Գիտնականները մշակել են «իդեալական» արևային վահանակներ՝ 24 % արդյունավետությամբ

Պերովսկիտային թաղանթների համար Գվանջուի գիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի (Հարավային Կորեա) հետազոտողների կողմից մշակված պասիվացման գործընթացն արևային մարտկոցներին հասցնում է 24,13 % էներգիայի փոխակերպման արդյունավետության: Այս մասին գրել էր Interestingengineering.com-ը, գրում է focus.ua-ն։

Պասիվացման նոր գործընթացը զգալիորեն նվազեցնում է բջջային թերությունները և բարելավում է պերովսկիտ արևային բջիջների էներգիայի փոխակերպման արդյունավետությունն ու կայունությունը: Հետազոտողները ներկայացրել են վեցանկյուն պերովսկիտային պոլիտիպ (6H), որը նվազեցրել է պերովսկիտ բջիջների թերությունները, ինչի արդյունքում բարելավվել է էներգիայի փոխակերպման արդյունավետությունը և արևային բջիջների գործառնական կայունությունը՝ համեմատած այլ առկա պերվոկսիտային բջիջների հետ:

Խնդիրը լուծելու համար տիպիկ մոտեցումը մինչ հիմա եղել է արտաքին քիմիական ռեագենտի ներդրումը: Այնուամենայնիվ, արտաքին ռեակտիվների ներմուծումը կարող է ուղղակիորեն ազդել պերովսկիտի բյուրեղային որակի վրա բյուրեղների աճի ժամանակ, ուստի գիտնականները չեն ապավինել նման կայունացուցիչներին: Փոխարենը, նրանք օգտագործել են քիմիապես նույնական պերովսկիտի 6H պոլիտիպը, որը պարունակում է բաղադրիչ, որն արդյունավետորեն ճնշում է պերովսկիտի թերությունների առաջացումը:

Հետազոտողները պարզել են, որ 6H-ը բարելավում է արևային բջիջների կառուցվածքային ամբողջականությունն ու դինամիկան: Դա հանգեցնում է մարտկոցի ծայրահեղ երկար ծառայությանը՝ ավելի քան 18 միկրովայրկյան, 24,13 % ՕԳԳ-ի և էներգիայի փոխակերպման 21,44 % արդյունավետությունը։

Գիտնականները կարծում են, որ պերովսկիտի ինժեներական թերությունների վերացումը կարող է արագացնել առաջադեմ արևային վահանակների մշակումը առևտրային օգտագործման համար, օրինակ տանիքների վրա, կրելի էլեկտրոնիկայի և շարժական լիցքավորիչների համար:

Նշենք, որ պերովսկիտային արևային մարտկոցները փոխակերպող լուծում են առաջարկում ածխածնի չեզոքության հասնելու և գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար: Դրանց արդյունավետությունը, բազմակողմանիությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցումը դրանք դարձնում են կայուն ապագայի անցման կարևոր բաղադրիչ:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը: 

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Ուկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր «ՓԱՍՏ». «Ալֆա-Ֆարմ»-ն ու «Նազիկ Ավդալյան» հիմնադրամը կնքել են համագործակցության հուշագիր Ուկրաինայում հակամարտության սրման վտանգ կա. ԱՄՆ պետքարտուղար Ստամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կան Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչում Դատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանց Իրանում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև երկրի խնդիրների լուծումը Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Գեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներ Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ Վենս Թոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»
Ամենաընթերցվածները