Խաչիկ Ասրյանի կոշտ արձագանքը՝ Սամվել Կարապետյանին վիրավորած Ստյոպիկ Սաֆարյանին

Քիչ առաջ կարդացի մեր Սուրբ Հայրենիքի պաշտպանությունից միշտ փախած, Հայաստանի թշնամիներ Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով Հայաստանը ոչնչացնող Արևմուտքի ենթակայության տակ գտնվող Ստյոպիկ Սաֆարյանի՝ սույն թվականի ապրիլի 14-ի հրապարակումը՝ նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում անուրանալի ներդրում ունեցող, պետականամետ Հայորդի, «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի մասին
(https://www.facebook.com/share/p/18iWTnwhBk/):

Բնականաբար, աշխարհում և հատկապես Հայաստանում մեծ հարգանք ու հեղինակություն վայելող Սամվել Կարապետյանը ոչ մեկի, այդ թվում նաև իմ, պաշտպանության կարիքը չունի։ Բայց ես, որպես մեր Սուրբ Հայրենիքի և մեր ժողովրդի դեմ թշնամու կողմից սանձազերծված բոլոր պատերազմների կամավոր մասնակից Հրամանատար, ավելին, 2019 թվականի հուլիսի 18-ին Սամվել Կարապետյանին ՀՀ «Ազգային Հերոս»-ի կոչում շնորհելու մասին ՀՀ Նախագահին դիմած - առաջարկած ազգային, պետական, ռազմական գործիչ, պետք է կոշտ արձագանքեմ Հայաստանի քաղաքական դաշտից զորացրված և Հայաստանի քաղաքական գերեզմանոցում մշտական բնակություն հաստատած՝ պետականամետ, հայրենանվեր մարդկանց փնովող, վիրավորող Ստյոպիկ Սաֆարյանին։

Արա՛ Ստյոպիկ, շատ լավ հասկանում եմ, որ դու, պատվիրատուներիդ կողմից քեզ տրվող աշխատավարձը ժամանակին ստանալու համար, միշտ էլ փնովում ես ինչպես Հայաստան - Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքը, ԵԱՏՄ - ն, Հայաստան - Ռուսաստան բարեկամությունը, այնպես էլ այդ դաշինքը, ԵԱՏՄ - ն ու այդ բարեկամությունը ճշմարտացիորեն պաշտպանող մարդկանց։

Բայց, մի՞թե դու այդքան անասուն, տավար, ու սրիկա ես, որ կարող ես փնովել, վիրավորել Հայաստանի պաշտպանական, սոցիալական, կրթական, առողջապահական, բնապահպանական, մշակութային, սպորտային ոլորտներում անշահախնդիր աջակցություն ցուցաբերող, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պահպանման գործում անգնահատելի ներդրում ունեցող, Հայկական բարձրավանդակից դուրս՝ Երկիր մոլորակի տարբեր անկյուններում Հայաստանի և Հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը միշտ բարձր պահող և պաշտպանող, հայրենանվեր հայորդի Սամվել Կարապետյանին։ Հա՞։

Արա՛ Ստյոպիկ, ականջիդ օղ արա և ճակատիդ դաջիր․ Երկիր մոլորակում չկա որևէ մեկը, ով կարող է իր կրնկի տակ ճզմել Սամվել Կարապետյանի համբավն ու գործը, բայց ա՛յ քեզ ու քեզ պես քաղաքական ավանտյուրիստներին, քաղաքական խոպանչիներին, Հայ ժողովրդին մանիպուլյացնողներին ճզմելու են և՛ սապոգի, և՛ 44-օրյա պատերազմով անցած ու չնահանջած հերոս բատինկաների կրունկների տակ։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան

դիտվել է 1053 անգամ
Լրահոս
Կրծքազարդը վերադարձել է. ինչու է այս «հնաոճ» աքսեսուարը 2026 թվականի գլխավոր միտումը դարձել Խուզարկությամբ կալանավորված անձի մոտից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող զանգված Հույս ունեմ Ուկրաինայում շուտափույթ երկարաժամկետ հրադադարի կամ խաղաղության համաձայնագրի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ալլա Պուգաչովային քննադատել են չափազանց շատ ու անբնական պլաստիկ վիրահատությունների համար ԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր Ավետիսյան Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել տարածաշրջանի երկրներին «թշնամական դավադրությունները կանխելուն» օգնելու համար Ապօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում 56 տարեկանում երազանքային կազմվածքը. Ջենիֆեր Լոպեսը ցուցադրում է իր կատարյալ մարմինը Արման Ծառուկյան․ Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ ոչ ոք չի կարող հաղթել Օրբանը Ուկրաինան մասամբ ընդունելու ԵՄ ծրագիրը համարել է Հունգարիայի դեմ պшտերազմ հայտարարել Քուրթ Քոբեյնի մահվան առեղծվածը. Դատաբժշկական փորձագետները կասկածում են, որ դա սպանություն է եղել Հնդկաստանը Ռուսաստանից աննշան ծավալով նավթ է ներկրում. Թրամփ Անհանգստացնող ցուցանիշներն ու դրանց խորքային միտումները. «Փաստ» Կառավարիչը, նախապաշարումները և Եկեղեցին. «Փաստ» 9 մլրդ դոլարանոց լուսանկարներ, աժիոտաժ մեդիայում և հնարավորություն խաբել հասարակության ինչ-որ մի հատվածի. «Փաստ» Հրապարակում են նախագիծ... առանց նախագծի. «Փաստ» «Իմպորտնի դիջեյներ» դեռ էլի կգան ու կգնան, կարևորն ընտրողի որոշումն է. «Փաստ» Ստեղծում են քաոս, հետո մտածում՝ ինչպես հաղթահարել. «Փաստ» Հակաեկեղեցական «բարենորոգման»... հակառակ կողմը. «Փաստ» Ո՞ր քաղաքական ուժի հետ է ընտրություններին մասնակցելու «Ապրելու երկիրը». «Փաստ» Եկեղեցին քանդելու ճանապարհին ձեռքը «փրփուրներին» է գցում. «Փաստ» ԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակը Հարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի Սկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին
Ամենաընթերցվածները