Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «1993- 2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում հայերը փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին»։

Ըստ monumentwatch.org-ի, 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:

Մինչդեռ, Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում:

Մատենագրական աղբյուրներում  Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության, վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։

«Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։ Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ․ սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «․․․այրեաց և զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք․․․»։ Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաև Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել և ավերվել է նաև Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։  Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո և նրանց հոգևոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը։

Դադիվանքը բաղկացած է երկու մեծ՝ պաշտամունքային և աշխարհիկ հուշարձանախմբերից, որոնք տեղադրված են համապատասխանաբար վերին՝ հյուսիսային և ստորին՝ հարավային դարավանդների վրա և ներառված են միասնական պարիսպների մեջ։ Առանձին շինություններ տեղադրված են նաև պարիսպներից դուրս։ Վանքի գլխավոր մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այն որձաքարից շարված միակամար բացվածք ունի: Համալիրի երկրորդ մուտքն ավելի համեստ չափեր ունի և գտնվում է հարավարևմտյան կողմում: Կառույցները կանգուն, կիսավեր, վթարային կամ ավերակ վիճակում են։ Հյուսիսային դարավանդում գտնվում են եկեղեցիները, գավիթները, զանգակատունը, իսկ հարավայինում՝ աշխարհիկ շենքերը» (աղբյուր՝ monumentwatch.org):

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Երևանի մետրոյի նոր կայարանի կառուցման համար 2026 թ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ. նախարար Գետիկ բնակավայրում այրվել է անանսագոմի տանիքի մի հատված և մոտ 300 հակ անասնակեր Հարցը փակված է. Խաբի Ալոնսոն հայտարարել է Վինիսիուսի վերաբերյալ իր որոշման մասին ԱՄՆ-ն չեղարկել է Պուտին-Թրամփ հանդիպումը՝ Ուկրաինայի հարցում Մոսկվայի կոշտ դիրքորոշման պատճառով. Financial Times Աֆղանստանը և Պակիստանը համաձայնության են եկել երկարաձգել հրադադարը Չինաստանը հաստատել է «TikTok» հավելվածն ամերիկացի ներդրողներին փոխանցելը «Դուետ, որին սպասել եմ դեռ մանկուց». Տաթև Ասատրյանն ու Թաթան համատեղ տեսահոլովակ են ներկայացրել Չորրորդ արդյունաբերական հեղափոխության հնարավորությունները. ի՞նչ կարող է անել Հայաստանը. «Փաստ» Փոփոխություններ՝ միայն թվաբանորեն. բացակայում են տնտեսական քաղաքականության մեխանիզմները. «Փաստ» «Սա արշավ է մեր Եկեղեցու, ոչ թե հոգևորականների դեմ, սա թշնամու պահանջն ու հրահանգն է». «Փաստ» Երբ «մանդատն» արդեն վաղուց ժամկետանց ու իմաստազուրկ է. «Փաստ» Մեր երկրի տարածքում մեր Եկեղեցին ստիպված է պաշտպանվել հալածանքներից. «Փաստ» Բրիտանացիները փորձում են իրենց ազդեցությունը մեծացնել Հայաստանի շուրջ. «Փաստ» Հայաստանի իշխանությունները «քաղբանտարկյալներ ունենալու» հարցում քարտ - բլանշ չունեն. «Փաստ» Թրամփ կրտսերն այցելելու է Հայաստան. «Փաստ» «Օվերտոնի պատուհանը». մանիպուլյացիայի տեխնոլոգիան՝ ընդդեմ սրբությունների. «Փաստ» ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից Եթե որևէ մեկը հրաժարվի միջուկային զենքի փորձարկումների սառեցումից, Ռուսաստանը կգործի համապատասխանաբար. Պեսկով Արմավիրի մարզի քրեական ոստիկանները գողության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել Ալիևը մերժել է Երևան այցելելու հրավերը. ադրբեջանական ԶԼՄ Լուվրի կողոպուտի դեպքով կան կալանավորվածներ․ գողոնը թանգարանին դեռ չի վերադարձվել Մադրիդի «Ռեալը» ՈւԵՖԱ-ից պահանջում է 4,5 միլիարդ եվրո․ ակումբը դատական հայց է պատրաստում Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը Ուկրաինայի և ԵՄ խորհրդականները կհանդիպեն՝ քննարկելու պшտերшզմը դադարեցնելու ծրագիրը. Զելենսկի Ամերիկյան և ճապոնական ընկերությունները կստորագրեն 490 միլիարդ դոլարի ներդրումային համաձայնագրեր
Ամենաընթերցվածները