Որ առավել մեծ միջազգային արձագանքի ֆոն լինի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ-ն միակողմանի հայտարարեց, իսկ հետո Հայաստանի ԱԳՆ-ն հաստատեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը, մի շարք երկրների կողմից հնչեցին ողջույնի հայտարարություններ: Ավելին, ոմանք նույնիսկ բարձր գնահատեցին այն հանգամանքը, որ Հայաստանը գնացել է «համարձակ զիջումների»:

Այստեղ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ խոսվում է Հայաստանի զիջումների մասին, այնինչ Ադրբեջանի մասին խոսք չկա, չնայած քպականները փորձում են դա ներկայացնել որպես փոխզիջում: Մյուս կողմից՝ արտաքուստ տարօրինակ ոչինչ չկա, որովհետև նախ՝ նույն միջազգային հանրությունը ոգևորված ողջունում էր 2022 թվականի հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանի արցախյան ուրացումը, մյուս կողմից՝ ակնհայտ է, որ միջազգային հանրությունը ողջունելու է Հայաստանի համար նույնիսկ ակնհայտ խայտառակ տարբերակ, եթե դրան համաձայն են Հայաստանի իշխանությունները:

Այնպես որ, հատկապես Արևմուտքի կողմից ցնծագին հայտարարությունները սպասելի էին: Սակայն դիվանագիտական մեր աղբյուրները փոխանցում են, որ, չնայած դրան, Նիկոլ Փաշինյանը մեծ ցանկություն է ունեցել, որ հնարավորինս մեծ միջազգային աջակցության ֆոն ստեղծվի, և հայտարարությունից առաջ «առցանց խորհրդակցություն» է ունեցել Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, որպեսզի նրանք իրենց արտգործնախարարությունների միջոցով հասնեն համապատասխան արձագանքի՝ ի աջակցություն ձեռք բերված պայմանավորվածությունների:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ» Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» «Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ» Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ» Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ը Հրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիր Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. Bloomberg Վրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունը Կալորիականության սահմանափակումը դանդաղեցնում է ուղեղի բջիջների ծերացումը․ Aging Cell ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրերի կնքումը համարում է համաշխարհային կայունության ամրապնդման գրավական Հայաստանում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի վիրուս. ԱՆ Պուտինը և Մոդին հայտարարություն են ընդունել, որում ուրվագծվում է երկրների համագործակցության առաջնահերթությունները Քաղաքացին ցանկացել է նետվել Երևանի Հաղթանակ կամրջից Մենք կարգավորել ենք 8 պատերազմ, կկարգավորենք նաև ռուս-ուկրաինականը. Թրամփ «Հրանտ Թոխատյանի կինը լինելը կրկնակի պատասխանատվություն է». Լուիզա Ներսիսյան Ի՞նչն է Հայաստանում խանգարում կինոինդուստրիայի զարգացմանը. «Փաստ» «Հրապարակված փաստաթղթերով իշխանության՝ մինչ այժմ առաջ քաշած թեզերը հօդս են ցնդել». «Փաստ» Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Վտանգավոր հուշագիր. ինչի՞ց է իրականում տուժում Հայաստանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները