Գյումրիում իշխանությունները մանիպուլացնում են հանրությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես փոխանցում են տեղի մեր աղբյուրները, Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ գործող իշխանությունները ստի ու կեղծիքի միջոցով փորձում են ապակողմնորոշել բնակչությանը, նաև կեղծ նարատիվներ են տարածում, որ եթե իշխանական թեկնածուին չընտրեն, ապա բազմաթիվ ծրագրեր չեն իրականացվի։

Ընդդիմադիր թեկնածուները դժգոհում են, որ, ի մասնավորի, ՔՊ-ն սուբվենցիոն ծրագրերն այնքան է ձգձգել, որ դրանց իրականացումն այժմ կապում է քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի անվան հետ՝ տպավորություն ստեղծելով, թե այդ ամենն իրականացվում է զուտ իրենց թեկնածուի շնորհիվ։ Օրերս էլ աշխատանքային այցով Շիրակի մարզում է եղել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը հայտարարել է, թե առաջիկա օրերին բացվելու է «Հյուսիս-Հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի 27,5 կմ ճանապարհահատվածը, որը զգալիորեն կթեթևացնի մեքենաների երթևեկությունը միջպետական մայրուղով։ Նախարարը նաև խոստացել է մոտ 4 մլն դոլար՝ Գյումրու մի շարք կենտրոնական փողոցների վերանորոգման համար։

Հետաքրքիր է, որ Գյումրու նախկին իշխանությունները տարիներ շարունակ դիմել են Փաշինյանի գլխավորած կառավարությանը, գործադիրն էլ հաստատել է ծրագրերը, սակայն գումարներ այդպես էլ չի փոխանցել, իսկ այժմ, երբ իրենց թեկնածուին անցկացնելու խնդիր կա, քափուքրտինքի մեջ աշխատանքներ են կատարում։ Իհարկե, լավ է, որ աղետի գոտում աշխատանքներ են իրականացվում, բայց այս վերաբերմունքը ընդդիմադիրները որակում են որպես ընտրակաշառք: Մյուս կողմից՝ ստացվում է, որ իշխանությունները կարող էին այդ աշխատանքներն անել դեռ տարիներ առաջ, բայց միտումնավոր ձգձգել են։

Թերթի տեղեկություններով, իշխանությունները հասկանում են, որ արդար ընտրությունների դեպքում հաղթելու որևէ շանս չունեն, և այս օրերին ցուցակագրումներ են իրականացնում, փորձում են գտնել «այլընտրանքային» լուծումներ, այդ թվում՝ այնպիսիք, որոնք ժամանակին քննադատում էր Նիկոլ Փաշինյանը: Մյուս կողմից՝ ՔՊ-ն հույս ունի կոալիցիա կազմել իր սատելիտ ուժերի, ի մասնավորի՝ «Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցության և «Եվրոդաշինքի» հետ, սակայն հարցն այն է, որ այս պահի դրությամբ, նախնական հարցումներով, այդ ուժերը անցողիկ շեմը չեն հաղթահարում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրին Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Նորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակում Այգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակ Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվել Մեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Թբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը Կիևում սննդամթերքի դեֆիցիտ է. Guardian Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»
Ամենաընթերցվածները