Բաքուն ցանկանում է ունենալ casus belli, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ երկու օրերին մի քանի անգամ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց հայկական ուժերի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած ստերը։ Ավելին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը ևս փաստացի հերքել է Ադրբեջանի տարածած կեղծ լուրերը՝ հայտարարելով. «Մարտի 16-ին և 17-ին Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը պարեկների է ուղարկել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներ։ Իրավիճակը շարունակում է հանգիստ ու հանդարտ մնալ, որևէ անսովոր ակտիվություն չի նկատվել»:

Ի՞նչ է սա նշանակում: Կան տեսակետներ, որ նման հաճախականությամբ նման ապատեղեկատվություն Բաքուն ամենևին պատահական չի տարածում: Ի մասնավորի, «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը կարծում է, որ Ադրբեջանը Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի համար տեղեկատվական հիմքեր է ստեղծում, այսինքն՝ Բաքուն ցանկանում է ունենալ casus belli՝ այսես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար. «Չնայած հայկական կողմը խոսում է խաղաղության և փաստաթուղթը ցանկացած պահին ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն Բաքուն նորանոր պահանջներ է առաջ քաշում՝ ՀՀ-ից փոխհատուցումներ է պահանջում, ադրբեջանցիներ է ցանկանում «վերաբնակեցնել» ՀՀ-ում, պահանջում է կրճատել հայոց բանակն ու չվերազինել այն։ Իլհամ Ալիևի պահանջներն ունեն սկիզբ, սակայն չունեն վերջ։ Բաքուն ամեն ինչ անում է խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, որպեսզի միշտ ունենա հիմքեր՝ հայադրբեջանական սահմանը խախտելու համար»։

Մյուս կողմից՝ ըստ հեղինակների, Ադրբեջանը ցանկանում է հասնել ԵՄ-ի դիտորդների դուրս բերմանը. «ԵՄ դիտորդները զսպող գործոն են և թույլ չեն տալիս Ադրբեջանին գրավել հայկական տարածքներ՝ կրակի տակ պահել սահմանամերձ գյուղերն ու հայ-վրացական և հայ-իրանական ճանապարհները, իսկ այս լոգիստիկան ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն։

Բաքուն ԵՄ-ի դիտորդական առաքելությունն անվանում է հետախուզական և պահանջում է այն դուրս բերել հայ-ադրբեջանական սահմանից, որպեսզի կարողանա անարգել գործել հայկական սահմանի ողջ երկայնքով՝դիպուկահարներով և դիվերսիոն խմբերով։

Անդրադառնալով այն հարցին, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը պահանջում է Ալիևից՝ ազատ արձակել գերիներին, ալիքը նշում է, որ դա, իհարկե, վատ նորություն է Բաքվի համար, քանի որ Թրամփը ցանկանում է հասնել Հարավային Կովկասում խաղաղության. ուկրաինական պատերազմն ավարտվում է, և ՌԴ-ԱՄՆ նոր պայմանավորվածության արդյունքում տեղի է ունենալու աշխարհի գեոպոլիտիկ նոր բաժանում և Հարավային Կովկասը հայտնվելու է ռուսական ազդեցության գոտում։ Ըստ հեղինակների, ԱՄՆ-ն ցանկանում է ունենալ խաղաղ Հարավային Կովկաս, որպեսզի անխոչընդոտ կարողանա նավթ և գազ տեղափոխել կասպյան ավազանից ու Կենտրոնական Ասիայից:

Մասնավորաբար,ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցը գրել է, որ կոնֆլիկտը Հարավային Կովկասում պետք է ավարտվի։ Նա նշել է, որ անցնող շաբաթ խոսել է Ադրբեջանի նախագահի ազգային խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ. «Մենք գոհ ենք, որ Ադրբեջանը և Հայաստանը առաջընթաց մեծ քայլ են արել և համաձայնել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնականացնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին, և միասին աշխատենք տարածաշրջանն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնելու ուղղությամբ»։

Մյուս կողմից՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թուրքական հատվածի շինարարությունը կսկսվի առաջիկա ամիսներին: Ըստ նրա, ադրբեջանական կողմում շարունակվում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շինարարական աշխատանքները, և առաջիկա ամիսներին կսկսվեն թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի աշխատանքները։ Նա պարզաբանել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» սկսվելու է Ադրբեջանից, անցնելու է Հայաստանի կամ Իրանի տարածքով, ապա Նախիջևանով, Դիլուչիով և Կարսով և միանալու է Բաքու-Թբիլիսի երթուղու հետ։

«Այսպիսով, «Զանգեզուրի միջանցքը» Մեծ Թուրանի լոգիստիկա է, և ԱնկարաԲաքու տանդեմն ամեն ինչ անելու է, անգամ ռազմական սադրանքի է դիմելու՝ այն բացելու համար, քանի որ այդ միջանցքը բերելու է միլիարդավոր դոլարներ և աշխարհաքաղաքական ազդեցություն Թուրքիային, իսկ Ադրբեջանը կապող կամուրջ է Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի համար»,-ամփոփում է տելեգրամյան ալիքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան Թրամփը հայտարարել է «ինքնարտաքսման» ծրագրի մասին. ներգաղթյալներին կտրամադրեն ինքնաթիռի տոմս և գումար Արժանի էինք կիսաեզրափակիչ դուրս գալուն․ Ֆլիկ Նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է. Փաշինյան ՌԴ այցի նպատակը Խամենեիի գրավոր ուղերձը Պուտինին փոխանցելն է. Իրանի ԱԳ նախարար Երկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացել է Ի հեճուկս բոլոր դժվարությունների, չենք շեղվելու Խաղաղության օրակարգից․ Փաշինյան Ոսկու գինը 1 ամսում 3-րդ անգամ է հասել պատմական առավելագույնին Խաչիկ Ասրյանի կոշտ արձագանքը՝ Սամվել Կարապետյանին վիրավորած Ստյոպիկ Սաֆարյանին Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ» Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ» «Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ» Ինչի՞ց են այդպես անհանգստացած Նիկոլ Փաշինյանն ու իր կողքը հավաքվածները. «Փաստ» Որևէ իրավական ակտով որևէ միջանկյալ ժամանակահատված չի տրամադրվել. սպասվում են բողոքի զանգվածային գործողություններ. «Փաստ» Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Արդյոք դեռ ունե՞նք անկախություն. «Փաստ» Մոսկվան մայիսի 9-ին Հաղթանակի շքերթին սպասում է ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարների Կոտայքում «Lexus»-ը բախվել է ծառերին. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Թուրքիայում կհեռարձակվի առաջին հայկական սերիալը «Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից հայտնաբերվել են բջջային հեռախոսներ «Տնից երկարատև բացակայություններս կոմպենսացնում եմ նվերներով, որովհետև բոլոր կանայք կաշառակեր են». Գարիկ Սեփխանյան Եթե ​​Ռուսաստանի վրա բավականաչափ ուժեղ ճնշում չլինի, նրանք կշարունակեն պատերազմել. Զելենսկի ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Օմանում․ Իրանի ԱԳՆ Ֆիդան. Թուրքիայի դռները բաց են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար
Ամենաընթերցվածները