Գազայում մեկ օրում 112 մարդ է զոհվել իսրայելական հարձակումների հետևանքով

Գազայի հատվածում իսրայելական հարձակման հետևանքով մեկ օրվա ընթացքում առնվազն 112 պաղեստինցի է զոհվել։ Զոհերից 33-ը, որոնց մեծամասնությունը կանայք և երեխաներ են, գրանցվել են Գազայի երեք դպրոցների վրա իսրայելական ուժերի հարձակման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Al Jazeera»-ն։ 

Դպրոցներն օգտագործվում էին որպես ապաստարան հարյուրավոր տեղահանված պաղեստինցի ընտանիքների համար։ 

Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդմամբ՝ 18 մարդ զոհվել է ապրիլի 4-ի լուսադեմից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարձակումների ժամանակ։

Հազարավոր պաղեստինցիներ ապրիլի 3-ին ստիպված լքել են իրենց բնակավայրերը Գազա քաղաքից արևելք գտնվող աշ-Շուջաիա և ազ-Զեյթուն թաղամասերից՝ տարհանման մասին Իսրայելի նախազգուշացումներից անմիջապես հետո՝ անվտանգ ապաստան գտնելու հույսով։ 

Իսրայելի բանակի ներկայացուցիչը հայտնել է, որ բանակն աշխատում է Գազայի հատվածի հյուսիսում ցամաքային գործողության ընդլայնման ուղղությամբ։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս, որ Գազայի տարածքի 65 տոկոսն այժմ կա՛մ իսրայելական ռազմական գոտիներ են, կա՛մ ենթակա են հարկադիր տեղահանման հրամանների:

Չնայած ՀԱՄԱՍ-ի հետ գործող հրադադարին, մարտի 18-ից Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները։ Այս ընթացքում զոհվել է առնվազն 1163 պաղեստինցի, վիրավորվել՝ 2,735-ը:

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50,523 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 114,776 մարդ:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Ինչպես որևէ մեկը Հայաստանի այսօրվա իշխանությունների կարծիքը հաշվի չի առնում, այնպես էլ հաշվի չի առնելու հետագայում». «Փաստ» Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ» Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ» Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. Պեսկով Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ» Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ»
Ամենաընթերցվածները