Առևտրային «պատերազմի» հերթական ռաունդը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարիֆների թեման առաջնային դարձնելուց որոշ ժամանակ անց նահանջի նմանվող որոշակի քայլեր է ձեռնարկում, որոնք նախատեսում են ինչ-ինչ բացառություններ։ Նախ՝ Չինաստանն է որոշակի ապրանքների մասով մաքսատուրքերի ազատում ստանում։ Չնայած այն հանգամանքին, որ Չինաստանից արտահանումը դեպի ԱՄՆ բախվում է 145 տոկոս մաքսատուրքի, սակայն հիմա չինական էլեկտրոնիկայի մի զգալի մասի համար, ինչպիսիք են, օրինակ՝ սմարթֆոններն ու համակարգիչները, բացառություն է արվում։

Սա մեծ նորություն է տեխնոլոգիական հսկաների համար, որոնք հիմա արդեն ազատ շունչ են քաշում։ Առանց մաքսատուրքերի ազատման, գաջեթների գները կտրուկ բարձրանալու էին՝ հիշողության չիպերից սկսած, առավել մեծ չափերի էլեկտրոնիկայից վերջացրած։ Apple, Microsoft, NVIDIA ընկերություններն արդեն իսկ անհանգստություն էին ցուցաբերում։ Օրինակ՝ Apple-ը շահագրգռված էր, որ iPhone հեռախոսների հերթական խմբաքանակը շուտ հասնի ամերիկյան շուկա, քանի դեռ մաքսատուրքերի հարվածի տակ չի ընկել։ Խնդիրն այն է, որ Չինաստանից ԱՄՆ ներկրման 20 տոկոսը կազմում է հենց էլեկտրոնիկան: Չինաստանում են հավաքվում բոլոր սմարթֆոնների 90 տոկոսը, նոթբուքերի և անհատական համակարգիչների՝ ավելի քան 80 տոկոսը։ Փաստացի այս հարցում Չինաստանը մոնոպոլիա ունի և կարճաժամկետ հեռանկարում անփոխարինելի է։

Եթե էլեկտրոնիկայի վրա մաքսատուրքեր են կիրառվում, ապա դրանց գինը գրեթե կրկնակի ոչ միայն թանկանում է, այլև շատ ամերիկացիների համար դառնում է անմատչելի։ Այսինքն, մաքսատուրքերի ծանրությունն ընկնում է հասարակ ամերիկացիների վրա ու հարվածում նրանց գրպանին։ Իսկ Թրամփն ինչքան էլ փորձի ներկայացնել, թե իր նպատակն է զարկ տալ տեղական արտադրությանը, չի կարող հաշվի չառնել ապրանքների թանկացման գործոնը՝ մանավանդ որ հանրային տրամադրություններում փոփոխություններ են տեղի ունենում։ Չմոռանանք, որ նա ընտրվել է նախագահի պաշտոնում՝ խոստանալով, որ գներն իջնելու են, տնտեսությունն աճելու է, իսկ ամերիկյան ընկերությունների բաժնետոմսերը բարձրանալու են, բայց եթե տեղի է ունենում հակառակը, ապա դա նշանակում է, որ իր ռեյտինգը հարված է ստանում։

Մյուս կողմից էլ՝ ԱՄՆ վարչակազմը նախատեսում է կիսահաղորդիչների ճյուղի հետ կապված հատուկ մաքսատուրքեր սահմանել, որի նպատակն այն է, որ դրանք հենց ԱՄՆ-ում արտադրվեն, և ներկրման կարիք չլինի։ Եվ Թրամփն ու իր թիմը փորձում են հանրությանը հավաստիացնել, որ սա նահանջ չէ, բայց իրականում ամերիկյան կողմը ստրատեգիական «թայմաութ» է վերցնում։ Դադար վերցնելը վերաբերում է նաև մյուս երկրների հետ առևտրային հարաբերություններին։ Պատահական չէ, որ Թրամփը հայտարարեց, թե 90 օրով հետաձգվում են տարիֆները բոլոր երկրների համար, բայց ոչ Չինաստանի։ Մաքսատուրքերի հետաձգումը ենթադրում է միայն 10 տոկոսի կիրառում մինչև հուլիս։ Սակայն Թրամփի նահանջող դիրքորոշումը կապված է նրա հետ, որ մաքսատուրքերի սահմանման ալիքի ներքո մեծ խուճապ սկսվեց ֆինանսական շուկայում, ու ամերիկյան ֆոնդային շուկան տրիլիոնավոր դոլարներ կորցրեց։

Ներդրողները մեծ գումարներ են կորցնում, իսկ բազմաթիվ ընկերությունների ղեկավարներ և հատկապես խոշոր բանկերը կանխատեսում են, որ ամերիկյան տնտեսությանը ռեցեսիա է սպասում, եթե իրավիճակը չշտկվի։ Մի շարք փորձագետներ էլ նշում են, որ ավելի վատ իրադարձություններ կարող են տեղի ունենալ ամերիկյան տնտեսության մեջ, քան ռեցեսիան է։ Զուգահեռ՝ ամերիկյան շուկայի նկատմամբ վստահությունը սկսեց անկում գրանցել այն պարագայում, երբ գրեթե միշտ էլ ներդրողների համար ամենավստահելին համարվել է ամերիկյան ֆինանսատնտեսական համակարգը, որն աչքի է ընկել իր կայունությամբ և խաղի հստակ կանոններով։ Ու տեղի ունեցած ցնցումների արդյունքում է, որ դոլարի փոխարժեքը սկսեց նվազել՝ հասնելով վեցամսյա նվազագույնին, ինչը վկայում է նաև դոլարի նկատմամբ վստահության նվազման մասին։ Նաև դրա հետևանքով է, որ ներդրողները ձեռնպահ են մնում ամերիկյան տնտեսության մեջ ներդրումներ իրականացնելուց։

Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա ոչ միայն չհանվեցին Թրամփի կողմից նախկինում սահմանված մաքսատուրքերը (վերը նշված բացառություններով), այլև դրանք ավելացվեցին՝ երկու օրվա ընթացքում նույնիսկ կրկնապատկվելով, իսկ վերջում ամերիկյան կողմից տարիֆները չինական ապրանքների նկատմամբ կազմեցին 145 տոկոս։ Իսկ ինչո՞ւ հենց Չինաստանն առանձնացվեց մյուս երկրներից։ Պատճառն այն է, որ չինական կողմը միանգամից շտապեց պատասխանել ամերիկյան կողմից սահմանված տարիֆներին։ Դրանով Պեկինը ցույց տվեց, որ իրենք պատրաստ են ոչ միայն ընդունել հարվածը, այլև հակահարված տալ։ Թրամփը հայտարարեց, որ Չինաստանը ստիպում է իրեն բարձրացնել մաքսատուրքերի շեմը։ Նա նաև նշում էր, թե Չինաստանը ցանկանում է գործարք կնքել իր հետ, սակայն չգիտի, թե ինչպես խնդրի։

Ըստ էության, ԱՄՆ նախագահը ակնկալում էր, որ Չինաստանում խուճապ կսկսվի, ու նախագահ Սի Ձինպինը կվերցնի հեռախոսը և այդ հարցով կզանգի իրեն։ Բայց չինական կողմը որոշեց դիմադրել մինչև վերջ՝ սահմանելով մինչև 125 տոկոս մաքսատուրք ամերիկյան ապրանքների նկատմամբ։ Թե մինչև ինչ կետի կհասնի ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմն, այս պահին դժվար է կանխատեսել։

Ուշագրավ է, որ այս օրերին Չինաստանի նախագահը նախաձեռնել է այցելություններ Հարավ-արևել յան Ասիայի երկրներ՝ մասնավորապես Վիետնամ, Կամբոջա և Մալազիա։ Որոշ մասնագետներ նշում են, որ Չինաստանը կարող է հենց այս երկրների միջոցով իր ապրանքներն արտահանել ԱՄՆ։

Բայց տարածաշրջանի երկները նույնպես անհանգստանալու տեղ ունեն, քանի որ Չինաստանի հետ համագործակցելու դեպքում ԱՄՆ-ը կարող է բարձրացնել նրանց նկատմամբ մաքսատուրքերը, իսկ մյուս կողմից էլ՝ չինական էժան ապրանքները կարող են հեղեղել տեղական շուկան՝ վնասելով տեղի արտադրողներին։ Սակայն Պեկինի գլխավոր մեսիջն այն է, որ եթե ԱՄՆ-ն իզոլացվում է, ապա Չինաստանը բացվում է ամբողջ աշխարհի՝ առաջին հերթին իր հարևան տարածաշրջանների համար՝ որպես վստահելի գործընկեր, որի հետ կարելի է փոխգործակցել։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Չեմ կարող հավատալ, որ Կրեմլից կամ կառավարությունից կարող են ՀՀ դեմ գործողություններ իրականացվել. Փաշինյան Սյունիքի հետ կապված վտանգ չկա. Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Փաշինյան Թրամփը նյարդայնացած է Մակրոնի Գրենլանդիա այցից. FT «Բարսելոնա»-ն հայտարարել է նոր ձեռքբերման մասին Վրացական կողմը խոստացել է՝ հայկական կոնյակ տեղափոխող 50 բեռնատար կհատի սահմանը «Ford Transit»-ը Մալաթիայի թաղապետարանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին և հայտնվել մայթին. վիրավորը հիվանդանոցում մահացել է Ալիևը կայցելի Թուրքիա Փաշինյանից մեկ օր առաջ Ի՞նչ հետևանքներ կարող է Հայաստանի համար ունենալ Իրան-Իսրայել բախումը. «Փաստ» Ավինյանի հայրը ավագանու անդամին համբալ չի համարում. «Փաստ» Իշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ» «Իշխանությունն անցել է իր համար սովորական դարձած գործիքակազմին՝ շինծու գործերի հիման վրա քաղաքական հետապնդումների պրոցեսին». «Փաստ» Ուշագրավ իրադարձություն բանկային համակարգում. ի՞նչ խոշոր ներդրում է կատարվել օտարերկրյա ընկերության կողմից. «Փաստ» Ի՞նչ իրավական, տնտեսական և էներգետիկ ռիսկեր է պարունակում ՀԷՑ-ն ազգայնացնելու Փաշինյանի «ծրագիրը». «Փաստ» «Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ» Խորտակվող «նավն» ու հենարանների կորուստը. «Փաստ» Կրիշտիանու Ռոնալդուն Թրամփին ստորագրված մարզաշապիկ է ուղարկել Թրամփն Իրանին uպառնացել է լուրջ hետևանքներով, եթե այն հարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա Ալ Պաչինոն դարձել է առաջին կինոաստղը, որը պաշտոնական հանդիպում է ունեցել նոր Հռոմի պապի հետ ChatGPT-ի մշակողը 200 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ Եթե Իրանը ցանկանում է խոսել, գիտի՝ ինչպես կապվել ինձ հետ. Թրամփ Փաշինյանը կմեկնի Թուրքիա, սա պատմական այց է, հրավեր է եղել Էրդողանի կողմից. Ալեն Սիմոնյան «Ներիր նրանց բոլորին և առաջ շարժվիր». Իվետա Մուկուչյան Մեթադոն ձեռք բերած 39-ամյա տղամարդը ձերբակալվել է Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա
Ամենաընթերցվածները