«Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ 2024 թվականին Հայաստանը եղել է ծաղիկների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանի համար։ Ավելին, այդ ցանկում Հայաստանը երկրորդն է՝ 32,1 մլն դոլարի չափով ծաղիկների մատակարարմամբ: Նշել էինք նաև, որ այս տարի արդեն Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների քանակը կրկնապատկվել է. պատճառը «Սպայկա» ընկերության կողմից աննախադեպ ծավալի կակաչի արտահանումն է ՌԴ: Մեր ունեցած տեղեկություններով, այս տարի «Սպայկան» արդեն իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանել է շուրջ 35 մլն հատ կակաչ, որն, ըստ վիճակագրական տվյալների, նոր արտահանվող ապրանք է Հայաստանից:

Ինչպե՞ս «հայտնաբերվեց» այդ սեգմենտը: «Փաստ» թերթի հարցին ի պատասխան, «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանն ասում է, որ դա պատահական ընտրություն չէր, այլ սառը հաշվարկի արդյունք. «Մենք փնտրում էինք բարձր ավելացված արժեքով արտադրանք, որը կարող ենք մշակել մեր գործող և տարիներով ստեղծված բարդ ենթակառուցվածքներում»։

Իսկ, ընդհանրապես, հայտնի գործարարն ինչպե՞ս է գնահատում Հայաստանի տնտեսության ներկա վիճակը մասնավոր հատվածի զարգացման տեսանկյունից։ «Հայկական բիզնեսը, հատկապես իրական բիզնեսի հատվածում, այսօր գործում է բարդ, բայց կառավարելի միջավայրում։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք փոքր շուկա ենք, և մեր մասշտաբային հնարավորությունները խիստ կախված են արտահանումից»,-ասում է Դավիթ Ղազարյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե որ ոլորտները պետք է առաջնահերթ լինեն տնտեսական զարգացման համար, «Սպայկայի» ղեկավարն ասում է. «Արտահանման տեսանկյունից՝ առաջին հերթին՝ գյուղատնտեսություն, վերամշակում, սննդի արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, ՏՏ ոլորտ: Այս ոլորտների զարգացումը պահանջում է ենթակառուցվածքներ, մատչելի հասանելի ֆինանսներ, էներգիայի կայուն աղբյուրներ և կանխատեսելի արտահանման միջավայր»:

Այսօր ավելի ու ավելի է արծարծվում Հայաստանի արտաքին տնտեսական ուղղության հնարավոր փոփոխության թեման։ Բնականաբար, հետաքրքիր է Հայաստանի ամենախոշոր արտահանող ընկերության գնահատականը նման փոփոխություններին։ «Արտաքին տնտեսական ուղղությունը փոխելու հարցը պետք է դիտարկել բացառապես Հայաստանի տնտեսության և ազգային շահերի տեսանկյունից: Հայաստանը փոքր պետություն է՝ սահմանափակ ռեսուրսներով, և մեր արտահանման ներուժն իրացվում է առաջին հերթին ռուսական և ԵԱՏՄ շուկայում»,-նշում է Դավիթ Ղազարյանը՝ հավելելով, որ տնտեսական զարգացումը կապված է ոչ միայն նրա հետ, թե ինչ ենք մենք արտադրում, այլ նաև որտեղ ենք մեր արտադրանքը կարողանում վաճառել: «Այսօր ԵԱՏՄ-ն Հայաստանի առանցքային արտահանման շուկան է. ռուսական շուկան հայկական արտահանման ամենամեծ սպառողն է»,-ասում է մեր զրուցակիցը:

Հարցնում ենք՝ այդուամենայնիվ, ԵԱՏՄ-ին անդամակցությունը կոնկրետ ի՞նչ առավելություններ է տալիս Հայաստանի տնտեսությանը։ «ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ մենք աշխատում ենք մեկ մաքսային տարածքում, ապրանքները կրկնակի հավաստագրման կարիք չունեն, մաքսատուրքը զրո է, ապրանքների տեղաշարժի կանոնները պարզեցված են։ Սա մեզ տալիս է հնարավորություն ռեսուրսները ծախսել ներդրումներ կատարելու, արտադրանքի որակը բարձրացնելու՝ լինելով մրցունակ:

Երկրորդ կարևոր կետը էներգիան է: Հայաստանը Ռուսաստանից ստանում է բնական գազ արտոնյալ գներով, ինչը թույլ է տալիս զսպել արտադրության ծախսերը»,-ասում է Դավիթ Ղազարյանը:

Վերջերս ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը: Ինչպե՞ս կարող է ազդել արտաքին տնտեսական քաղաքականության՝ դեպի ԵՄ հնարավոր փոփոխությունը Հայաստանի տնտեսության զարգացման վրա: Դավիթ Ղազարյանը նախ նշում է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի ինտեգրացիոն միություններ են. «ԵՄ-ին անդամակցելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է: Այն կպահանջի, որպեսզի Հայաստանը վերակառուցի իր տնտեսությունը, ինչը կարող է տևել 10-15 տարի և պահանջել միլիարդավոր դոլարների ներդրումներ: Անհասկանալի է նաև, թե այդ ընթացքում ո՞ւր է մատակարարվելու հայկական արտադրանքը, եթե կորցնենք մուտքը ԵԱՏՄ շուկա, իսկ եվրոպական շուկա մուտքը դեռ անցումային շրջանում լինի»:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայկական ապրանքները քիչ են արտահանվում դեպի ԵՄ երկրներ, ավելին, գնալով այդ ցուցանիշը նվազում է: Արդյո՞ք առանց ԵՄ անդամակցության անհնար է ապրանք արտահանել ԵՄ երկրներ: «Եկեք նախ մի կարևոր հանգամանք ընդգծենք, մինչև Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալը հայկական ապրանքների հիմնական շուկան ևս Ռուսաստանն էր, իսկ ԵՄ երկրներ արտահանվում էին ոչ նշանակալի քանակներով, ինչպես այժմ, իսկ Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ դեպի Ռուսաստան և այլ ԵԱՏՄ երկրներ արտահանելը դարձավ առավել շահավետ:

Որևէ միավորին անդամակցելիս, խոսքը թե՛ ժամանակին ԵԱՏՄ-ն և թե՛ հիմա ԵՄ-ն որպես արտահանման շահավետ շուկա դիտարկելու մասին է, առաջնային անհրաժեշտ է դիտարկել երեք խնդիր: Նախ՝ դա լոգիստիկան է՝ իր ուղղություններով ՝ Թուրքիայով, Վրաստանով՝ լաստանավով: Թուրքիան արգելում է հայկական բեռնատարների մուտքն իր տարածք, Վրաստանի դեպքում՝ պետք է գործարկել կանոնավոր երթեր առնվազն 7 լաստանավով ամենօրյա ռեժիմով, որն այժմ բացակայում է և պահանջում է խոշոր ներդրում:

Երկրորդը ԵՄ ներմուծման բարձր մաքսատուրքերն են, որոնք անմրցունակ են դարձնում հայկական ապրանքները:

Երրորդ՝ հայկական ընկերությունների գերակշիռ մասը չի անցել որակի համապատասխանության սերտիֆիկացումներ ԵՄ արտահանելու նպատակով: Չնայած, որ մեր ընկերությունը ունի ԵՄ արտահանելու համար բոլոր սերտիֆիկացումները, ունենք սեփական խոշոր ավտոպարկ, սակայն նշված խնդիրները մեզ թույլ չեն տալիս ԵՄ-ն դիտել որպես հիմնական շուկա:

Ավելին՝ ներկա աշխարհաքաղաքական տուրբուլենտ ժամանակահատվածում՝ պայմանավորված ԱՄՆ-ի կողմից ԵՄ ապրանքների մասով նոր սահմանված ներմուծման բարձր մաքսատուրքերով, ԵՄ շուկան բախվում է իր համար աննախադեպ իրավիճակի, որը շղթայական ազդեցություն է ունենալու ԵՄ ներքին շուկայի վրա: Շատ մեծ է ռեցեսիայի հավանականությունը. ԵՄ շուկայում սպառողական գները նվազելու են»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստացվում է՝ Դավիթ Ղազարյանը դե՞մ է ԵՄ անդամակցման գործընթաց սկսելու մասին օրենքին: «Այո, իմ մոտեցումը բացասական է, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին, այն պետք է լինի լրացում մեր գործող արտահանման շուկային՝ երկկողմանի առևտրային համաձայնագրերով»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է լուծումներին, ելքերին, հեռանկարներին, ապա Դավիթ Ղազարյանն ամփոփում է. «Բիզնեսը քրտնաջան աշխատում է, պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի: Հայաստանին պետք է հզոր արտահանող տնտեսություն և վերջ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Կոռուպցիան վերադարձե՞լ է ՊԵԿ. «Փաստ» Թունավորվել են ոչ թե սննդից, այլ... շմոլ գազից. «Փաստ» Տարիներով խախտում՝ զրո վարույթ. ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն «չի տեսնում» ակնհայտը. «Փաստ» Անկարան դեմ է Իրանի նկատմամբ ցանկացած ռազմակшն միջամտության. Ֆիդան Ռուսաստանի Դաշնության հետ խոսել ենք երկաթուղու խնդրից, սպասում ենք պատասխանին. Նիկոլ Փաշինյան Կրեմլը համաձայն է Թրամփի հետ, որ Զելենսկին խոչընդոտում է Ուկրաինայում խաղաղության գործընթացը. Պեսկով Բանգկոկում շինարարական կռունկը փլուզվել է 2 մեքենայի վրա. կա 2 զnհ Համոզված եղեք՝ այս տարի դեկտեմբերին էլ չի լինի հեղուկ գազի թանկացման խնդիր. Նիկոլ Փաշինյան «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պարսպին և մոտ 5 մետր բարձրությունից գլխիվայր շրջվել Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն ՀՀ-ն կմնա ԵԱՏՄ անդամ այնքան, որքան համատեղելիությունը հնարավոր կլինի. Նիկոլ Փաշինյան Երևանում՝ Աբովյան փողոցում, հնչել է կրակոց. կան վիրավորներ Աշխարհի լավագույն 50 բուհերն ավարտած և ՀՀ-ում երեք տարի աշխատած քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից Ռուսական ակտիվների բռնագրավման առաջարկը մնում է ուժի մեջ. Եվրահանձնաժողովի նախագահ 8-ից ավելի կանչ տվող բուժառուների համար ծառայությունը վճարովի կլինի․ «Շտապօգնության» տնօրեն Հայաստանի շուրջ իրավիճակն ավելի կայուն երբեք չի եղել իր գոյության պատմության ողջ ընթացքում. Նիկոլ Փաշինյան SpaceX-ն անվճար հասանելիություն է տվել Starlink-ին Իրանում. Bloomberg «Այս փաստաթուղթը չի տալիս հստակեցումներ, հակառակը՝ այն ավելի շատ հարցեր է առաջացնում՝ դրանով իսկ դարձնելով այն բավականին երկիմաստ». «Փաստ» Իսկապե՞ս «ինքնիշխան», իսկապե՞ս «արդար» գործարք. «Փաստ» Գնաճը դառնում է ավելի համատարած և ներթափանցում է սպառողական զամբյուղի գրեթե բոլոր բաղադրիչներ. «Փաստ» Ովքե՞ր են, ի վերջո, հանձնել հողերը. «Փաստ» Պետության հաշվին հարստացողներն այլոց «նախաճաշն» են հաշվում. «Փաստ» Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ» ԱՄՆ առափնյա պահպանությունը 2025 թվականին ռեկորդային 231.8 տոննա թմրանյութ է առգրավել
Ամենաընթերցվածները