինը. հապա այդ ի՞նչ բանի է օրվա իշխանությունը այս վերջին 4 տարվա ընթացքում, եթե այդ կարողությունը չունենք: Ո՞վ է այն վիճակին հասցրել, որ կռվելու կարողություն չունենք: Դա արել է այն իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի շահերն այդպես անձնվիրաբար պաշտպանում է «թավիշի» մեծ շահառու ԵԿՄ նախագահը:
 
Երկրորդը. ո՞ր մի «Նիկոլն» է ստում, զինվելու, երգող-պարող հրթիռներ ու հրանոթներ, օծանելիքաբույր զրահամեքենաներ ու, իբր, չգիտես թե էլ ի՛նչ առասպելական զենք ու ռազմատեխնիկա ձեռքբերելու, բանակն արդիականացնելու, չգիտես, թե էլ ինչեր անելու մասին անդադար հայտարարող «նիկոլնե՞րը», թե՞ ԵԿՄ նախագահ «Նիկոլը»: Երրորդը. նման հայտարարություն անելով՝ ԵԿՄ նախագահը նույն երկրապահներին, իրապես երկիր ու սահման պահող տղերքին ի՞նչ է ուզում հասկացնել: Կամ՝ ինքը չի հասկանո՞ւմ, որ անհարմար վիճակի մեջ է նրանց դնում:
 
Չորրորդը ու ամենակարևորը. ԵԿՄ փաշինյանական նախագահը, Փաշինյանի «խոսափողը» ի՞նչ ակնարկ է անում մեր ոխերիմ թշնամուն, հարձակման հրավե՞ր է անում՝ հայտարարելով՝ մենք քո դեմ չենք կարող կռվել, դրա համար.. սահմանազատմանը կողմ ենք: Փաստորեն, Փաշինյանը այդպես է «բանակցում» Ալիևի հետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան տուժածներ Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության. կան զոհեր և վիրավորներ․ Զելենսկի Ասպիրինը կիսով չափ կրճատում է աղիների քաղցկեղի կրկնության ռիսկը․ հետազոտություն Ինդոնեզիայի արևելքում հրաբուխ է ժայթքել․ իշխանությունները տագնապի մակարդակը հասցրել են առավելագույնի ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ «Մի օր դու կարթնանաս և ոչինչ չես ունենա». Քիմ Քարդաշյանի նախազգուշացումը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին Արարատում «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղից 2 աշխատակիցներ ընկել են Ի՞նչ եղավ Հ1 ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու իմ առաջարկը. Դավիթ Ղազինյանի արձագանքը Ռոմանոս Պետրոսյանին Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ Սի Ծինփինը կոչով դիմել է Թրամփին ՃՏՊ Լոռու մարզում․ վիրավորներ կան Յամալն աջակցել է Ռեշֆորդին` «Բարսելոնայի» կազմում նրա առաջին դուբլից հետո Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ Իսկ պետությունն ուզո՞ւմ է ստեղծել արժեքային հենք. «Փաստ» Հայաստանի տնտեսությունը՝ բազմակի ճնշումների ու նոր մարտահրավերների ներքո. «Փաստ» «Մարդիկ տեսել են՝ այն, ինչ Փաշինյանն ասում է, բոլորովին չի նշանակում, որ վաղը լրիվ հակառակը չի լինելու». «Փաստ» Առաջիկայում պետք է սպասել ՔՊ-ի նոր հարձակումների Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ» Միանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ» Ինչպե՞ս են որոշում «կառավարման ճգնաժամը».... «Փաստ» Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ» Ովքեր և ինչու են ուզում բարձր մակարդակով նշել Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը. «Փաստ» Թրամփը չի տարբերում Հայաստանն ու Ալբանիան, Փաշինյանն էլ չի առարկում. «Փաստ» Երևանում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. կա ձերբակալված
Ամենաընթերցվածները