Նավթի համաշխարհային գները նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» hարվшծից հետո. Bloomberg

Նավթի համաշխարհային գները 5%-ով նվազել են Իրանին Իսրայելի «չափավոր» հարվածից հետո, գրում է Bloomberg-ը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ գները բարձրացել էին այն մտավախության ֆոնին, որ Իսրայելը կհարվածի Իրանի նավթային, միջուկային օբյեկտներին: Սակայն Իսրայելը սահմանափակվել է միայն ռազմական թիրախներով:

Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև մեկ բարելի դիմաց 73 դոլար (ուրբաթի՝ հոկտեմբերի 25-ի սակարկությունների ժամանակ, այն մոտ 75 դոլար էր), իսկ նոյեմբերին մատակարարվելիք WTI նավթի գինը նվազել է մինչև 68 դոլար։

Հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակումից հետո գներն աճել էին, իսկ Brent-ի գինը հասել էր 80 դոլարի:

Հոկտեմբերի 26-ի գիշերն Իսրայելի պաշտպանության բանակը ավիահարվածներ է հասցրել Իրանի երեք նահանգներում (Թեհրան, Խուզեստան, Իլամ) գտնվող ռազմական օբյեկտներին։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ հարձակումը, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր, «սահմանափակ վնաս» է հասցրել երկրին, և Իրանի նավթային արդյունաբերությունը աշխատում է սովորական ռեժիմով առանց խափանումների:

Infrastructure Capital Advisors-ի գործադիր տնօրեն Ջեյ Հեթֆիլդի կարծիքով՝ ապագայում գները կվերադառնան 75-95 դոլարի սահմանին։

Միևնույն ժամանակ, Price Futures Group-ի ավագ վերլուծաբան Ֆիլ Ֆլինը զգուշացրել է, որ նավթի շուկայի վերաբերյալ մտահոգությունները պահպանվում են.«Չեմ կարծում, որ այս (իսրայելական) հարձակումը կավարտի մարտերը, Իրանը կփորձի պատասխանել»: 

Lipow Oil Associates-ի նախագահ Էնդի Լիպոուն կարծում է, որ նավթի համաշխարհային գները ճնշման տակ կմնան մինչև 2024 թվականի վերջը և «տեսանելի ապագայում դժվար թե հասնեն 80 դոլարի»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսական ռուբլին աճում է Ջերմաստիճանը կրկին բարձրանում է. լավ լուր՝ եղանակից «Որքան երկարաձգվում է այս իշխանությունների պաշտոնավարումը, այնքան դժվարանում է հետագայում հայկական շահերից բխող օրակարգի ձևավորումը». «Փաստ» Բաստիոնային «ժողովրդավարություն»... սոսկ սեփական իշխանավարումը հավերժացնելու նպատակով. «Փաստ» «Փաստ» թերթը ութ տարեկան է. «Փաստ» Երկակի արժեհամակարգերի ու ստանդարտների ստվերը. «Փաստ» Վրացական և ուկրաինական սցենարները ցույց են տալիս, թե ինչ վտանգ են ներկայացնում արևմտյան փամփուշտների հետ սիրախաղերը. «Փաստ» Կարեն Հակոբյանի մասնակցությամբ որևէ քննչական և վարույթային գործողություն այդպես էլ չի կատարվել, չնայած ներկայացված միջնորդություններին. «Փաստ» Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ» Փաշինյանը Բուդապեշտում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 5-րդ գագաթնաժողովի բացմանը Ծանրամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների նախնական հայտը 34 բջջային հեռախոս և մեծ քանակությամբ այլ արգելված իրեր՝ «Սևան» ՔԿՀ բերված սառնարանի թաքստոցից Ովքեր են պետքարտուղարի պաշտոնում Թրամփի թեկնածուները. Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ Սամվել Գրիգորյանի հարսը վթարի է ենթարկվել Կանխվել է ծխախոտների ներկրման փորձ «Բախտի տերը» ֆիլմի նկարահանման հրապարակում Snoop Dogg-ի նմանակն է. Sharm Holding-ը լուսանկարներ է հրապարակել ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմին «Միսս Ռուսաստան 2015»-ը ձերբակալվել է թանկարժեք զարդերի մաքսանենգության կասկածանքով Ամերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ Պեսկով Դոլարի փոխարժեքը սկսեց աճել Մագադանում մայրը և 3 մանկահասակ երեխաները մահացել են հրդեհի հետևանքով Այս պահին զոհված զինծառայողների 10 ծնողներ օգտվում են փոխնակ մոր ծառայությունից. Հատկացվեց եւս 7.3 մլն դրամ «Քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել». «Փաստ» Թշնամական կեղծ քարոզչաթեզերի աղմուկը՝ հայաստանյան լռության ֆոնին. «Փաստ»
Ամենաընթերցվածները