Բաստիոնային «ժողովրդավարություն»... սոսկ սեփական իշխանավարումը հավերժացնելու նպատակով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ խորհրդարանում լսումներ էին՝ «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի թեմայով: Առանձին դրվագներում լսումները բուռն ընթացք էին ստանում, հատկապես երբ ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն էին արտահայտվում նախատեսվող «քպական» փոփոխություններին ու դրանց նկատելի նպատակներին: Առհասարակ, սա, նկատի ունենք քպական փոփոխությունը, ոչ պակաս, իսկ միգուցե ավելի կարևոր հանգամանք է Հայաստանի քաղաքական դաշտի համար, քան, ասենք, Թրամփի ընտրությունը:
 
Բայց «Ընտրական օրենսգրքի», իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք՝ այդ օրենսգրքի իմաստազրկման նպատակ հետապնդող փոփոխությունները, կարծես, դեռ այնքան էլ չեն հետաքրքրում հանրության նույնիսկ քաղաքականացված շրջանակներին կամ շերտերին: Ինչի՞ մասին է խոսքը: Մասնավորապես, փաշինյանական իշխանությունն առաջարկում է «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում այսպիսի փոփոխություն ներմուծել. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչև համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը, ավագանու ձևավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու եւ դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»:
 
Ըստ որում, այս ոլորապտույտ փոփոխությունն առաջին ընթերցմամբ ԱԺ քպական մեծամասնությունն արդեն ընդունել է: Եթե վերոմեջբերյալը «թարգմանենք» նորմալ, ընկալելի հայերենի, ապա Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ասում են, որ ցանկացած ընտրության ժամանակ, քվեարկությանը հաջորդած ժամերին կարող են ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարել, ինչը նշանակում է, որ կատարված ընտրության արդյունքները զրոյացվում են կամ ոչ ևս են ճանաչվում: Է՛լ ավելի պարզ ասած՝ ցանկացած ընտրության ժամանակ, քվեարկությանը հաջորդած ձայների հաշվարկի ժամանակ, հենց Նիկոլ Փաշինյանը (կամ օրվա իշխանությունը) տեսնի, որ բավարար չափով ձայներ չի ստացել, կեղծ ու սուտ թվեր էլ չի կարող հայտարարել, ընդամենը ռազմական կամ արտակարգ դրություն է հայտարարում, ընտրության արդյունքները չեղարկում ու շարունակում առոք-փառոք հեծանիվ քշել, կներեք՝ պաշտոնավարել, պարգևավճարվել, «պադավատվել» և այլն:
 
Ըստ էության, Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն ամեն կերպ պատրաստվում են ընտրությունների, իսկ ավելի ճիշտ՝ նախապատրաստվում են «ընտրություն» անվանմամբ միջոցառման, պայմանով, որ իրենք երաշխավորված պահեն իշխանությունը: Ավելին, քանի որ հասկանում են, որ դա գրեթե անհնար կլինի օրինական ճանապարհներով անել, հիմիկվանից օրենքները փոխում են այնպես, որ ցանկացած ապօրինության միջոցով վերարտադրվելու հնարավորություն ունենան: Հասկանալի է, չէ՞, որ շատ քիչ է հավանականությունը, որ ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն լինի հենց քվեարկության ավարտին հաջորդած ու քվեարկության արդյունքները արձանագրելու միջակայքում: Տեսականորեն, այո, հնարավոր է, որ բնական կամ տեխնածին աղետ լինի հենց քվեարկության օրվա ժամը 20:00-ից հետո: Բայց խնդիրն այստեղ արտակարգ դրությունը չէ, այլ ռազմական դրությունը:
 
Ըստ էության, դրա միակ տարբերակը թշնամու հարձակումն է, պատերազմը: Այս դեպքում, բնականաբար, չենք կարող բացառել, որ Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ ընտրություններում պարտվում է, պարզապես կխնդրի իր սիրելի Ալիևին, որպեսզի նա հարձակվի Հայաստանի վրա, որպեսզի Փաշինյանը հիմք ունենա ռազմական դրություն հայտարարելու և ընտրությունների արդյունքները չեղարկելու համար: Ինքնին հասկանալի է, որ ՔՊ-ի առաջարկած փոփոխությունը ոչ միայն հակաժողովրդավարական է, այլև ճչացող հակաժողովրդավարական է: Դա բացահայտորեն անձնիշխանական, բացառապես իշխանության ինքնավերարտադրմանը նպատակաուղղված օրինագիծ է: Կամ էլ դա այդպիսի, թող ներվի ասել՝ բաստիոնային «ժողովրդավարության» ինչ-որ սիմբիոզ է՝ մուտացիայի ենթարկված «դեմոկրատիա»:
 
Այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա խմբակը ամեն կերպ, բոլոր հնարավոր ու անհնար եղանակներով, ավելին՝ ամեն գնով ջանալու են մինչև վերջ կառչած մնալ իշխանությանը, կարծում ենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Իրենց համար դա կենաց-մահու հարց է: Այստեղ առանցքային հարցն այլ է. իսկ ինչի՞ է պատրաստ քաղաքական դաշտի ոչ փաշինյանական հատվածը կամ ավելի պարզ՝ ընդդիմությունը: Ի՞նչ տրամադրություններով ու պատրաստություններով է մոտենում ընտրություններին (հերթական, թե արտահերթ, էական չէ): Ի՞նչ խնդիր են դնում մյուս ուժերն իրենց առաջ՝ հնարավոր ընտրությունների հետ կապված. Ցանկանում են «պատվավոր» երկրորդ-երրորդ-չորրորդ տեղերում լինե՞լ, թե՞ վերջապես իշխանափոխություն իրականացնել, երկիրն ու հասարակությանն ազատել կործանարարների խմբի այս՝ ամոթ էլ է ասել՝ իշխանությունից: Սա է բուն հարցը: Ու մի բան էլ, որ քպական փոփոխության հեղինակները այնքան էլ հաշվի չեն առել կամ ընդհանրապես հաշվի չեն առել:
 
Հարկավ, իրենք կարող են հարյուրավոր նոր «օրենքներ» գրել և ընդունել. մուրճն էլ է իրենց ձեռքին, մեխն էլ: Անգամ կարող են օրենք ընդունել, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն ընտրություններ, ու հավերժ պետք է կառավարի Փաշինյանը, նրա չլինելու դեպքում՝ իր ազգուտակից մեկնումեկը: Կարող են: Բայց եթե քո հույսն ու հաշվարկն այն է, որ երբ տեսնես, որ քվեարկության արդյունքները քո օգտին չեն, ու ռազմական դրություն հայտարարելով՝ մնաս իշխանության, ապա պետք է նաև նկատի ունենաս մի հասարակ բան. նման պայմաններում հանրության տրամադրությունները կարող են եռման այն կետին հասած լինել, որ այլևս ոչ մեկը օրենքին, ներառյալ՝ փոփոխված օրենքի տառին ու պարագրաֆին, չի նայելու: Դա որևէ երկրի համար ցանկալի չէ, բայց սրված բզի հատկությունների մասին մոռանալ չի կարելի: Սա՝ առհասարակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Երևանում բախվել են «Lexus GX 470»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան տուժածներ Ուկրաինան գիշերը ենթարկվել է ինտենսիվ հրետակոծության. կան զոհեր և վիրավորներ․ Զելենսկի Ասպիրինը կիսով չափ կրճատում է աղիների քաղցկեղի կրկնության ռիսկը․ հետազոտություն Ինդոնեզիայի արևելքում հրաբուխ է ժայթքել․ իշխանությունները տագնապի մակարդակը հասցրել են առավելագույնի ԵՄ-ի նոր պատժամիջոցների փաթեթը չի ներառի Ռուսաստանից նավթի գնման սահմանափակումներ «Մի օր դու կարթնանաս և ոչինչ չես ունենա». Քիմ Քարդաշյանի նախազգուշացումը նախկին ամուսնուն՝ Քանյե Ուեսթին Արարատում «կիր»-ի գործարանում վերամբարձ կռունկին ամրացված երկաթե զամբյուղից 2 աշխատակիցներ ընկել են Ի՞նչ եղավ Հ1 ուղիղ եթերում բանավեճին մասնակցելու իմ առաջարկը. Դավիթ Ղազինյանի արձագանքը Ռոմանոս Պետրոսյանին Լեհաստանը Ուկրաինայի հետ սահմանին օդ է բարձրացրել կործանիչները Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը Մկրտչյան փողոցից դեպի Վազգեն Սարգսյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմ Սի Ծինփինը կոչով դիմել է Թրամփին ՃՏՊ Լոռու մարզում․ վիրավորներ կան Յամալն աջակցել է Ռեշֆորդին` «Բարսելոնայի» կազմում նրա առաջին դուբլից հետո Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել դաշտամիջյան հատվածում․ կան տուժածներ Իսկ պետությունն ուզո՞ւմ է ստեղծել արժեքային հենք. «Փաստ» Հայաստանի տնտեսությունը՝ բազմակի ճնշումների ու նոր մարտահրավերների ներքո. «Փաստ» «Մարդիկ տեսել են՝ այն, ինչ Փաշինյանն ասում է, բոլորովին չի նշանակում, որ վաղը լրիվ հակառակը չի լինելու». «Փաստ» Առաջիկայում պետք է սպասել ՔՊ-ի նոր հարձակումների Հայ առաքելական եկեղեցու վրա. «Փաստ» Միանձնյա «գաղափարախոսություն». «Փաստ» Ինչպե՞ս են որոշում «կառավարման ճգնաժամը».... «Փաստ» Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը. «Փաստ» Ովքեր և ինչու են ուզում բարձր մակարդակով նշել Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը. «Փաստ» Թրամփը չի տարբերում Հայաստանն ու Ալբանիան, Փաշինյանն էլ չի առարկում. «Փաստ» Երևանում հայտնաբերվել է 2 կիլոգրամից ավելի մարիխուանա և հրազեն. կա ձերբակալված
Ամենաընթերցվածները